Ապրիլին կորցրել ենք դիրքեր, ունեցել ենք կորուստներ, Ադրբեջանը ունեցել է կորուստներ, գրավել է որոշ դիրքեր.Արցախի նախագահ
2016-ի ապրիլին եղել են մարտական գործողություններ, անվանում ենք դա պատերազմ, թե ոչ, մենք ենք որոշում: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 2-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք ապրիլին հայկական կողմը հաղթել է, թե պարտվել:
«Ի՞նչ է նշանակում՝ հաղթել ենք կամ պարտվել ենք ապրիլյան պատերազմում: Ես այդ հարցի պատասխանը չունեմ: Կարող ենք ֆիքսել՝ Ադրբեջանին հաջողվել է մի քանի դիրք վերցնել, բայց չի հաջողվել լուծել այն խնդիրը, որը դրված էր Ադրբեջանի զինված ուժերի առջեւ: Այն որ դիրքեր գրավել են՝ գրավել են: Այն, որ դիրքերը եղել են ռազմավարական, չկան ոչ ռազմավարական դիրքեր: Բայց արդյոք դա կարելի է համարել պարտություն մեր կողմից, կամ հաղթանակ Ադրբեջանի կղմից, կամ հաղթանակ մեր կողմից:
Այն, որ Ադրբեջանը տասնյակ տարիներ տասնյակ միլիրդների զենք է ձեռք բերել եւ ամպագորգոռ հայտարարություններ է անում, թե մի քանի օրում սա կանեն, նա կանեն, մենք գիտենք, որ այդքան հեշտ չէ ունենալ հաջողություն: Բայց հաղթել ենք, թե չենք հաղել… ես ասում եմ՝ կորցրել ենք դիրքեր, ունեցել ենք կորուստներ, Ադրբեջանը ունեցել է կորուստներ, հաջողվել է գրավել որոշ դիրքեր»:


















































70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Առողջապահության նախարարությունը՝ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակի մասին
Սիրո անունը Հայաստան է
Հայաստանի և Թուրքիայի մեդիա կարգավորողները կակտիվացնեն ոլորտային երկխոսությունը
Հանրակրթական ուսումնական հաստատությունների ավագ դասարաններում ներդրվել է «Ճանապարհային երթևեկության ...
Ընթանում է Գարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսի գործով դատական նիստը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Հանդիպում Համաշխարհային բանկի ներկայացուցիչների հետ
Ռուսաստանը դրոնների հավաքման գործում ներգրավել է մինչև 25 հազար հյուսիսկորեացիների