Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Առաջիկա օրերին Հայաստան կմատակարարվի իրանական հեղուկ գազ, ինչը կարող է նպաստել գների նվազմանը. Պապոյան Ապատեղեկատվություն է. ՆԳՆ-ն՝ Ծառուկյանի՝ 52 պարեկի աշխատանքից ազատելու հայտարարության մասին Սա ֆուտբոլիստների միջև ծեծկռտուքի առաջին դեպքը չէ Ինժեներական քաղաքում քննարկվել է բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացման ռազմավարական ծրագիրը Բելգիայից ՀՀ անօրինական տեղափոխված երեխաները վերադարձվել են իրենց բնակության երկիր Արուճի եկեղեցում պարգևատրվել են «Եվրոպական ժառանգության երիտասարդ կերտողները» մրցույթի հաղթողները Համայնքային ոստիկանները բացահայտել են 13-ամյա պատանու նկատմամբ բռնության դեպքը․ ՆԳ նախարարի անունից միջնորդագիր է ներկայացվել ԿԳՄՍ նախարարին Սենատոր Գրեհեմը կոչ է արել դադարեցնել Պակիստանի միջնորդությունը ԱՄՆ-Իրան բանակցություններում Ջրհեղեղներ Թուրքիայի սևծովյան ափամերձ տարածքում, կան տուժածներ Թրամփը պաշտոնական այցով ժամանել է Չինաստան Վթար Դավիթ Բեկի փողոցում. փրկարարները բեռնատարից դուրս են բերել վարորդի դին AECOM ընկերությունը ներկայացրել է ԹՐԻՓՓ-ի՝ իրենց մշակելիք տեխնիկատնտեսական գնահատման աշխատանքները

Առաջիկա օրերին Հայաստան կմատակարարվի իրանական հեղուկ գազ, ինչը կարող է նպաստել գների նվազմանը. ՊապոյանԱպատեղեկատվություն է. ՆԳՆ-ն՝ Ծառուկյանի՝ 52 պարեկի աշխատանքից ազատելու հայտարարության մասինՍա ֆուտբոլիստների միջև ծեծկռտուքի առաջին դեպքը չէԻնժեներական քաղաքում քննարկվել է բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացման ռազմավարական ծրագիրըԲելգիայից ՀՀ անօրինական տեղափոխված երեխաները վերադարձվել են իրենց բնակության երկիրԱրուճի եկեղեցում պարգևատրվել են «Եվրոպական ժառանգության երիտասարդ կերտողները» մրցույթի հաղթողներըՀամայնքային ոստիկանները բացահայտել են 13-ամյա պատանու նկատմամբ բռնության դեպքը․ ՆԳ նախարարի անունից միջնորդագիր է ներկայացվել ԿԳՄՍ նախարարինՍենատոր Գրեհեմը կոչ է արել դադարեցնել Պակիստանի միջնորդությունը ԱՄՆ-Իրան բանակցություններումՋրհեղեղներ Թուրքիայի սևծովյան ափամերձ տարածքում, կան տուժածներ Թրամփը պաշտոնական այցով ժամանել է ՉինաստանՎթար Դավիթ Բեկի փողոցում. փրկարարները բեռնատարից դուրս են բերել վարորդի դինAECOM ընկերությունը ներկայացրել է ԹՐԻՓՓ-ի՝ իրենց մշակելիք տեխնիկատնտեսական գնահատման աշխատանքներըՖրանսիացին շատ ավելի երջանիկ է, երբ դժգոհ է ինչ-որ բանիցԿասեցվել է Կապանում գործող լցակայաններից մեկի վառելիքաբաշխիչ աշտարակի գործունեությունըԵղբայրները կառուցվող մանկապարտեզից գողություն են կատարելԵԽԽՎ-ն հունիսի 7-ի ընտրություններին ՀՀ կուղարկի լիարժեք դիտորդական առաքելությունԱլ Նասրը 90+8-րդ րոպեին դարպասապահի ինքնագոլի պատճառով ձեռքից բաց թողեց հաղթանակըՄենք պետք է ավելի լավ խաղանք, այլ ոչ թե մեղադրենք մրցավարներինՎահե Հովեյանը՝ ըմբշամարտի Մ17 տարեկանների Եվրոպայի առաջնության հաղթողԿրակոցներ չեն հնչել, Մասիսի համայնքային ու քրեական ոստիկաններն օպերատիվորեն արձագանքելով դեպքին՝ ձերբակալել են 9 անձի. ՆԳՆԿԸՀ-ն կոչ է անում նախընտրական քարոզչությունն իրականացնել ԸՕ-ի շրջանակում «Բարսելոնան» պաշտոնական կայքում հայտարարություն է տարածելՄի շարք ուսուցիչներ և աշակերտներ աշխատանքային ժամերին մասնակցել են քարոզարշավիՌոբոտ-տրանսֆորմերը արդեն պատրաստ է զանգվածային արտադրությանՈղջունում ենք ՀՀ-ի հետ երկկողմ առևտուր իրականացնելու արգելքները վերացնելու վերաբերյալ Թուրքիայի որոշումը. ԱԳՆ խոսնակՊարգևատրվել են «Սպորտլանդիա» մարզական միջոցառման հաղթողներըՆիդերլանդների վարչապետը ալերգիկ ռեակցիայի պատճառով հոսպիտալացվել էրԱրմավիրի մարզի դատախազության՝ պետշահերի պաշտպանության հայցը բավարարվել էՀայաստանի շուրջ քննարկում Բեռլինի Եվրոպայի տանըՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի պատվիրակությանըՄի խումբ անձինք ձերբակալվել են «Ուժեղ Հայաստան»-ի օգտին քվեարկելու պայմանով ընտրակաշառք տալու համարԱրտաքին միջամտություններ, քաղաքական բեւեռացում, ապատեղեկատվություն. ԵԽԽՎ պատվիրակության առաջին զեկույցըTeam-ի աջակցությամբ Տավուշի աշակերտները մասնակցել են «Սիմֆոնիկ ԴասA» կրթական ծրագրին«Պիցցա Տաշիր»-ին պատկանող հանրային սննդի օբյեկտի գործունեությունը կասեցվել է սանիտարահիգիենիկ խախտումների պատճառով Էկոնոմիկայի նախարարությունը ՀՀ-ի և Թուրքիայի միջև ուղիղ առևտրի իրականացման մեկնարկի հետ կապված դիմել է գործարարներին12-ամյա տղային բուլինգի ենթարկելու դեպքով նախաձեռնվել է վարույթՀՀ ակախության 35-ամյակին նվիրված միջոցառումների հայեցակարգային առաջարկների ներկայացման ժամկետը երկարաձգվել էՎաշինգտոնը և Մոսկվան ընդհանուր համաձայնության չեն եկել ամբողջ Դոնբասը Ռուսաստանին միացնելու հարցում. ԹրամփԾառուկյանի փեսայի առանձնատունը, հողամասն ու բաժնետոմսերը վերադարձվել են ՀՀ-ինՈւկրաինական AI դրոնները կաթվածահար են անում մատակարարման ուղիներըԿասեցվել է «Անդակո» ընկերության երկու արտադրատեսակների արտադրությունըՊուտինն ու Զելենսկին կորցրել են հետաքրքրությունը ԱՄՆ-ը միջնորդությամբ հանդեպԵրևան-Բաթում-Երևան գնացքը կսկսի գործել հունիսի 14–իցԻրանը 5 պայման է առաջադրել ԱՄՆ-ի հետ բանակցությունները վերսկսելու համարՀայաստանի և Թուրքիայի միջև մաքսային իմաստով ուղիղ՝ առանց վերաձևակերպումների առևտուրը դարձել է հնարավոր. ՌուբինյանԵվրոպական Հանձնաժողովը Հայաստանի վիզաների ազատականացման մասին զեկույց է հրապարակելՈւկրաինայի առաջնահերթությունը «բոլորին վերադարձնելն է»Հորմուզի նեղուցը շարունակում է մնալ Իրանի աքցանի մեջ Սադախլո մաքսային անցակետում օրենքով արգելված ապրանքներ չեն հայտնաբերվելԴոնալդ Թրամփը մեկնել է Չինաստան
Հայաստան

Նևրոզների կլինիկան հաջորդ տարի պետպատվեր չի ստանա, և նախագիծը չընդունվելու դեպքում կգնա լուծարման

ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը քննարկեց «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու օրենքի նախագիծը: Հանձնաժողովի նախագահ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը տեղեկացրեց, որ նախագիծը վերաբերում է նրան, որ այս օրենքի փոփոխությամբ առաջարկվում է կառավարությանը հնարավորություն տալ, որ առողջապահական պրոֆիլի հիմնարկների ժամանակ կառավարությունն ինքը որոշի, թե դա պահպանվում է, թե չի պահպանվում, քանի որ գործող կարգով առողջապահական պրոֆիլը պարտադիր պահապանվում է:

«Առաջին նիստում ասացինք, որ այս նախագիծը ԱԺ-ի դերը փաստացի նվազեցնում է և առաջարկեցինք երկու ամիս ժամկետով հետաձգել և գտնել ճկուն լուծում, սակայն նախագիծը թարմացված ձևով չի ներկայացվել և մեկ անգամ էլ ընդառաջ գնացինք և որոշեցիք քվեարկությունը հետաձգել: Հիմա մենք քննարկում ենք կարծես էլի նույն նախագիծը»,-ասաց նա:

Նախագծի զեկուցող, Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահի տեղակալ Վարդան Կոստանյանը նշեց, որ թվով հինգ ընկերություններից չորսի դեպքում պրոֆիլի պահպանման խնդիր չկա և օրինակ` Նևրոզների կլինիկան պրոֆիլի պահպանման հետաքրքրություն չունի, և ներկայացնելու են մասնավորեցման, հակառակ դեպքում` գնալու է լուծարման, քանի որ մյուս տարի պետպատվեր չի լինելու: «Եթե չենք ընդունում այս նախագիծը, ապա գնալու ենք այս ընկերությունների լուծարման»,-ասաց նա:

Պատգամավորները հետաքրքրվեցին, թե ամեն դեպքում հիմնարկությունն աշխատո՞ւմ է օգուտով և հարցրին, թե ինչ է սպասվում աշխատակազմին: Վարդան Կոստանյանն ասաց, որ կոնկրետ Նևրոզների կլինիկան ունի մոտ 50 աշխատող: «Դժվարանում եմ պատասխանել, թե ինչ կլինի նրանց ճակատագիրը»,-ասաց նա և համաձայնեց, որ պետք է կոլեկտիվի մասին մտածել և նշեց, որ չեն թողնում բախտի քմահաճույքին:

«Նոր մասնավորեցման նախագիծ ենք շրջանառության մեջ դնում և ավելի լավ պայմաններ ենք առաջարկում ներդրողներին: Նևրոզների կլինիկայի բյուջեի 80-90 տոկոսը կախված է պետպատվերից և մրցունակ չի լինի այլ մասնավոր կազմակերպությունների հետ, եթե հանենք պետպատվերը»,-ասաց նա:

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանը նշեց, որ կարծում է, որ ընդհանրապես այս հարցը պետք է զեկուցեր առողջապահության նախարարը՝ ներկայացնելով առողջապահության ոլորտի տվյալ ուղղության զարգացման ռազմավարությունը: «Պետպատվեր լինել-չլինելը չպետք է որոշվի պահի տակ` այս կամ այն կազմակերպության շահութաբերության, միջանձնային հարաբերություններից ելնելով»,-ասաց նա:

Հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը նշեց, որ ԱԺ ինստիտուտի նկատմամբ անհարգալից վերաբերմունք է կառավարության ամեն անգամ նույն նախագիծը ներկայացնելը, ինչը անընդունելի է և տեղեկացրեց, որ դեմ է քվեարկելու նախագծին: «Խնդիրն ավելի շատ աշխատանքը Ազգային ժողովի հետ ճիշտ կազմակերպելու մեջ է»,-ասաց նա:

Այսպիսով` նախագիծը դրվեց քվեարկության, մեծ մասը դեմ քվեարկեց, միայն մեկ հոգի կողմ և երեքը՝ ձեռնպահ, նախագիծը չընդունվեց: