«Առողջապահության նախարարը հրաժարական է ներկայացրել և մեկնել վաստակած հանգստի». Մարինա Խաչատրյան
«Այս պահին Աժ-ում քննարկվող կարանտինային նոր օրենքի մեջ ինձ ամենաշատն անհանգստացրել է դպրոցական երեխաներին վերաբերող կետը։ Փաստորեն, ստացվում է, որ մեր երեխաներին օրենքի ուժով զրկում են շնչելու իրավունքից և նրանց վրա օդ են վաճառում։ Վերջին շրջանում մենք անընդհատ ականատես ենք լինում հարձակումներ մեր երեխաների վրա։ Իրապես մենք պետք է ուշքի գանք,-«Փաստինֆո»-ի հետ զրույցում ասում է բժիշկ, ակտիվիստ Մարինա Խաչատրյանը՝ անդրադառնալով Աժ նոր օրինագծին, որով պայմանավորված նախատեսվում է վեց ամսով առանց դադարի կարանտինին վերաբերող նոր սահմանափակումներ կիրառել,- գիտե՞ք, եթե մենք իրապես այսպիսի ծանր վիճակում և շրջափակման մեջ չլինեինք, եթե մեզ մոտ այսպիսի տնտեսական խայտառակ իրավիճակ չլիներ, երբ փողոցներում մուրացկանների թիվն օր օրի ավելանում է, եթե մենք հոգեբանորեն այսքան ճնշված և խեղդված չլինեինք, ես կասեի՝ այս ամենն արդար է պողոսներին, որոնցից շատերը մինչ օրս ամենավերջին հայհոյանքներով են սպառնում պիղծ Նիկոլի վարած քաղաքականությունը քննադատողներին։ Նրանք պետք է իմանան, որ պաշտպանելով պիղծ Նիկոլին, իրենք ևս կատարում են պղծություն, որը հենց հիմա ամենաուղիղ ճանապարհով անդրադառնում է իրենց երեխաների առողջության վրա»։
Մարինա Խաչատրյանը նկատում է՝ ամենազարմանալին այն է, որ այսքանից հետո, հիմա էլ դեռ կան քաղաքացիներ, ովքեր չեն գիտակցում, թե ինչ է իրականում կատարվում.«Մինչև այս իշխանությունների լկտի ապօրինությունները չկպնեն նրանց գրպանին և նրանց երեխաների առողջությանը, նրանք շարունակելու են իրենց անհեռատես և պիղծ գործունեությունը.«Բանը հասել է նրան, որ այսպիսի իրավիճակում խոսքն այլևս քաղաքական պայքարի մասին չէ, սա արդեն պատերազմ է՝ պահպանելու մեր տեսակն ու մեր երեխաների առողջությունը։ Վաղը, մյուս օրը սուրբ Նիկոլի PR տեխնոլոգիայի համար կհայտարարեն, որ բոլոր տուգանքները չեղարկվում են, որով հերթական անգամ պողոսներին էյֆորիայի չափաբաժին կտան»։
«Փաստինֆո»-ի հետ զրույցում Մարինա Խաչատրյանը հարց է բարձրացնում՝ ինչպե՞ս կարող է ԱԺ-ն առողջապահության նախարարի բացակայության պայմաններում քննարկել նոր կարանտինային օրենքի դրույթները, ինչպե՞ս է դա հնարավոր. «Ի վեջո, եկեք մենք ինքներս մեզ հարց տանք՝ արդյո՞ք հիմա մեր երկրում համաճարակային իրավիճակ է, որն իշխանություններին ստիպում է կարանտինի վերաբերյալ նոր և այսպիսի խայտառակ օրենք ընդունել։ Ի վերջո, կարանտին հայտարարվում է Առողջապահության նախարարի որոշմամբ, իսկ ո՞ւր է մեր առողջապահության նախախարը, ով քաղաքի գլխավոր համաճարակաբանի հետ միասին պետք է հայտարարեր այն մասին, որ երկրում համաճարակը դեռ շարունակվում է։ Իսկ մենք ունե՞նք գլխավոր համաճարակաբան ... Հասկանո՞ւմ եք՝ մեր երկրում բառի բուն իմաստով շունը տիրոջը չի ճանաչում։ Մենք չունենք Առողջապահության նախարար, նա հրաժարական է ներկայացրել և մեկնել վաստակած հանգստի։ Իսկ եթե մենք չունենք Առողջապահության նախարար, ո՞վ է հիմա համաճարակի վերաբերյալ որոշումներ կայացնում՝ պարետ Տիգրան Ավինյա՞նը։ Արդյոք մեր հանրությունը պատրաստ է, որ իր և իր երեխաների առողջության վերաբերյալ որոշումներ կայացնի մի հերթական պողոս...Սկսած Փաշինյան Նիկոլից, վերջացրած մնացյալ բոլոր մեծ ու փոքր մանկլավիկներով փողի դիմաց վաճառել են հայրենիքը, հիմա էլ հերթը հասել է մեր երեխաների վրա օդը վաճառելուն։ Հայրենիքի և պետության դավաճանությունը սրանց չի ներվելու»։


















































Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու համար. ՔԿ
Ջերմաստիճանը կբարձրանա
Գազայում ավելի քան 1500 հիվանդ է մահացել՝ բուժման հասանելիության սահմանափակումների պատճառով
Գյումրիում Արթուր Ալեքսանյանի անվան մարզահամալիրի շինարարական աշխատանքը մտել է ակտիվ փուլ․ կնքվել է ...
Հուսով ենք՝ Հայաստանը կունենա իր նավթազտարանը, որտեղ Իրանի հում նավթից կստանան անհրաժեշտ նավթամթերք
Վարշավան գաղտնազերծել է 2022 թվականից Ուկրաինա ուղարկված սպառազինության ծավալները
Թրամփը կրկին հայտարարել է, որ ԱՄՆ-ն պետք է իր վերահսկողության տակ վերցնի Գրենլանդիան
Խախտումներ՝ 102 մանկապարտեզից 82-ում․ նոր՝ խստացված սննդակարգի պահպանումը խոշորացույցի տակ է
Մատենադարանում հուլիսի 22-24-ը կանցկացվի 3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսը
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հուլիսի 7-ից-8-ը