Ռոբերտ Քոչարյան. ժամանակակից տեխնոլոգիաները ձեւափոխել են «ընկերություն» հասկացությունը
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը «Հաղթանակած» նախաձեռնության շրջանակում հյուրընկալվել է երիտասարդության ներկայացուցիչների մոտ: Հանդիպումն անցկացվել է ոչ ֆորմալ ձեւաչափով՝ խարույկի մոտ: Նախկին նախագահն իր տեսակետն է հայտնել որոշ թեմաների շուրջ՝ պատասխանելով երիտասարդների հարցերին:
Բացելով հանդիպումը՝ նախկին նախագահը նշել է, որ իր նախագահության օրոք պարբերաբար հանդիպել է երիտասարդության հետ: «Խոստովանեմ, որ ինձ համար այս հանդիպումներն ամենահետաքրքիրն էին: Սակայն այդ պահից տարիներ են անցել: Գիտնականներն ասում են, որ երիտասարդությունը փոխվել է, փոխվել է աշխարհը: Նոր տեխնոլոգիաները ձեւավորում են նոր երիտասարդություն: Չգիտեմ՝ որքանով եք դուք փոխվել, որքանով եք նման այն երիտասարդությանը, որի հետ ես շփվել եմ: Ուրախ եմ այստեղ գտնվել, հատուկ էներգիա զգացի: Այսօրվա սերնդի մասին գիտնականները հետաքրքիր բաներ են գրում: Այնպիսի բաներ, որոնց դժվար ես հավատում»,-նշել է նախկին նախագահը՝ հավելելով, որ գիտնականները ներկայիս երիտասարդությանն անվանում են «զեթ» կամ «զումմեր» սերունդ:
Զուգահեռներ անցկացնելով իր մանկության հետ՝ Ռոբերտ Քոչարյանը նշել է, որ իր ժամանակ դպրոցում հիմնական ուշադրությունը դարձնում էին տեղեկությունը հիշելու վրա: «Մեզ տալիս էին անգիր անել մեծ տեքստեր: Գիտելիքը որոշվում էր նրանով, թե ինչ ծավալի ինֆորմացիա ես պահպանում գլխիդ մեջ: Այսօր կան սմարթֆոններ, եւ անիմաստ է այդ ինֆորմացիան գլխի մեջ պահելը: Ձեր սերունդը գիտի՝ որտեղ պետք է գտնի տեղեկությունը, եւ վայրկյաններ անց գտնում է: Սա հետաքրքիր կերպով փոխում է մտածելակերպը: Ֆեյսբուքում հարյուրավոր ընկերների գրանցման հնարավորությունը հանգեցրեց նրան, որ երիտասարդ սերնդի մոտ փոխվեց ընկերության մասին պատկերացումը: Այսօր կարելի է ընկերներին ջնջել, եւ վերջ: Իսկ մենք չենք կարող պարզապես ջնջել մարդուն, ում հետ երկար ճանապարհ ենք անցել, ավագ սերունդն ընկերությունն այլ կերպ է պատկերացնում: Անձնական շփումը հատուկ ամրություն է հաղորդում ընկերությանը: Իմ պատկերացմամբ կարելի է շփվել 3-4, 10 կամ ավելի՝ 50 մարդու հետ: Այսօր սոցցանցերը թույլ են տալիս շփվել հարյուրավոր մարդկանց հետ, եւ վիրտուալ աշխարհը խառնվել է իրականության հետ, իսկ ընկերություն բառը ձեւափոխվում է»,-նշել է նախկին նախագահը:


















































Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանում
65+ տարիքային սահմանափակումը վերացվեց, մեր հազարավոր քաղաքացիներ կկարողանան շարունակել իրենց աշխատան...
Երևանում և Արմավիրի մարզում լցակայանների և ավտոտեխսպասարկման կետի գործունեություն է դադարեցվել
ՀՌՀ-ն և ԵԽ-ն համատեղ աշխատաժողով անցկացրեցին տեսալսողական մեդիածառայություն մատուցողների համար
«Զովետի» ՍՊ-ում հայտնաբերվել է վտանգավոր կաթնամթերք, արտադրությունը կասեցվել է
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի հերթական նիստ
Հայաստանում այսօրվանից մեկնարկել է խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը
Համբերատար սպասում եմ, մինչեւ ԵՄ-ն կատարի պատմական առեւտրային համաձայնագրով նախատեսված իր մասը
Տավուշի մարզում անցկացվել են հատուկ տակտիկական ուսումնավարժություններ