Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Արջի հարձակման հետևանքով կինը տեղում մահացել է Իտալիայի խորհրդարանը հավանություն է տվել միջուկային օրենքին Չինաստանն ու ԱՄՆ-ն օգուտ կստանան համագործակցությունից, սակայն երկու երկրներն էլ կտուժեն հակամարտությունից Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ COP17-ին ընդառաջ Եվրոպական խորհրդարանում նախապատրաստական հատուկ միջոցառում տեղի կունենա Վարչապետ Փաշինյանը հանդիպում է ունեցել Թաիլանդի վարչապետի հետ Կիևյան փողոցի մասին (տեսանյութ) Տեղի է ունեցել Հայաստանի և Սլովենիայի վարչապետների հանդիպումը Աշտարակի հրշեջ-փրկարարներն իրականացրել են հարկադիր քարաթափման աշխատանքներ Բարձր ենք գնահատում Չինաստանի աջակցությունը «Խաղաղության խաչմերուկ»-ին․ Մհեր Գրիգորյան ՆԳՆ-ն ՀայՓասի հետ ներդնում է կենսաչափական նոր համակարգ՝ ապահովելով նաև 200 նոր աշխատատեղի ստեղծումը․ Ռեջիս Բուշյե Քննարկվել են Թվային համագործակցության կազմակերպության հետ կապերի զարգացման հնարավորությունները

Արջի հարձակման հետևանքով կինը տեղում մահացել է Իտալիայի խորհրդարանը հավանություն է տվել միջուկային օրենքինՉինաստանն ու ԱՄՆ-ն օգուտ կստանան համագործակցությունից, սակայն երկու երկրներն էլ կտուժեն հակամարտությունիցԱռանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպCOP17-ին ընդառաջ Եվրոպական խորհրդարանում նախապատրաստական հատուկ միջոցառում տեղի կունենաՎարչապետ Փաշինյանը հանդիպում է ունեցել Թաիլանդի վարչապետի հետԿիևյան փողոցի մասին (տեսանյութ)Տեղի է ունեցել Հայաստանի և Սլովենիայի վարչապետների հանդիպումըԱշտարակի հրշեջ-փրկարարներն իրականացրել են հարկադիր քարաթափման աշխատանքներԲարձր ենք գնահատում Չինաստանի աջակցությունը «Խաղաղության խաչմերուկ»-ին․ Մհեր ԳրիգորյանՆԳՆ-ն ՀայՓասի հետ ներդնում է կենսաչափական նոր համակարգ՝ ապահովելով նաև 200 նոր աշխատատեղի ստեղծումը․ Ռեջիս ԲուշյեՔննարկվել են Թվային համագործակցության կազմակերպության հետ կապերի զարգացման հնարավորություններըՄարթա Կոսը եվրոպացիներին կոչ է արել գնել հայկական արտադրանքԱռաջիկայում կվերականգնենք Մեղրիի և Երասխի՝ Խորհրդային Միության ժամանակ գոյություն ունեցած երկաթուղային հատվածները. վարչապետՎարչապետը հանդիպում է ունեցել ամերիկյան առաջատար բուհերում կրթություն ստացող ուսանողների հետՆիկոլ Փաշինյանը և Անտոնիու Գուտերեշը քննարկել են ՀՀ-ում COP17-ի անցկացման և տարածաշրջանային նշանակության հարցերՎարչապետը հանդիպում է ունեցել ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հետՎարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 81-րդ նստաշրջանում (տեսանյութ)Նյու Յորքում կայացել է Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հանդիպումըԷլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերումՏեղի է ունեցել ռազմական ակադեմիայի ՌՕՈՒԻ-ի շրջանավարտների ծառայավայրերի ընտրության վիճակահանությունըԱՄՆ-ը եվրոպական երկրներին զգուշացրել է Ռուսաստանի հնարավոր դրոնային հարձակման մասինԿարծում եմ մարդկանց մեծամասնությունը նման գումարի դիմաց կասեր «այո»Բրիտանիայում Brexit-ի շուրջ բանավեճը կրկին ակտիվացել էԴա գեղեցիկ պատմության գագաթնակետը կլիներԲրիտանիան կպահպանի ռուսաստանցի գործարարների նկատմամբ սահմանված պատժամիջոցներըԲագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի խափանման միջոցը երկարաձգվել էԿապահովվի հատուկ կարգավորմամբ շրջանառության մեջ դրված տրանսպորտային միջոցների վերաբերյալ տեղեկատվության ամրագրումըSTEAM ծրագիրն արդեն գործնական փուլում էԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հանդես կգա մամուլի ասուլիսովԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Ալեք Մանուկյան փողոցուԵՄ-ում մտահոգված են դիզելային վառելիքի արտահանումն արգելելու ԱՄՆ-ի հնարավոր պլանների առնչությամբՏեղի է ունեցել Ինտերպոլի CARIN ցանցի ամենամյա հանդիպումըԳեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքում կկառուցվի նոր կրթահամալիրՄոլդովայի նախագահը դատապարտել է ռուսական ԱԹՍ-ների կողմից իր երկրի օդային տարածքի խախտումը. MoldpresԿյանքից հեռացել է արձակագիր Վահագն ԳրիգորյանըՔննարկվել են Հայաստանում բարձրագույն կրթության որակի ապահովման բարեփոխումներըՌուսաստանը տարածքային ձեռքբերումների համար մեծ գին է վճարելՄանկուց տանը մեզ սովորեցնում էին խոսել հայերենՀՀ վարչապետն արձագանքել է Հայ Առաքելական Եկեղեցում ճգնաժամի և լուծման ուղիների մասին զեկույցին (տեսանյութ)Հրազդան մարզադաշտը՝ միջազգային չափանիշներին համապատասխան Շնորհակալություն ԵՄ անդամ պետություններին՝ Ինքնավար առևտրային միջոցների վերաբերյալ առաջարկին հավանություն տալու համար. ՄիրզոյանՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի ստուգայցերը ՊՆ զորամասեր շարունակվում են (ֆոտոշարք)Հայաստանի ԱԳՄԱ նախարարի և Մալթայի արտաքին և եվրոպական գործերի նախարարի հանդիպումըԱռաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանովԱնահիտ Մանասյանը հանդիպել է Բելգիայի դաշնային օմբուդսմանների հետՀաստատվել է Հայաստան–Լատվիա հանդիպումը սպասարկող մրցավարական անձնակազմըԱԲ գործակալը ներխուժել է պետական առողջապահական տվյալների պորտալՏեսանյութում պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակումԱրմավիրի քրեական ոստիկանները կանխել են Կողբավան գյուղում կազմակերպված ապօրինի արդյունահանումը (տեսանյութ)
Կարծիք

Դասալիքների ստեղծած ԱԺ քննիչ հանձնաժողովից ռազմական եւ պետական գաղտնիքների արտահոսք է տեղի ունենում

Պատերազմող պետությունում ամենաանհեթեթ պատճառներով փաստաթղթերը կեղծած դասալիքների կողմից ձեւավորված ԱԺ քննիչ հանձնաժողովի ստեղծումն ու հրապարակային գործունեությունը ինքնին վտանգավոր էր։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Քաղաքական գործիչ, ԱԺ նախկին պատգամավոր Ռուբիկ Հակոբյանը։

Նա, մասնավորապես, գրել է.

«Քառօրյայի հաղթանակը դասալիքների ճիրաններում

Այն, որ Ադրբեջանը բավականին երկար եւ լրջորեն էր նախապատրաստվել Քառօրյա պատերազմին՝ անկասկած է։ 94-ի զինադադադարից հետո, թերեւս, թշնամու կողմից իրականացրած ամենալայնածավալ հարձակումն էր, որում ընդգրկված էր Ադրբեջանի ռազմական ներուժի մոտ 20 տոկոսը, էլիտար զորամիավորումները, նաեւ՝ թուրքական հետախուզությունը։ Պատերազմում, այո՛, լինում են նաեւ նաեւ կորուստներ, որոնք չեն կարող ստվերել անվիճելի հաղթանակը։ Միայն թշնամիդ կարող է փորձել իր պարտությունը որպես հաղթանակ ներկայացնել։ Բայց միայն թշնամի՞դ.... Պարզվում է ՝ ո՛չ։ Նաեւ կարող է զինվորիդ կյանքի գնով ձեռք բերած հաղթանակը փորձել պարտություն ներկայացնել քո իսկ պետության իշխանությունը՝ քաղաքական օրապահիկ շահերից ելնելով։ Թշնամին ծրագրել էր պատերազմի արդյունքում Շուշիի վարչական շենքին ծածանել Ադրբեջանի դրոշը, ետ վերադարձնել ազատագրված առնվազն երկու շրջան։ Բայց Երեւանի սրտում մեծացած հերոսը նռնակը նետելուց եւ զոհվելուց վայրկաններ առաջ որոտաց՝ դիրքերը հանձնողի մերը... Իսկ ազգությամբ եզդի Քյարամ Սլոյանն էլ չենթարկվեց Ուրֆանյանի հրամանին, մնաց հրամանատարի կողքին եւ նրա հետ միասին զոհվելով՝ կանխեց թշնամու հետագա առաջխաղացումը։ Մեր զինվորը թշնամուն ստիպեց մեկնել Մոսկվա՝ խաղաղություն մուրալու։ Բայց Ռոբերտ Աբաջյանը չեր կարող այդ պահին կանխատեսել, որ կգտնվի դիրքերից ճողոպրածների մի խումբ, ով իշխանությունը զավթելու համար կարող է հորինել կեղծ պապիկի, որպեսզի իր անունից ողջունի հեղաշրջումը... Ռոբերտը, Քյարամը, Ադամը, Ուրֆանյանն ու մյուս հերոսները չէին կարող նաեւ ենթադրել, որ ԱԺ պատահականորեն հայտնված դասալիքները կարող են ձեւավորել հանձնաժողով, ովքեր իրենց՝ մահ իմացիալի գնով կռած հաղթանակը կփորձեն նսեմացնել, որ ընտանեկան կապալի ներկայացուցիչը կարող է հայտարարել՝ մեր երիտասարդները զոհվել են հանուն ոչնչի...

Պատերազմող պետությունում ամենաանհեթեթ պատճառներով ու ամենաստոր ձեւերով փաստաթղթերը կեղծած դասալիքների կողմից ձեւավորված նման հանձնաժողովի ստեղծումն ու հրապարակային գործունեությունը ինքնին վտանգավոր էր։ Այսօր արդեն այդ հանձնաժողովից ռազմական եւ պետական գաղտնիքների արտահոսք է տեղի ունենում, ինչը ձեռնտու է մեր թշնամիներին։ Ողջունում եմ Յուրի Խաչատուրովի կեցվածքը, ով գիտակցելով հանդերձ, որ շահարկվելու է իր կողմից հանձնաժողովի հրավերի մերժումը, բացահայտ արհամարհեց հրավերի առաջարկը, համոզված լինելով, որ այդ հանձնաժովի ստեղծումը բոլորովին այլ նպատակ է հետապնդում։ Այն ստեղծվեց Նիկոլ Փաշինյանի հրահանգով եւ պետք էր ապացուցեր ընդդիմադիր դիրքերից ԱԺ-ում եւ հրապարակային այլ հարթակներում Քառօրյային Նիկոլի եւ իր թիմակիցների կողմից տրված գնահատականները, որ՝ մենք պարտվեցինք, որովհետեւ մեր զինվորը սոված էր, որովհետեւ մեր զինվորը չուներ փամփուշտ եւ բահով էր կռվում թշնամու դեմ, որովհետեւ դիզվառելիքը ծախել էին եւ փոխարենը տանկերի բաքերում ջուր էին լցրել, որովհետեւ մեր ղեկավարությունը պարտության շուրջ նախապես պայմանավորվածություններ ուներ, որովհետեւ Ռուսաստանը օգնել է Ադրբեջանին ու իր մասնակցությունն է ունեցել պատերազմական գործողություններում , որովհետեւ...եւ այլ անհեթեթություններ ու զրպարտություններ։

Ա՛յո, Ադրբեջանը երկարատեւ ու լուրջ էր նախապատրաստվել պատերազմին։ Հարձակման ընթացքում նա օգտագործեց ամենաժամանակակից զինատեսակների մի ամբողջ տեսականի՝ համազարկային կրակի հեռահար ռեակտիվ համակարգեր, իսրայելական արտադրության գրոհային եւ հետախուզական անօդաչու թռչող սարքեր(ԱԹՍ), հակատանկային կառավարվող հռթիռներ, հարվածային ուղղաթիռներ եւ այլ զինատեսակներ։ Այս ամենի մասին առավել հիմնավոր տեղեկացանք, երբ Քառօրյայի ավարտից մի քանի օր հետո ԱԺ-ի պատվիրակությամբ եղանք Արցախում, այցելեցինք դիրքեր, հանդիպեցինք մարտական գործողությունների ներկայացուցիչներին ու ռազմական փորձագետներին։ Ռազմական ներուժի այսպիսի ընդգրկմամբ թշնամու հարձակմումը մեր բանակը կարողացավ չեզոքացնել եւ բլից-կրիկը ավարտել հաղթանակով։ Հաղթեց, որովհետեւ Ռոբերտը, Քյարամը, Ադամը, Ուրֆանյանը եւ մյուս հերոսները չէին ամաչել իրենց ազգի եւ պետության կենսագրությունից, սնվել էին իրենց նախնիների անցյալից եւ չէին դատապարտել ու նզովել նրանց, ինչպես բանակից փախած եւ իր նախնիների պահվածքից ամոթախեղդ եղած, նույնիսկ պետության անվտանգությանը թիկունքից հարվածելու գնով իշխանությունը զավթած այսօրվա Գերագույն Գլխավորը...

Հանձնաժողովի առաջիկա հաշվետվության տրամադրությունները արդեն շոշոփելի են. հանձնաժողովի նախագահը հայտարարեց, որ ադրբեջանական «Յաշմա» էլիտար հատուկ ջոկատը Քառօրյայի ընթացքում լուրջ հաջողությունների է հասել։ Եվ սա այն դեպքում, երբ, ինչպես նշում են ի պաշտոնե պատերազմական գործողությունների ամբողջ խոհանոցին խորությամբ տիրապետող Արցախի ղեկավարության ներկայացուցիչներն ու ադրբեջանական որոշ աղբյուրներ, որ «Յաշմայի» հրամկազմը հիմնականում ոչնչացվել է, ջոկատը կորցրել է իր կազմի 60 տոկոսը եւ դարձել անմարտունակ։ Հանձնաժողովի նախագահի նման գնահատականը անգնահատելի նվեր էր թշնամուն՝ այսօր արդեն «հայկական աղբյուրները» վկայակոչելով է Ադրբեջանի ղեկավարութունը Քառօրյան ներկայացնում որպես ադրբեջանական կողմի հաղթանակ։

Անկեղծ ասած, օր առաջ սպասում եմ այդ տխրահրչակ հանձնաժողովի հաշվետվությանը։ Այն, որ խեղաթյուրելով փաստերը, ինչպես «Յաշմայի» դեպքում, պետք է փորձեն նսեմացնել մեր բանակի հաղթանակը՝ արդեն իսկ ակնհայտ է։ Չեմ բացառում նաեւ հանձնաժողովի հրավերին ընդառաջած Հայաստանի եւ Արցախի նախկին ղեկավարների խոսքն ընտրողաբար օգտագործելով, փորձեն հենց նրանց՝ նախկին ղեկավարությանը մեկ անգամ եւս հարվածել. ի վերջո, հենց այս նպատակն էր հետապնդում նման հանձնաժողովի ստեղծումը։ Բայց ինձ ավելի շատ հետաքրքրում է, թե հանձնաժողովն ինչ գնահատական կտա ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որ Ռուսաստանի գիտությամբ եւ համաձայնությամբ է եղել ադրբեջանական կողմի հարձակումը։ Կապանի ասուլիսում Նիկոլը չպատասխանեց այդ թեմային վերաբերող հարցին՝ հայտարարարելով, որ ինքը խոսել է ռուս գործընկերների հետ, ինչը որեւէ կապ չուներ լրագրողի հարցադրման հետ։ Ավելի զավեշուալի էր հանձնաժողովի նախագահի պատասխանը նույնաբովանդակ հարցադրմանը. թե բա՝ Նիկոլն այդ հայտարարությունն արել է ընդդիմություն եղած ժամանակ... Այսիսինքն, կարելի է ընդդիմադիր կարգավիճակում ամենավերջին ստորություններով ու ստերով վարկաբեկել բանակն ու օրվա քաղաքական ղեկավարությունը, դրսի գրանտատուների տրամադրությունները շահելու համար հակառուսական կեղծ տեղեկություններ տարածել՝ դրանով իսկ թիկունքից հարվածել պետության անվտանգությանը, հեղաշրջման ճանապարհով զավթել իշխանությունը եւ այսօր լկտիաբար արդարանա՞լ...

Հասկանում ե՞ս Հայաստանի հպարտ քաղաքացի, թե ինչ տեսակի հետ գործ ունես....

Բայց, եթե նրանք լրագրողի հետ անկեղծ լինեին, պետք է ընդամենը խոստովանեին, որ Նիկոլը ներողություն է խնդրել ռուսական կողմից այդ հայտարարության համար։ ԵԱՏՄ-ի նիստին այս փաստը բավականին անկաշկանդ օգտագործեց Բելոռուսի նախագահ Ա.Լուկաշենկոն՝ արհամարհական տոնով Հայաստանի վարչապետին հրապարակավ հիշեցնելով, որ Վլադիմիր Պուտինի հետ խոսելիս նա լեզուն համապատասխան տեղն է տանում... Չգիտեմ, համաշխարհայն պրակտիկայում կա նման նախադեպ, որ որեւէ պետության ղեկավար անպատասխան է թողնում մեկ այլ պետության ղեկավարի կողմից իրեն ուղղված հրապարակային կոշտ հայոյանքը, բայց իր պետության ներսում ամենօրյա ռեժիմով հոխորտում՝ իր քաղաքացուն ասֆալտին փռելու, պատերով տալու, թաթիկները կտրելու, իսկ մոլորակին ծնկի բերած կորոնավիրուսին էլ՝ տնական օղիով ոչնչացնելու սպառնալիքով։

Շարունակելի»։