Շիրակի ՀՅԴ-ական մարզպետը նոր բնակարան է գնել. ո՞ւմ հաշվին է նա Գյումրիում վարձով ապրում
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Մեկ ամսից ավելի է, ինչ Շիրակի մարզը ղեկավարում է ՀՅԴ-ական նորանշանակ մարզպետ Արթուր Խաչատրյանը: Վերջինս ՀՅԴ-ի կամոք հրաժարվեց տարածքային կառավարման եւ զարգացման փոխնախարարի իր պաշտոնից եւ ժամանեց աղքատ Շիրակի մարզը ղեկավարելու:
Պարզվում է, մինչեւ Երեւանից Գյումրի հասնելը Խաչատրյանին հաջողվել է նախարարությունում աշխատելու ընթացքում եւս մեկ բնակարան ետ գցել:
Արթուր Խաչատրյանը 2016 թվականի հունիսի 22-ին ստանձնելով փոխնախարարի պաշտոնը՝ նույն տարեթվի հուլիսի 4-ին ներկայացրել է հայտարարագիր իր ունեցվածքի վերաբերյալ: Այն ուսումնասիրելուց պարզվում է, որ Խաչատրյանը փոխնախարար ժամանակ ունեցել է երկու բնակարան` բազմահարկ բնակելի շենքում, եւ INFINITI QX 4 մակնիշի մարդատար ավտոմեքենա:
Այդ տարում Խաչատրյանը ունեցել է կանխիկ 5 մլն 200 հազար դրամ եւ 6 հազար 700 ԱՄՆ դոլար: Նրա տարեկան եկամուտը 2016-ին հասել է 13,5 մլն-ի:
Արդեն 2017 թվականի հունիսի 22-ին Խաչատրյանը Շիրակի մարզպետի պաշտոնում հայտարարագրել է երեք բնակարան տարբեր բնակելի շենքերում: Նրա ավտոմեքենան փոփոխության չի ենթարկվել: Այս պահին նա ունի 2 մլն դրամ եւ 4,5 հազար ԱՄՆ դոլար: Նրա տարեկան եկամուտը կազմում է 12,5 մլն դրամ:
Անդրադառնալով Խաչատրյանի կողմից ձեռք բերված նոր բնակարանին՝ նշենք, որ armtimes.com-ի տեղեկություններով, այդ բնակարանը ձեռք է բերվել մայրաքաղաքում: Խաչատրյանը Գյումրիում բնակվում է վարձակալված բնակարանում: Այն գտնվում է Շիրակի մարզպետարանի դիմաց` Հանսմանի թաղամասում:
Armtimes.com-ի գրավոր հարցմանն ի պատասխան Շիրակի մարզպետարանից պատասխանել էին, որ Խաչատրյանի բնակարանի վարձակալության համար կառույցի բյուջեից գումար չի հատկացվում: Ստացվում է, որ մարզպետը վարձով է ապրում իր հաշվին: Նշենք, որ մարզպետների աշխատավարձը կազմում է մեկ ամսվա համար 660 հազար դրամ, այսինքն՝ բազային աշխատավարձի`66 000 դրամի տասնապատիկը»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Wildberries-ի կողմից տրամադրված փոխհատուցումների ընդհանուր ծավալը կազմում է մի քանի միլիարդ ռուբլի
BP-ն վաճառում է Հյուսիսային ծովում իր բիզնեսը և դուրս գալիս տարածաշրջանից
«Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանը. Գլխավոր դատ...
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար
Սևանում տեղի է ունեցել «Sevan AgriTech Summit»-ը
Կարլոս Էսպին պայմանագիր է կնքել «Ռեալ Մադրիդի» հետ
«Տելեգրամ»-ի միջոցով 10 կգ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքի վերաբերյալ քրեական վարույթի նախ...
Գանսուի թռչող ձին. չինական նահանգի հնագույն ժառանգություն