ԱԱԾ նախկին պաշտոնյայի որդին ձերբակալվել է սպանության համար
Օգոստոսի 31-ին Տավուշի մարզի Վերին Կարմիրաղբյուր բնակավայրում 39-ամյա տղամարդու սպանության մեջ կասկածվող երիտասարդը Երևանից էր, նախկին պաշտոնյայի որդի: Այս մասին հայտնում է Aravot.am-ը:
«Հիշեցնենք, որ օգոստոսի 31-ին 02-ի սահմաններում կենցաղային հարցերի շուրջ վիճաբանություն է եղել, ինչի ընթացքում Երևանի 35-ամյա բնակիչը Ավետիք Աբգարյանին ձեռքերով ու ոտքերով հարվածներ է հասցրել ու սպանել։ Նա բերման է ենթարկվել ու ձերբակալվել։ Դեպքի բոլոր հանգամանքները պարզվում են։
«Ինքը մեր գյուղի թոռն է, կարող է տարին մեկ կամ երկու անգամ գյուղ գան, իրենց ազգատոհմը շատ բարի ու գրագետ մարդիկ են: Նույնիսկ շոկի մեջ ենք, չենք կարողանում հասկանալ՝ ինչ կարող է կատարված լինել, որ այդ տղային այդպես հունից հանած լինի: Կիրթ ընտանիք են, մայրը՝ բորտ ուղեկցորդուհի է եղել, հայրը՝ Ազգային անվտանգությունում է աշխատել»,- Aravot.am-ին Վերին Կարմիրաղբյուրի գյուղապետ ասաց Կամո Չոբանյանը: Ըստ նրա, սպանված երիտասարդն էլ Բերդ համայնքի բնակիչ է եղել:
Նրա խոսքով՝ սպանությունը կատարվել է սպանության մեջ կասկածվողի ազգականի տանը. «Որտեղ որ սպանել է, միայնակ մարդ է ապրում, էլի քաղաքից է, մեր գյուղում հայրական տուն ունի, այս պահին այստեղ է եղել, մշտական չի ապրում»,-գրում է լրատվամիջոցը:


















































Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու համար. ՔԿ
Ջերմաստիճանը կբարձրանա
Հուսով ենք՝ Հայաստանը կունենա իր նավթազտարանը, որտեղ Իրանի հում նավթից կստանան անհրաժեշտ նավթամթերք
Գյումրիում Արթուր Ալեքսանյանի անվան մարզահամալիրի շինարարական աշխատանքը մտել է ակտիվ փուլ․ կնքվել է ...
Գազայում ավելի քան 1500 հիվանդ է մահացել՝ բուժման հասանելիության սահմանափակումների պատճառով
Վարշավան գաղտնազերծել է 2022 թվականից Ուկրաինա ուղարկված սպառազինության ծավալները
Թրամփը կրկին հայտարարել է, որ ԱՄՆ-ն պետք է իր վերահսկողության տակ վերցնի Գրենլանդիան
Խախտումներ՝ 102 մանկապարտեզից 82-ում․ նոր՝ խստացված սննդակարգի պահպանումը խոշորացույցի տակ է
Մատենադարանում հուլիսի 22-24-ը կանցկացվի 3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսը
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հուլիսի 7-ից-8-ը