Զինվորից հաց գողացո՞ղ է արդյոք Երևանի քաղաքապետարանը
Դեռևս ապրիլի սկզբին 168.am-ը գրել էր, որ Երևանի աղբահանությունն իրականացնող լիբանանյան «Սանիթեք» ընկերության գործունեության անփառունակ կասեցումից հետո մայրաքաղաքի աղբահանությունն իրականացնող Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի նախաձեռնությամբ ստեղծված «Երևանի աղբահանություն և սանմաքրում» համայնքային հիմնարկն ըստ էության հարկեր չի վճարում, և դա՝ այն դեպքում, երբ նոր իշխանությունները «Սանիթեք» ընկերությանն էին մեղադրում հարկեր չվճարելու ու նախկին իշխանությունների հետ հանցավոր համագործակցության գալու համար:
168.am-ի ձեռքի տակ էր հայտնվել մի փաստաթուղթ, որը ՀՀ պետական եկամուտների կոմիտեն ուղարկել է Երևան քաղաքի Արգիշտի փողոց 1 հասցեում տեղակայված «Երևանի աղբահանության և սանիտարական մաքրման» պետական կառավարչական հիմնարկին: Արգիշտի փողոց 1-ը Երևանի քաղաքապետարանի հասցեն է:
Փաստաթուղթը ծանուցագիր էր, որով ՊԵԿ-ը Քաղաքապետարանին տեղեկացնում է, որ վերջինս ունի չկատարած հարկային՝ ընդհանուր 4096003 դրամ գումարի պարտավորություններ, որից 4083752 դրամը՝ ապառք, իսկ 12251 դրամը՝ տույժ:
Դա՝ մարտի 24-ի դրությամբ: Հիմա, բնականաբար, վճարվելիք գումարն անգամներով ավելացած կլինի:
Մենք խոստացել էինք, որ կհետևենք իրադարձությունների ընթացքին, հատկապես որ, մեր տեղեկություններով՝ ավելի վաղ ՊԵԿ-ը Քաղաքապետարանից պահանջել էր նաև ԱԱՀ հաշվարկի վերաբերյալ տվյալներ, որի վճարումից համայնքային հիմնարկն ազատված է, սակայն պարտավոր է ՊԵԿ-ին ամեն դեպքում հաշվարկ ներկայացնել:
Ըստ էության քաղաքապետարանը չի կատարել իր մեկ այլ պարտավորություն ևս՝ հրաժարվել է տրամադրել ԱԱՀ հաշվարկի վերաբերյալ տեղեկատվությունը։
Բանն այն է, որ բազմաթիվ համայնքապատկան ՓԲԸ-ների և ՀՈԱԿ-ների շարքում քաղաքապետ Հայկ Մարությանի աշխատակազմն աղբահանության նոր հիմնարկի համար որոշել էր ընտրել «համայնքային հիմնարկ» իրավակազմակերպական ձևը՝ ենթադրելով, որ այդ կերպ հնարավոր կլինի խուսափել ԱԱՀ հաշվարկումից և վճարումից, քանի որ, ըստ Հարկային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասի 18-րդ կետի՝ ԱԱՀ-ից ազատվում է պետական կառավարման մարմինների կողմից այն ծառայությունների մատուցումը, որոնց համար օրենքով սահմանված է պետական տուրքի վճարում։
Բանն այն է, որ լիազոր մարմին Պետական եկամուտների կոմիտեն, ուսումնասիրելով օրենսգրքի այդ դրույթը, գտել է, որ «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկը չի կարող օգտվել այդ արտոնությունից, քանի որ այն թեպետ անունով «համայնքային հիմնարկ» է, սակայն էությամբ պետական կառավարման մարմին չէ։
Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում


















































Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու համար. ՔԿ
Ջերմաստիճանը կբարձրանա
Գազայում ավելի քան 1500 հիվանդ է մահացել՝ բուժման հասանելիության սահմանափակումների պատճառով
Գյումրիում Արթուր Ալեքսանյանի անվան մարզահամալիրի շինարարական աշխատանքը մտել է ակտիվ փուլ․ կնքվել է ...
Հուսով ենք՝ Հայաստանը կունենա իր նավթազտարանը, որտեղ Իրանի հում նավթից կստանան անհրաժեշտ նավթամթերք
Վարշավան գաղտնազերծել է 2022 թվականից Ուկրաինա ուղարկված սպառազինության ծավալները
Թրամփը կրկին հայտարարել է, որ ԱՄՆ-ն պետք է իր վերահսկողության տակ վերցնի Գրենլանդիան
Խախտումներ՝ 102 մանկապարտեզից 82-ում․ նոր՝ խստացված սննդակարգի պահպանումը խոշորացույցի տակ է
Մատենադարանում հուլիսի 22-24-ը կանցկացվի 3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսը
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հուլիսի 7-ից-8-ը