Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել Ոստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներ Փակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. Ջաբարով Ժաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարները Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում են Հրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումը Էրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համար Ինչպես են գայլերը գյուղի բանուկ մասում հարձակվել գյուղացիների վրա Հրաժարվել եմ պատգամավորի մանդատից և շարունակելու եմ իմ գործունեությունը՝ որպես Վայոց ձորի մարզպետ. Վահագն Արսենյան Փրկարարները Խաչաղբյուր գետից դուրս են բերել քաղաքացու դին Սաուդյան Արաբիան ընդհատում է ֆինանսական փոխանցումները ԱՄԷ. FT

Քննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորություններըԻրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազայինՏեղի է ունեցել Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 23-րդ կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունըԹեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ ԱրաղչիԾովի հատակին ոսկու «գանձարան» են գտելՈստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներՓակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. ՋաբարովԺաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարներըԱդրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում ենՀրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումըԷրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համարԻնչպես են գայլերը գյուղի բանուկ մասում հարձակվել գյուղացիների վրաՀրաժարվել եմ պատգամավորի մանդատից և շարունակելու եմ իմ գործունեությունը՝ որպես Վայոց ձորի մարզպետ. Վահագն ԱրսենյանՓրկարարները Խաչաղբյուր գետից դուրս են բերել քաղաքացու դինՍաուդյան Արաբիան ընդհատում է ֆինանսական փոխանցումները ԱՄԷ. FTՌոմիկ Մխիթարյանը դադարեցնում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի պաշտոնավարումըԱրարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացըԴավիթ Առուշանյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատիցՔաղաքապետարանը պարզաբանել է Գագիկ Ծառուկյանի կենդանիների տեղափոխման շուրջ շահարկումներըԹուրքիան որոշել է չմասնակցել ՆԱՏՕ-ի Պաշտպանության, անվտանգության և կայունության բանկի (DSRB) հիմնադրմանըԱշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 15,6 հա մակերեսով հողատարածքՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջակցման ծրագիրԱրևմտյան առաջնորդները պետք է ուժեղ ճնշում գործադրեն Ռուսաստանի վրա. Չեխիայի նախագահՔոնոր Մակգրեգորը 5 տարվա դադարից հետո վերադառնում է պրոֆեսիոնալ սպորտԿասեցվել է «Մարտին սթար»-ի բրիկետ վանիլային պաղպաղակի գործունեությունըԷնթոնի Հոփքինսը 88 տարեկանում թողարկել է իր դեբյուտային սինգլըՀՀ կառավարությունն առողջության ապահովագրության համակարգի շրջանակում վերջին 6 ամսում 97 մլրդ 4 մլն դրամ է ուղղել քաղաքացիների առողջական խնդիրների լուծմանըԿրեմլը մեկնաբանել է Թուրքիայի կողմից Ս-400-ների հնարավոր վաճառքի մասին տեղեկություններըԻնչի՞ց են մահանում Հայաստանում․ մահացության հիմնական պատճառները՝ նոր վիճակագրությամբՀՀ-ում էբոլայի հիվանդության դեպքեր չեն արձանագրվել. ՀՎԿԱԿՊուտինն էքսպանսիա կսկսի դեպի Բելառուս, Վրաստան և Հայաստան. ՍահակաշվիլիԱնգլիայի հավաքականի կիսապաշտպան Դեկլան Ռայսը մեկուսացվել է թիմիցՄԻՊ ներկայացուցիչները «Գորիս» ՔԿՀ-ում ծանոթացել են ազատությունից զրկված անձանց պահման պայմաններինՍտամբուլում Սկյուտարի հայկական գերեզմանոցը հարձակման է ենթարկվելԴամասկոսում իրականացված ահաբեկչական հարձակումների համար պատասխանատու է «Իսլամական պետության» հետ կապված բջիջըՀայաստանի քաղաքային փողոցների շուրջ 79 տոկոսը բարեկարգված էՄեկ օրում բացահայտվել է 168 հանցագործություն. ՆԳՆԲասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը դուրս է եկել կիսաեզրափակիչՄշակութային վերածնունդ Դիլիջանում. առաջին համերգը կնվիրվի կոմպոզիտոր Արամ ԽաչատրյանինՄանվել Վարդանյանը Եվրոպայի մինչև 10 տարեկանների կայծակնային շախմատի փոխչեմպիոնն է«Հրազդան» մարզադաշտում միջազգային չափանիշներին համապատասխան վազքուղի կստեղծվի«Ոսկե ծիրան» կինոփառատոնի բացման ավանդական ձևաչափին առաջարկվում է նոր մոտեցումԲասկետբոլի Հայաստանի Մ20 հավաքականը մեկնել է ԲրատիսլավաԵրկամարտի 301 կգ արդյունքով ծանրորդ Հարություն Ավետիսյանն աշխարհի առաջնությունում 5-րդն էՖրանսիան պարզվեց շատ ավելի ուժեղ է Մարոկկոյից. Գեղամ ՆազարյանԱՄՆ-ում կանխվել է ահաբեկչական հարձակում UFC մրցաշարի վրաՕդի ջերմաստիճանը կբարձրանա ևս 3-5 աստիճանովԱթենքում քննարկվել է կենդանիների պաշտպանության ոլորտի համագործակցությունըԲենիամին Նեթանյահուի և Դոնալդ Թրամփի միջև տեղի է ունեցել հեռախոսազրույցՍևանա լճի պահպանությունը՝ բնապահպանական և տնտեսական կարևոր հիմնախնդիր
Հայաստան

Պատվիրատուն հետ է ուղարկել «Տավուշ տեքստիլի» ապրանքը․ աշխատակիցները տուգանվել են

Նա՝ ով էդպիսի բան է գրում, մեզ հետ դատարանում գործ է ունենալու, որովհետեւ ուղղակի գրելով չէ, դատարանում մենք էդ մարդկանց պատասխանատվության կկանչենք։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Տավուշ տեքստիլ» ընկերության տնօրեն Միքայել Եզեկյանն՝ անդրադառնալով օրերս Հովսեփ Հակոբյան ֆեյսբուքյան օգտատիրոջ գրառմանը, որի համաձայն՝ ««Տավուշ տեքստիլում» օգոստոս ամսվա աշխատավարձից պահումներ են արել ու հայտարարել, որ վեց ամիս առանց աշխատավարձ են աշխատելու, որովհետեւ օգոստոսի ՌԴ երկու ֆուռ արտադրական ձեռնոց ուղարկած ապրանքն իբր անորակ է եղել, մինչդեռ աշխատակիցները պնդում են, որ իրենք համոզված են, որ բանորակ չի եղել, եւ պահումներն արվում են իրենցից ազատվելու` հնդիկ ու տաջիկ աշխատողներ ընդունելու համար»։

«Ամսի 8-ից 12-ի հատվածում արտադրամասի սմենի պատասխանատուները էդ ընթացքի արտադրանքը բռակ են տվել, ամբողջ անձնակազմը տեսել է ապրանքը, ուպակովկա են արել, տվել պահեստ, որտեղից էլ բարձել ու ուղարկել են։ Հիմա էդ ապրանքը հասել է «Զուբր» ապրանքանիշի պահեստ, որտեղից հետ են ուղարկել։ Էդ ապրանքը ակտավորվել է, մեր ռուսական գործարանի պահեստում դրված է, հնարավոր չէր դա իրացնել, պատվիրատուն հետ է ուղարկել այն։ «Մերսեդես» արտադրելու տեղը հեծանիվ են արտադրել ու «Մերսեդեսի» տեղ տվել են էնպիսի կազմակերպության, որի հետ մենք վաղուց աշխատում ենք։ Մոտ 100 աշխատակից տուգանվել է, իսկ հերթափոխի 3 պատասխանատուներն էլ ազատվել են աշխատանքից»,-ներկայացրեց Միքայել Եզեկյանը՝ հավելելով, որ այն աշխատակիցները, որոնք տուգանվել են, ժողովի ժամանակ ընդունել են իրենց մեղքը։


«Ընդունել են, որ իրենց անփութության, անուշադրության, անխղճության պատճառով գործարանը մոտ 7 մլն ռուբլու կորուստ է կրել»,- ասաց պարոն Եզեկյանը։

Ըստ ֆեյսբուքյան գրառման հեղինակի՝ «Տավուշ տեքստիլի թիկունքում Սիփան Փաշինյանն է, Միքայել Եզեկյանն անդրադառնալով այլ լուրերին, ասում է․

«Եթե մեկը կհիմնավորի, որ Սիփան Փաշինյանը, Աննա Հակոբյանը, կամ չգիտեմ՝ ով, մեզ հետ կապ ունի, կկարողանա դա ապացուցել, ես գործարանի տնօրենն եմ, հիմնադիրի անունից եմ ասում, էդ գործարանները նվեր կտանք իրեն, եթե չկարողանա հիմնավորել էդպիսի գործարան պիտի սարքեն։ Նման խոսակցություններ տարածողները երեւի իրենց տան անդամներին չեն կարող ապահովել, ուր մնաց 800-ից 1000 աշխատող պահեն»։

Ինչ վերաբերում է այն խոսակցություններին, որ պահումներն արվում են աշխատակիցներից ազատվելու, փոխարենը հնդիկ ու տաջիկ աշխատողներ ընդունելու համար, Միքայել Եզեկյանը նախ նշում է, որ տաջիկ աշխատողներ չունեն։

«2 հնդիկ աշխատող ենք ունեցել, որոնք բանվորությամբ են զբաղվել։ Նրանք մեր աշխատակիցները չեն եղել, վարչապետի հետ հանդիպման էլ էդ նույն հարցը բաձրացավ, նորից եմ ասում՝ էսօր Պառավաքարում շինարարություն ենք անում, որտեղ ունենք սովորական բանվորի պակաս, հերիք չի բանվորների պակաս ունենք, եղած աշխատողների աշխատանքի դանդաղությունն է, որակն է, մի տարի է գործարան են սարքում 3500 քառ․ մետր, ստանում են 7000-10000 դրամ, մի մասը չի գալիս աշխատանքի, էն մասն էլ, որ գալիս են, իրենց աշխատանքը էն մակարդակի վրա չի, որ չափով իրենք վարձատրվում են։ Սա է մեր ունեցած խնդիրը։ Ընդամենը երկու հնդիկ են եկել, որ հասցնենք մեր ծրագրերն ավարտին հասցնեննք, ի՞նչ է հանցագործություն ենք արել»,- նկատեց նա, ապա շարունակեց․

«Ունենք ուզբեկ մասնագետներ՝ մեխանիկներ, որոնք գործարանի հիմնադրման ակունքներում են կանգնած, նրանք մեր Մոսկվայի գործարանի վարպետներն են, ովքեր եկել են Հայաստան՝ հայերին վերապատրաստելու։ Հենց այս պահին 3 ուզբեկ մեխանիկ ունենք, որոնք գործուղվել են այստեղ, սովորեցնում մեր հայերին սպասարկել հաստոցները։ Չունենք էդ մասնագետներին, եթե մասանգետ չունենք, ես ո՞նց պետք է անեմ, որ գործարանս աշխատեցնեմ։ Կամ դա հանցագործությո՞ւն է, էդ ինչ նացիստական խոսակցություններ են, ինչի՞ հայերը ուրիշ երկրում չեն աշխատում, ամոթ չի՞»։

Միքայել Եզեկյանը հավելեց, որ Պառավաքարում վերջերս բացված դիմակի նոր արտադրամասում 70 թափուր աշխատատեղ ունեն, միջին աշխատավարձը 150 000 է, Բերդի գործարանում էլ 10 թափուր աշխատատեղ կա, որտեղ միջին աշխատավարձը 120-ից 150 000 դրամ է։

«Չեն գալիս մարդիկ, ինչո՞ւ , որ հանկարծ չասեն՝ նոր աշխատատեղեր ստեղծվեցին, բարձր աշխատավարձով, որ փնովեն Կառավարությանը, որ մեզ նեղացնեն»,- ասաց նա։