Ով է իրականում ձգձգում «Մարտի 1»-ի գործը
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանն այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձավ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի հայտարարությանը, թե դատական նիստերը ձգձգելու միտում է տեսնում:
Ալումյանը նշեց, որ ծանոթացել է Բադասյանի հարցազրույցի սղագրությանը. «Եթե այնպես է արտահայտվել, ինչպես սղագրության մեջ է արտացոլված եղել, արդարադատության նախարարը շեշտը դրեց այն բանի վրա, որ այս գործով տարբեր դատավորներ ինքնաբացարկ են հայտնել, յուրաքանչյուր դատավոր փորձել է այս գործից ինչ-որ կերպ խուսափել, ինքնաբացարկ է հայտնել գործը փոխանցվել է մեկ այլ դատավորի և այլն: Իհարկե, այն, ինչ ինքն ասաց, գոյություն ունի, դատավորները չեն ուզում այս գործի հետ ընդհանուր որևէ բան ունենալ և դա երևում է հենց ինքնաբացարկների քանակից, որն այս գործի առնչությամբ եղել են»,- ասաց նա:
Հայկ Ալումյանն ընդգծեց, թե լավ կլիներ, որ Բադասյանն անդրադառնար և հիշատակեր գործի ձգձգման այլ կարևոր պատճառներին: «Օրինակ՝ երբ գործը գտնվում էր դատավոր Դավիթ Գրիգորյանի վարույթում, ակնհայտ շինծու քրեական գործ ստեղծեցին, զուտ մեկ պատճառով, որ այս քրեական գործը դատավոր Դավիթ Գրիգորյանի վարույթից վերցնեն, փոխանցեն մեկ այլ դատավորի: Կամ երբ արդեն Դավիթ Գրիգորյանի վարույթից գործը վերցրել էին և նրա լիազորությունները դադարեցվել էր այդ ակնհայտ շինծու քրեական գործի արդյունքում և այն պետք է վերամակագրվեր ուրիշ դատավորի, երկար ժամանակ գործը չէր մակագրվում որևիցե դատավորի, երբ հենց նույն օրը կամ հաջորդ օրը պետք է մակագրվեր»,- ասաց նա:
Ալումյանը նշեց, որ գործը մեկ ամսից ավելի ուրիշ դատավորի չէր մակագրվում, որովհետև դատավոր Աննա Դանիբեկյանը դեռ արձակուրդում էր և պետք է գար գործի, որպեսզի մակագրվեր իրեն: «Պարոն Բադասյանը, եթե այս փաստը նայի բավականին հետաքրքիր հետևությունների կգա, այլ բան է կցանկանա՞ այս մասին բարձրաձայնել, ես կասկածում եմ»,-շեշտեց նա:


















































Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու համար. ՔԿ
Ջերմաստիճանը կբարձրանա
Գազայում ավելի քան 1500 հիվանդ է մահացել՝ բուժման հասանելիության սահմանափակումների պատճառով
Գյումրիում Արթուր Ալեքսանյանի անվան մարզահամալիրի շինարարական աշխատանքը մտել է ակտիվ փուլ․ կնքվել է ...
Հուսով ենք՝ Հայաստանը կունենա իր նավթազտարանը, որտեղ Իրանի հում նավթից կստանան անհրաժեշտ նավթամթերք
Վարշավան գաղտնազերծել է 2022 թվականից Ուկրաինա ուղարկված սպառազինության ծավալները
Թրամփը կրկին հայտարարել է, որ ԱՄՆ-ն պետք է իր վերահսկողության տակ վերցնի Գրենլանդիան
Խախտումներ՝ 102 մանկապարտեզից 82-ում․ նոր՝ խստացված սննդակարգի պահպանումը խոշորացույցի տակ է
Մատենադարանում հուլիսի 22-24-ը կանցկացվի 3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսը
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հուլիսի 7-ից-8-ը