Վստահ եմ՝ յուրաքանչյուրս գիտակցում ենք անկախության ձեռքբերման ծանր գինը․ Վիտալի Բալասանյան
Վիտալի Բալասանյանի շնորհավորական ուղերձը Արցախի Հանրապետության Անկախության օրվա կապակցությամբ
Սիրելի՛ հայրենակիցներ
Ընդունեք իմ սրտագին շնորհավորանքներն Արցախի Հանրապետության Անկախության հռչակման օրվա կապակցությամբ: Անկախությունը մեր պապերի դարավոր երազանքն էր, որն իրականություն դարձավ հայ ժողովրդի պայքարի ու անկոտրում ոգու շնորհիվ:
1991 թ. ժողովուրդն ընդունեց պատմական որոշում սեփական ճակատագիրն ինքնուրույն տնօրինելու, ազատ, անկախ, ժողովրդավարական, իրավական ու սոցիալական պետություն կառուցելու մասին, և 1991 թ. սեպտեմբերի 2-ը եղավ Արցախի ողջ ժողովրդի երազանքի իրագործման արձանագրումը՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության հռչակումը: Միջազգային հանրությանը արցախցին իր պայքարով, հերոսությամբ, ամուր կամքով և վճռականությամբ ցույց տվեց, որ պատրաստ է պաշտպանելու և պահպանելու իր զավակների արյամբ սրբագործված հայրենի հողը, ձեռնամուխ եղավ բանակի հզորացմանը, տնտեսության վերականգնմանը և սոցիալական հիմնախնդիրների լուծմանը, ապացուցեց, որ ինքն է հայրենի օջախն ու անկախ պետականությունը պաշտպանողը, կառուցողը ու շենացնողը:
Վստահ եմ, որ յուրաքանչյուրս գիտակցում ենք անկախության ձեռքբերման ծանր գինը և այն պահպանելու գործում մեր պատասխանատվությունը, իսկ աշխարհը վաղ թե ուշ կճանաչի Արցախի ժողովրդի այս արդարացի և օրինական որոշումը:
Այս փառավոր օրը նվիրական տոնի՝ Անկախության օրվա առթիվ գլուխ եմ խոնարհում Արցախի ազատության համար ընկածների հիշատակի առջև՝ մաղթելով հայրենիքին խաղաղություն, իսկ ժողովրդին՝ անկոտրում կամք, ստեղծագործ կյանք, բարեկեցություն և անսասան հավատ ապագայի նկատմամբ:
Աստված պահապան Արցախ աշխարհին:
Արցախի հերոս, գեներալ Վիտալի Բալասանյան


















































70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Առողջապահության նախարարությունը՝ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակի մասին
Սիրո անունը Հայաստան է
Հայաստանի և Թուրքիայի մեդիա կարգավորողները կակտիվացնեն ոլորտային երկխոսությունը
Հանրակրթական ուսումնական հաստատությունների ավագ դասարաններում ներդրվել է «Ճանապարհային երթևեկության ...
Ընթանում է Գարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսի գործով դատական նիստը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Հանդիպում Համաշխարհային բանկի ներկայացուցիչների հետ
Ռուսաստանը դրոնների հավաքման գործում ներգրավել է մինչև 25 հազար հյուսիսկորեացիների