Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել Ոստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներ Փակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. Ջաբարով Ժաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարները Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում են Հրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումը Էրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համար Ինչպես են գայլերը գյուղի բանուկ մասում հարձակվել գյուղացիների վրա Հրաժարվել եմ պատգամավորի մանդատից և շարունակելու եմ իմ գործունեությունը՝ որպես Վայոց ձորի մարզպետ. Վահագն Արսենյան Փրկարարները Խաչաղբյուր գետից դուրս են բերել քաղաքացու դին Սաուդյան Արաբիան ընդհատում է ֆինանսական փոխանցումները ԱՄԷ. FT

Քննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորություններըԻրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազայինՏեղի է ունեցել Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 23-րդ կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունըԹեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ ԱրաղչիԾովի հատակին ոսկու «գանձարան» են գտելՈստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներՓակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. ՋաբարովԺաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարներըԱդրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում ենՀրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումըԷրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համարԻնչպես են գայլերը գյուղի բանուկ մասում հարձակվել գյուղացիների վրաՀրաժարվել եմ պատգամավորի մանդատից և շարունակելու եմ իմ գործունեությունը՝ որպես Վայոց ձորի մարզպետ. Վահագն ԱրսենյանՓրկարարները Խաչաղբյուր գետից դուրս են բերել քաղաքացու դինՍաուդյան Արաբիան ընդհատում է ֆինանսական փոխանցումները ԱՄԷ. FTՌոմիկ Մխիթարյանը դադարեցնում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի պաշտոնավարումըԱրարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացըԴավիթ Առուշանյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատիցՔաղաքապետարանը պարզաբանել է Գագիկ Ծառուկյանի կենդանիների տեղափոխման շուրջ շահարկումներըԹուրքիան որոշել է չմասնակցել ՆԱՏՕ-ի Պաշտպանության, անվտանգության և կայունության բանկի (DSRB) հիմնադրմանըԱշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 15,6 հա մակերեսով հողատարածքՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջակցման ծրագիրԱրևմտյան առաջնորդները պետք է ուժեղ ճնշում գործադրեն Ռուսաստանի վրա. Չեխիայի նախագահՔոնոր Մակգրեգորը 5 տարվա դադարից հետո վերադառնում է պրոֆեսիոնալ սպորտԿասեցվել է «Մարտին սթար»-ի բրիկետ վանիլային պաղպաղակի գործունեությունըԷնթոնի Հոփքինսը 88 տարեկանում թողարկել է իր դեբյուտային սինգլըՀՀ կառավարությունն առողջության ապահովագրության համակարգի շրջանակում վերջին 6 ամսում 97 մլրդ 4 մլն դրամ է ուղղել քաղաքացիների առողջական խնդիրների լուծմանըԿրեմլը մեկնաբանել է Թուրքիայի կողմից Ս-400-ների հնարավոր վաճառքի մասին տեղեկություններըԻնչի՞ց են մահանում Հայաստանում․ մահացության հիմնական պատճառները՝ նոր վիճակագրությամբՀՀ-ում էբոլայի հիվանդության դեպքեր չեն արձանագրվել. ՀՎԿԱԿՊուտինն էքսպանսիա կսկսի դեպի Բելառուս, Վրաստան և Հայաստան. ՍահակաշվիլիԱնգլիայի հավաքականի կիսապաշտպան Դեկլան Ռայսը մեկուսացվել է թիմիցՄԻՊ ներկայացուցիչները «Գորիս» ՔԿՀ-ում ծանոթացել են ազատությունից զրկված անձանց պահման պայմաններինՍտամբուլում Սկյուտարի հայկական գերեզմանոցը հարձակման է ենթարկվելԴամասկոսում իրականացված ահաբեկչական հարձակումների համար պատասխանատու է «Իսլամական պետության» հետ կապված բջիջըՀայաստանի քաղաքային փողոցների շուրջ 79 տոկոսը բարեկարգված էՄեկ օրում բացահայտվել է 168 հանցագործություն. ՆԳՆԲասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը դուրս է եկել կիսաեզրափակիչՄշակութային վերածնունդ Դիլիջանում. առաջին համերգը կնվիրվի կոմպոզիտոր Արամ ԽաչատրյանինՄանվել Վարդանյանը Եվրոպայի մինչև 10 տարեկանների կայծակնային շախմատի փոխչեմպիոնն է«Հրազդան» մարզադաշտում միջազգային չափանիշներին համապատասխան վազքուղի կստեղծվի«Ոսկե ծիրան» կինոփառատոնի բացման ավանդական ձևաչափին առաջարկվում է նոր մոտեցումԲասկետբոլի Հայաստանի Մ20 հավաքականը մեկնել է ԲրատիսլավաԵրկամարտի 301 կգ արդյունքով ծանրորդ Հարություն Ավետիսյանն աշխարհի առաջնությունում 5-րդն էՖրանսիան պարզվեց շատ ավելի ուժեղ է Մարոկկոյից. Գեղամ ՆազարյանԱՄՆ-ում կանխվել է ահաբեկչական հարձակում UFC մրցաշարի վրաՕդի ջերմաստիճանը կբարձրանա ևս 3-5 աստիճանովԱթենքում քննարկվել է կենդանիների պաշտպանության ոլորտի համագործակցությունըԲենիամին Նեթանյահուի և Դոնալդ Թրամփի միջև տեղի է ունեցել հեռախոսազրույցՍևանա լճի պահպանությունը՝ բնապահպանական և տնտեսական կարևոր հիմնախնդիր
Հայաստան

Չգիտեմ, թե այս անգամ ինչ կերպար է ընտրելու Մարությանը՝ ժողովրդին ասելու համար, որ էլի խաբեց, ոչ մի ավտոբուս չեն բերում, դրանք «ԳԱԶել»-ներ են

Մանիպուլատիվ, ստահոդ խաբեությունը, որով զբաղվում է ներկայիս քաղաքային իշխանությունը՝ միանշանակ լավ տեղ չի տանելու և սա բոլորի համար է ակնհայտ: Այս մասին այսօր Tert.am-ի հետ զրույցում ասաց Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը՝ խոսելով Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի՝ տրանսպորտային ցանցի վերաբերյալ փոփոխությունների խոստումների չիրականացման մասին:

Թեհմինա Վարդանյանը հիշեցրեց, որ երեկ տրանսպորտային միջոցների մրցույթի հայտարարման օրն էր և այդ մրցույթի չափորոշիչները համապատասխանում են միայն «ԳԱԶել»-ներին, մինչդեռ իր դիտարկմամբ՝ Մարությանի խոստումները բացարձակ այլ բանի մասին են եղել:

«Քաղաքապետարանը որևէ կերպ չի արձագանքել երեկ տեղի ունեցած պարոն Խաժակյանի ասուլիսի ժամանակ բարձրացված հարցերին և քաղաքապետարանը, թե «նամուս» ունենա, չի էլ արձագանքի, որովհետև մենք օր օրի բախվում ենք այն իրականության հետ, որը շատ վաղուց կանխատեսել էինք: Ես արդեն մեկ տարուց ավել է՝ խոսում եմ տրանսպորտային համակարգի խնդիրների մասին, որովհետև, երբ Մարությանը ընտրվեց քաղաքապետ, պաթոսով, կուծք ծեծելով խոստացավ, որ առնվազն երկու տարվա ընթացքում՝ Երևանն ունենալու է նոր տրանսպորտային համակարգ, սակայն անցավ մեկ տարի և ասացին, որ կրկին երկուսից-երեք տարի է պահանջվում»,- ասաց նա:

Նա նշեց՝ շուտով լրանում է քաղաքապետ Հայկ Մարությանի պաշտոնավարման երկու տարին, սակայն իր խոսքով՝ այսօր մենք ոչինչ չունենք: ««ԿամԱԶ»-ների պատմությունը կրկնվում է և ես չգիտեմ, թե Հայկ Մարությանն ինչ դեմքով և խղճով է հանդես գալու, չնայած նրա դեմքերը շատ են՝ մասնագիտությունից ելնելով, բայց չգիտեմ՝ այս անգամ ինչ կերպար է ընտրելու, որ ժողովրդին ասի՝ ես էլի ձեզ խաբեցի և ոչ մի ավտոբուս էլ չենք բերում, դրանք «ԳԱԶել»-ներ են»:

Վարդանյանը չբացառեց, որ այս նույնիսկ «ԳԱԶել»-ների ընտրման մրցույթում կհաղթի այն ընկերությունը, որը խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքով կապ ունի Հայկ Մարությանի հետ և ըստ նրա՝ պտտվող խոսակցություններն իրականություն դառնալու հատկություն ունեն: Նրա գնահատմամբ՝ այս իշխանությունները մեկի մյուսի հետ փոխկապակցված են և խնամի-ծանոթ-բարեկամ եզրույթի վառ ներկայացուցիչները նրանք են։

Հարցին, թե առաջիկա ավագանու նիստին արդյոք այս հարցը բարձրացվելու է և պատասխան է ակնկալվելու քաղաքապետին, ավագանու անդամը պատասխանեց՝ պարտադիր խնդիրը բարձրաձայնելու են:

«Ճիշտ է՝ մեզ ընտրվել ենք ավելի քիչ ձայներով, քան ներկայիս իշխանություններին, բայց չխոսեմ, թե ինչի արդյունքում և ում գործոնով են ընտրվել նրանք, ամեն դեպքում մենք պատասխանատու ենք մեզ ընտրողների առջև, այնպես, ինչպես պատասխանատու ենք Մարությանին որպես քաղաքապետ ընտրողների առջև: Մենք այսօր ունենք մանդատ և օգտվելու ենք մեր ձայնը բարձրաձայնելու հնարավորությունից և ներկայացնելու ենք խնդիրները, որտեղ իշխանությունները լկտիաբար խաբում են»,- շեշտեց նա և դիտարկմանը, թե գուցե Հայկ Մարությանը կրկին փորձի լռեցնել նրան, վերջինս պատասխանեց. «Հայկ Մարությանի մոտ իմ անձի հետ կապված բարդույթ է, բայց ինչքան էլ լռեցնի, միևնույն է խոսելու եմ, մաղթում եմ՝ գոնե այդ բարդույթից ազատվի»: