«Գոլդեն փելես»-ի երրորդ աճուրդն է՞լ չի կայանա. Հետաքրքրվողները դրսից են, բայց չեն կարողանում գալ, տեսնել
«Հրապարակ» թերթը գրում է. «Պետության տնօրինմանը հանձնված «Գոլդեն փելես» հյուրանոցի ճակատագիրը շարունակում է օդում կախված մնալ։ Հիշեցնենք, որ հարկայինի նախկին պետ Արմեն Ավետիսյանը՝ «իրեն հանգիստ թողնելու դիմաց», 2019-ի սեպտեմբերին իրեն պատկանող հյուրանոցը նվիրաբերեց պետությանը, որը իշխանությունը մինչեւ հիմա չի կարողանում ո՛չ շահագործել, ո՛չ՝ իրացնել։
Մինչեւ կորոնավիրուսի տարածումը հյուրանոցը երկու անգամ աճուրդի հանվեց, սակայն գնորդ չգտնվեց։ Հետո սկսվեց համավարակը, եւ Ծաղկաձորի ամենաշքեղ հյուրանոցներից մեկը դարձավ քովիդով հիվանդների մեկուսացման վայր։ Այսօր դարձյալ այն դատարկ է եւ չի էլ շահագործվում։ Պետգույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը մեզ ասաց, որ մտադիր են երրորդ անգամ հյուրանոցն աճուրդի դնել։
Բայց դեռ անհայտ է թե՛ աճուրդի օրը, թե՛ նախնական գինը։ Բաբայանն ասաց, որ հյուրանոցով հետաքրքրվողներ կան, սակայն համավարակի պատճառով չեն կարողացել գալ-տեսնել հյուրանոցը, որովհետեւ հավանական գնորդները դրսից են, օրինակ՝ չինացի գործարար։ Հայաստանից հետաքրքրվողներ չկան։ Փաստորեն, մեկ տարի է՝ իշխանությունը չի կարողանում պետությանը նվիրաբերված գույքն արդյունավետ տնօրինել, մինչդեռ դրա՝ մասնավորի կողմից շահագործվելու դեպքում պետությանը հսկայական հարկեր էին վճարվում, տնտեսության մեջ մուլտիպլիկատիվ էֆեկտ էր ապահովվում՝ չհաշված մեծ թվով աշխատատեղերը»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու համար. ՔԿ
Ջերմաստիճանը կբարձրանա
Հուսով ենք՝ Հայաստանը կունենա իր նավթազտարանը, որտեղ Իրանի հում նավթից կստանան անհրաժեշտ նավթամթերք
Գյումրիում Արթուր Ալեքսանյանի անվան մարզահամալիրի շինարարական աշխատանքը մտել է ակտիվ փուլ․ կնքվել է ...
Գազայում ավելի քան 1500 հիվանդ է մահացել՝ բուժման հասանելիության սահմանափակումների պատճառով
Վարշավան գաղտնազերծել է 2022 թվականից Ուկրաինա ուղարկված սպառազինության ծավալները
Թրամփը կրկին հայտարարել է, որ ԱՄՆ-ն պետք է իր վերահսկողության տակ վերցնի Գրենլանդիան
Խախտումներ՝ 102 մանկապարտեզից 82-ում․ նոր՝ խստացված սննդակարգի պահպանումը խոշորացույցի տակ է
Մատենադարանում հուլիսի 22-24-ը կանցկացվի 3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսը
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հուլիսի 7-ից-8-ը