Վահե Գրիգորյանի գործողություններում առերևույթ առկա է քր. օրենսգրքով նախատեսված արարքի հատկանիշներ
Վահե Գրիգորյանի և ՍԴ աշխատակազմի ղեկավարի փոխարինող Սամվել Առաքելյանի գործողություններում առերևույթ առկա է քրեական օրենսգրքով նախատեսված արարքի հատկանիշներ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է իրավաբան Ռոբերտ Հայրամպետյանը` անդրադառնալով Վահե Գրիգորյանի կողմից Ալվինա Գյուլումյանի աշխատասենյակը զբաղեցնելու դեպքին:
«Վահե Գրիգորյանի կողմից Ալվինա Գյուլումյնաի աշխատասենյակը զավթելու դեպքի առընչությամբ պետք է հստակ արձանագրվի հետևյալը․
Անձի, տվյալ դեպքում ՍԴ դատավոր Ալվինա Գյուլումյանի աշխատասենյակի զավթումը նրա մասնավոր կյանքին միջամտող գործողություն է, իսկ քրեադատավարական իմաստով աշխատասենյակը հավասարեցված է բնակարանին: Այդ աշխատասենյակի նկատմամբ մասնավորության ակնկալիք (expectation of privacy) ունի հենց այն անձը, ում հատկացված է այդ աշխատասենյակը և ով զբաղեցնում է այն: Այս երաշխիքը պատահական չէ. այն նպատակ ունի երաշխավորելու մասնավոր կյանքի պաշտպանության իրավաչափ անհրաժեշտությունը:
Գյուլումյանի աշխատասենյակում կարող էին գտնվել թանկարժեք իրեր, որոնք անձնապես պատկանում են իրեն, աշխատասենյակում գտնվող գույքը և աշխատանքային տեխնիկան նյութաիրավական պատասխանատվության պայմանագրի հիմքով հանձնված է Գյուլումյանին և դրանց վնասման և այլնի դեպքում պատասխանատվություն կրում է բացառապես Ալվինա Գյուլումյանը։
Արդյոք այս հարցերը համակողմանիորեն ուսումնասիրվել է ՍԴ աշխատակազմի ղեկավարին փոխարինողի կողմից, ով ջանասիրաբար ՍԴ ինքնահռչակ նախագահին հատկացրել է գործող դատավորի աշխատասենյակը՝ չգիտեմ, բայց այն, որ Վահե Գրիգորյանի և ՍԴ աշխատակազմի ղեկավարի փոխարինող Սամվել Առաքելյանի գործողություններում առերևույթ առկա է քրեական օրենսգրքով նախատեսված արարքի հատկանիշներ՝ կարծում եմ աներկբա է»,- գրել է նա։


















































Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու համար. ՔԿ
Ջերմաստիճանը կբարձրանա
Հուսով ենք՝ Հայաստանը կունենա իր նավթազտարանը, որտեղ Իրանի հում նավթից կստանան անհրաժեշտ նավթամթերք
Գյումրիում Արթուր Ալեքսանյանի անվան մարզահամալիրի շինարարական աշխատանքը մտել է ակտիվ փուլ․ կնքվել է ...
Գազայում ավելի քան 1500 հիվանդ է մահացել՝ բուժման հասանելիության սահմանափակումների պատճառով
Վարշավան գաղտնազերծել է 2022 թվականից Ուկրաինա ուղարկված սպառազինության ծավալները
Թրամփը կրկին հայտարարել է, որ ԱՄՆ-ն պետք է իր վերահսկողության տակ վերցնի Գրենլանդիան
Խախտումներ՝ 102 մանկապարտեզից 82-ում․ նոր՝ խստացված սննդակարգի պահպանումը խոշորացույցի տակ է
Մատենադարանում հուլիսի 22-24-ը կանցկացվի 3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսը
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հուլիսի 7-ից-8-ը