Բժշկական համալսարանի շրջանավարտն ընկերուհուն առաջարկություն է արել դիպլոմների հանձնման ժամանակ
Մխիթար Հերացու անվան Երեւանի պետական բժշկական համալսարանի ուսանող Տիգրան Գեւորգյանն իր սիրեցյալին` շրջանավարտ Լիլիթ Գրիգորյանին ձեռքն ու սիրտն է առաջարկել դիպլոմները հանձնելու արարողության ժամանակ:
«Ցանկանալով այս գեղեցիկ օրը ավելի հիշարժան դարձնել, ուզում եմ բոլորի ներկայությամբ ասել, որ սիրում եմ քեզ, եւ ցանկանում եմ, որ դու դառնաս իմ կինը»,- ասել է նա, ծնկի եկել եւ մատանին աղջկա մատին դրել բոլոր մասնակիցների բուռն ծափահարությունների ներքո:
Իրադարձությունների նման շրջադարձից շփոթահար աղջիկը այդպես էլ ի պատասխան ոչինչ չի ասել: Զույգը ձեռք ձեռքի հեռացել է, իսկ վարողը նորաթուխ փեսացուի ետեւից բղավել է, որ նա աղջկան մերժելու հնարավորություն չի թողել: Չնայած, հավելել է նա, նման առաջարկությունից չեն հրաժարվում:
Հայտնի է, որ Տիգրան Գեւորգյանը ապագա սրտաբան է, նա բուհը գերազանց է ավարտել եւ այսօր կարմիր դիպլոմ ստացավ:


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Wildberries-ի կողմից տրամադրված փոխհատուցումների ընդհանուր ծավալը կազմում է մի քանի միլիարդ ռուբլի
BP-ն վաճառում է Հյուսիսային ծովում իր բիզնեսը և դուրս գալիս տարածաշրջանից
«Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանը. Գլխավոր դատ...
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար
Սևանում տեղի է ունեցել «Sevan AgriTech Summit»-ը
Կարլոս Էսպին պայմանագիր է կնքել «Ռեալ Մադրիդի» հետ
«Տելեգրամ»-ի միջոցով 10 կգ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքի վերաբերյալ քրեական վարույթի նախ...
Գանսուի թռչող ձին. չինական նահանգի հնագույն ժառանգություն