Գագիկ Խաչատրյանի եղբորորդին ազատ կարձակվի՞. դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ
Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Արթուր Մկրտչյանի նախագահությամբ քննվեց ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի եղբորորդու՝ Կարեն Խաչատրյանի խափանման միջոցի՝ պաշտպանների միջնորդությունը. դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ։
Նշենք, որ դատական նիստին ներկա էր նաեւ Խաչատրյանը։
Նրա պաշտպան Ամրամ Մակինյանն ասաց, որ իր պաշտպանյալը երկու անգամ հայտնվել է ազատության մեջ, սակայն ոչինչ չի փոխվել, իսկ թաքնվելուց խոսելը լուրջ չէ։
«Այս մեղադրանքով ՀՀ-ում կալանքի տակ գտնվող միակ անձն է Կարեն Խաչատրյանը։ 1 տարի է ադեն՝ դատախազության դեպոզիտ հաշվին վճարվել է առերեւույթը պետությանը պատճառած վնասը՝ 236 միլիոն դրամ։ Չկա դատական պրակտիկայում երկրորդ մի դեպքը, ում կմեղսագրվի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված արարք, ով այդ չափով վնաս հատուցած կլինի եւ շարունակաբար դատարաններին թյուրիմացության մեջ գցելով կպահվի կալանքի տակ։ Բացի այդ, նրա խնամքին է գտնվում թոշակառու մայրը։ Խնդրում եմ Կարեն Խաչատրյանի նկատմամբ կիրառել չկալանավորման հետ կապված խափանման միջոց»,- նշեց պաշտպանը։
Դատախազն էլ իր հերթին խնդրեց դատարանին՝ ընտրված խափանման միջոցը չփոխել։
Հիշեցնենք, որ Կարեն Խաչատրյանը զբաղեցրել է ՊԵԿ Ներքին անվտանգության վարչության պետի պաշտոնը, նա մեղադրվում է առանձնապես խոշոր չափով վատնում կատարելու մեջ՝ ՀՀ ՔՕ 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (յուրացնելը կամ վատնելը` առանձնապես խոշոր չափերով) եւ 314-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական կեղծիք):
Նույն քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել նաև նրա հորեղբորը՝ ՊԵԿ նախկին նախագահ, Ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանին:
Հիշեցնենք, որ օգոստոսի 27-ին դատարանը մերժեց Գագիկ Խաչատրյանին կալանքից ազատելու վերաբերյալ պաշտպանների միջնորդությունը։


















































Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու համար. ՔԿ
Ջերմաստիճանը կբարձրանա
Հուսով ենք՝ Հայաստանը կունենա իր նավթազտարանը, որտեղ Իրանի հում նավթից կստանան անհրաժեշտ նավթամթերք
Գյումրիում Արթուր Ալեքսանյանի անվան մարզահամալիրի շինարարական աշխատանքը մտել է ակտիվ փուլ․ կնքվել է ...
Գազայում ավելի քան 1500 հիվանդ է մահացել՝ բուժման հասանելիության սահմանափակումների պատճառով
Վարշավան գաղտնազերծել է 2022 թվականից Ուկրաինա ուղարկված սպառազինության ծավալները
Թրամփը կրկին հայտարարել է, որ ԱՄՆ-ն պետք է իր վերահսկողության տակ վերցնի Գրենլանդիան
Խախտումներ՝ 102 մանկապարտեզից 82-ում․ նոր՝ խստացված սննդակարգի պահպանումը խոշորացույցի տակ է
Մատենադարանում հուլիսի 22-24-ը կանցկացվի 3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսը
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հուլիսի 7-ից-8-ը