Որեւէ կազմակերպություն չի կարող սպառնալ ՀՀ քաղաքացուն. ԼՀԿ պատգամավորների նախազգուշացումը «Լիդիան Արմենիային»
Որեւէ կազմակերպություն չի կարող սպառնալ ՀՀ քաղաքացուն՝ պաշտպանելու իր կենսական շահերը, պայքարելու իր կյանքի եւ անվտանգության հնարավոր սպառնալիքի դեմ։ Այս մասին հայտարարություն են տարածել ՀՀ Ազգային ժողովի Լուսավոր Հայաստան խմբակցության քարտուղար Գեւորգ Գորգիսյանը եւ ՀՀ ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Անի Սամսոնյանը։
Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է.
«Նախազգուշացում
«Լիդիան Արմենիա» ընկերությունը հաղորդագրություն է տարածել այն մասին, որ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորները Ամուլսարում խրախուսել են ինչ-որ ապօրինություններ։ Հաղորդագրությանը կցված է եղել նաեւ սեպտեմբերի 6-ին Ամուլսարում ՀՀ ԱԺ պատգամավորներ Անի Սամսոնյանի եւ Գեւորգ Գորգիսյանի հանդիպման տեսանյութը՝ Ամուլսարի պաշտպանների հետ երկու դիրքում։
Նշենք, որ ՀՀ պատգամավորները երդվել են հանուն համազգային նպատակների իրականացման եւ հայրենիքի հզորացման ու բարգավաճման բարեխղճորեն կատարել ժողովրդի առջեւ ունեցած պարտավորությունները, պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը եւ օրենքները։
Հավելենք, որ, համաձայն ՀՀ Սահմանադրության, պատգամավորը ներկայացնում է ամբողջ ժողովրդին, կաշկանդված չէ հրամայական մանդատով, առաջնորդվում է իր խղճով եւ համոզմունքներով:
Հաստատենք, որ պատգամավորները կոչված են պաշտպանելու ՀՀ քաղաքացու շահը եւ օրենքի գերակայությունը ՀՀ-ում։
Որեւէ կազմակերպություն չի կարող սպառնալ ՀՀ քաղաքացուն՝ պաշտպանելու իր կենսական շահերը, պայքարելու իր կյանքի եւ անվտանգության հնարավոր սպառնալիքի դեմ։
Որեւէ կազմակերպություն չի կարող ոչ հարգալից վերաբերմունք ցուցաբերել ՀՀ Ոստիկանության նկատմամբ։
Որեւէ կազմակերպություն չի կարող շահագործել ՀՀ ազգային հարստությունը՝ հաշվի չառնելով դրա բացառիկ սեփականատիրոջ՝ պետության եւ դրա իշխանությունը կրող ժողովրդի ցանկության հետ։
Յուրաքանչյուր կազմակերպություն կարող է իր շահերը պաշտպանել միայն օրենքին համապատասխան՝ հարգելով այլոց իրավունքներն ու ազատությունները։
Արձանագրելով վերոգրյալը՝ որպես ժողովրդի վստահության առաջնային մանդատը կրող ներկայացուցիչներ, հորդորում ենք «Լիդիան Արմենիա» ընկերությանը զերծ մնալ ՀՀ պատգամավորների աշխատանքը խեղաթյուրելու, վարկաբեկելու եւ դրանով խոչընդոտելու փորձերից։ Ընկերության կողմից ընտրված ստի, կեղծիքի եւ զրպարտության գործիքակազմը չի նպաստելու դրության բարելավմանը։
Հ․Գ Առաջնորդվելով մեր խղճի, Հայաստանի ազգային երկարաժամկետ անվտանգության պաշտպանության եւ ոչ կարճաժամկետ օգուտների համոզմունքով, հայտնում ենք, որ Ամուլսարը մնալու է սար»։


















































Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու համար. ՔԿ
Ջերմաստիճանը կբարձրանա
Գազայում ավելի քան 1500 հիվանդ է մահացել՝ բուժման հասանելիության սահմանափակումների պատճառով
Գյումրիում Արթուր Ալեքսանյանի անվան մարզահամալիրի շինարարական աշխատանքը մտել է ակտիվ փուլ․ կնքվել է ...
Հուսով ենք՝ Հայաստանը կունենա իր նավթազտարանը, որտեղ Իրանի հում նավթից կստանան անհրաժեշտ նավթամթերք
Վարշավան գաղտնազերծել է 2022 թվականից Ուկրաինա ուղարկված սպառազինության ծավալները
Թրամփը կրկին հայտարարել է, որ ԱՄՆ-ն պետք է իր վերահսկողության տակ վերցնի Գրենլանդիան
Խախտումներ՝ 102 մանկապարտեզից 82-ում․ նոր՝ խստացված սննդակարգի պահպանումը խոշորացույցի տակ է
Մատենադարանում հուլիսի 22-24-ը կանցկացվի 3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսը
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հուլիսի 7-ից-8-ը