Հանկարծակի ստացել եմ վերականգնման հրամանը․ Խաչիկ Դաշտենցի անվան դպրոցի տնօրեն
Երևանի Խաչիկ Դաշտենցի անվան թիվ 114 դպրոցի տնօրեն Ռուզաննա Կոստանյանը վերականգնվել է աշխատանքում։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց տիկին Կոստանյանը։
«Ես ենթադրում եմ, որ նախարարին ինչ ներկայացրել են, այդ հիմքերով ազատել է, հետո վերանայել և տեսել են, որ հիմքերը օրենքի սահմաններում չեն։ Որևե մեկի հետ չեմ զրուցել, պարզապես ենթադրում եմ։ Շատ հանկարծակի ստացել եմ վերականգնման հրամանը»,- ասաց տիկին Կոստանյանը՝ հավելելով, որ ինքը «Մալբրի» համակարգից է տեղեկացել, որ հրամանը չեղյալ է համարվել։
Հիշեցնենք, որ Ռուզաննա Կոստանյանը ամիսներ առաջ նախ ԿԳՄՍ նախարարի կողմից խիստ նկատողություն էր ստացել, ապա ազատվել աշխատանքից։ Բանն այն է, որ դեռևս հունիսի 4-ին, վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ էր հրապարակել, որտեղ երևում էր, թե տվյալ դպրոցում ինչպե՞ս են ատեստատները հանձնելու համար միջոցառում կազմակերպել։ Տեսանյութը մեծ արձագանքի արժանացավ, քանի որ համավարակի պատճառով որոշվել էր միջոցառումներ չկազմակերպել։
Ավելի ուշ թիվ 114 դպրոցի աշակերտները նախաձեռնել էին ստորագրահավաք ի պաշտպանություն տնօրենի՝ Ռուզաննա Կոստանյանի և պարզաբանել, որ ատեստատների հանձնման միջոցառումը տեղի է ունեցել հաշվի առնելով անվտանգության բոլոր կանոնները։
Հուլիսի 10-ին էլ հայտնի դարձավ, որ տիկին Կոստանյանը դատի է տվել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը։ Դպրոցի տնօրենը նախարարությունից պահանջում է անվավեր ճանաչել իրեն խիստ նկատողություն հայտարարելու վերաբերյալ հրամանը։
Ռուզաննա Կոստանյանը հավելեց, որ դատական նիստ դեռ չի կայացել և հայտնի էլ չի, թե երբ կլինի առաջին նիստը։


















































Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու համար. ՔԿ
Ջերմաստիճանը կբարձրանա
Գազայում ավելի քան 1500 հիվանդ է մահացել՝ բուժման հասանելիության սահմանափակումների պատճառով
Գյումրիում Արթուր Ալեքսանյանի անվան մարզահամալիրի շինարարական աշխատանքը մտել է ակտիվ փուլ․ կնքվել է ...
Հուսով ենք՝ Հայաստանը կունենա իր նավթազտարանը, որտեղ Իրանի հում նավթից կստանան անհրաժեշտ նավթամթերք
Վարշավան գաղտնազերծել է 2022 թվականից Ուկրաինա ուղարկված սպառազինության ծավալները
Թրամփը կրկին հայտարարել է, որ ԱՄՆ-ն պետք է իր վերահսկողության տակ վերցնի Գրենլանդիան
Խախտումներ՝ 102 մանկապարտեզից 82-ում․ նոր՝ խստացված սննդակարգի պահպանումը խոշորացույցի տակ է
Մատենադարանում հուլիսի 22-24-ը կանցկացվի 3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսը
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հուլիսի 7-ից-8-ը