Արցախի ներկայիս ղեկավարությունը սթափ գործելու եւ իրավիճակի շտկման համար միջոցներ ձեռնարկելու պարտավորություն ունի
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Այսօր լրացավ Արցախի անկախության 29-րդ ամյակը։
Վերջին երկու տարվա ընթացքում Հայաստանում Արցախի պետականության ընկալման հետեւողական խեղումը ստիպում է ինձ երկրորդ հայկական պետության ծնունդյան օրը դիտարկել նրա գոյության վերարժեւորման առիթ։
Այս պայծառ օրով ուզում եմ բարձրաձայն պնդել, որ Հայաստանն Արցախ է եւ վերջ։
Հայաստանն Արցախ է, որովհետեւ իր երրորդ հանրապետության արմատները հենց Արցախյան շարժման բռունցքների եւ թափված արյան մեջ են։
Հայաստանն Արցախ է, քանզի Արցախով վերագտավ իր ազգային արժանապատվությունը։
Հայաստանն Արցախ է, քանզի առանց նրա գոյություն ունենալ պարզապես չի կարող։
Նայեցի Ստեփանակերտից այսօրվա պաշտոնական քրոնիկոնը եւ ցավ ապրեցի։
Ներկա չէին Արցախի նախկին երեք նախագահները՝ Ռոբերտ Քոչարյանը, Արկադիյ Ղուկասյանը եւ Բակո Սահակյանը։
Ներկա չէր Հայաստանի վարչապետը (այդքան կարեւոր պետական տոնը եւ դրսին ուժեղ ուղերձ հղելու առիթը թողած՝ գերադասել է տրվել արեւին Սեւանի կառավարական տան լողավազանի շրջակայքում)։
Ներկա չէր անգամ Հայաստանի գործող/անգործունյա նախագահը (երկարատեւ պարապությունից հետո գերադասել է հանգստի մեկնել արտերկիր)։
Ինչո՞ւ այդպես եղավ։ Չէ՞ որ Արցախը մշտապես միավորել է բոլորիս, բոլոր հայերիս՝ անկախ քաղաքական տարբերություններից կամ աշխարհագրական սփռվածությունից։ Հատկապես հայաստանցի քաղաքական գործիչները արցախյան մատույցներում տարիներ շարունակ լուռումունջ հանել են իրենց «կեղտոտ կոշիկները» եւ Արցախ մտել որպես սրբավայր։ Ավաղ, Հայաստանից կորոնավիրուսի ներթափանցումն այստեղ այդքան վտանգավոր եւ ավերիչ չէր, որքան քաղաքական երեսպաշտության երեւանյան բացիլի անարգել տարածումը։
Արցախի ներկայիս ղեկավարությունը սթափ գործելու եւ իրավիճակի շտկման համար միջոցներ ձեռնարկելու պարտավորություն ունի, քանի դեռ շատ ուշ չէ։
Հ.Գ. Արցախի Հանրապետության սիրելի քաղաքացիներ, իմ հարազատներ, շնորհավորում եմ ձեզ։
Շնորհակալ եմ, որ դուք կաք։
Շնորհակալ եմ, որ ձեր շնորհիվ կանք նաեւ մենք»։
Այսօր լրացավ Արցախի անկախության 29-րդ ամյակը։ Վերջին երկու տարվա ընթացքում Հայաստանում Արցախի պետականության ընկալման...
Posted by Armen Ashotyan on 2020 թ. սեպտեմբերի 2, չորեքշաբթի


















































70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Առողջապահության նախարարությունը՝ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակի մասին
Սիրո անունը Հայաստան է
Հայաստանի և Թուրքիայի մեդիա կարգավորողները կակտիվացնեն ոլորտային երկխոսությունը
Հանրակրթական ուսումնական հաստատությունների ավագ դասարաններում ներդրվել է «Ճանապարհային երթևեկության ...
Ընթանում է Գարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսի գործով դատական նիստը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Հանդիպում Համաշխարհային բանկի ներկայացուցիչների հետ
Ռուսաստանը դրոնների հավաքման գործում ներգրավել է մինչև 25 հազար հյուսիսկորեացիների