Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Արջի հարձակման հետևանքով կինը տեղում մահացել է Իտալիայի խորհրդարանը հավանություն է տվել միջուկային օրենքին Չինաստանն ու ԱՄՆ-ն օգուտ կստանան համագործակցությունից, սակայն երկու երկրներն էլ կտուժեն հակամարտությունից Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ COP17-ին ընդառաջ Եվրոպական խորհրդարանում նախապատրաստական հատուկ միջոցառում տեղի կունենա Վարչապետ Փաշինյանը հանդիպում է ունեցել Թաիլանդի վարչապետի հետ Կիևյան փողոցի մասին (տեսանյութ) Տեղի է ունեցել Հայաստանի և Սլովենիայի վարչապետների հանդիպումը Աշտարակի հրշեջ-փրկարարներն իրականացրել են հարկադիր քարաթափման աշխատանքներ Բարձր ենք գնահատում Չինաստանի աջակցությունը «Խաղաղության խաչմերուկ»-ին․ Մհեր Գրիգորյան ՆԳՆ-ն ՀայՓասի հետ ներդնում է կենսաչափական նոր համակարգ՝ ապահովելով նաև 200 նոր աշխատատեղի ստեղծումը․ Ռեջիս Բուշյե Քննարկվել են Թվային համագործակցության կազմակերպության հետ կապերի զարգացման հնարավորությունները

Արջի հարձակման հետևանքով կինը տեղում մահացել է Իտալիայի խորհրդարանը հավանություն է տվել միջուկային օրենքինՉինաստանն ու ԱՄՆ-ն օգուտ կստանան համագործակցությունից, սակայն երկու երկրներն էլ կտուժեն հակամարտությունիցԱռանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպCOP17-ին ընդառաջ Եվրոպական խորհրդարանում նախապատրաստական հատուկ միջոցառում տեղի կունենաՎարչապետ Փաշինյանը հանդիպում է ունեցել Թաիլանդի վարչապետի հետԿիևյան փողոցի մասին (տեսանյութ)Տեղի է ունեցել Հայաստանի և Սլովենիայի վարչապետների հանդիպումըԱշտարակի հրշեջ-փրկարարներն իրականացրել են հարկադիր քարաթափման աշխատանքներԲարձր ենք գնահատում Չինաստանի աջակցությունը «Խաղաղության խաչմերուկ»-ին․ Մհեր ԳրիգորյանՆԳՆ-ն ՀայՓասի հետ ներդնում է կենսաչափական նոր համակարգ՝ ապահովելով նաև 200 նոր աշխատատեղի ստեղծումը․ Ռեջիս ԲուշյեՔննարկվել են Թվային համագործակցության կազմակերպության հետ կապերի զարգացման հնարավորություններըՄարթա Կոսը եվրոպացիներին կոչ է արել գնել հայկական արտադրանքԱռաջիկայում կվերականգնենք Մեղրիի և Երասխի՝ Խորհրդային Միության ժամանակ գոյություն ունեցած երկաթուղային հատվածները. վարչապետՎարչապետը հանդիպում է ունեցել ամերիկյան առաջատար բուհերում կրթություն ստացող ուսանողների հետՆիկոլ Փաշինյանը և Անտոնիու Գուտերեշը քննարկել են ՀՀ-ում COP17-ի անցկացման և տարածաշրջանային նշանակության հարցերՎարչապետը հանդիպում է ունեցել ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հետՎարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 81-րդ նստաշրջանում (տեսանյութ)Նյու Յորքում կայացել է Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հանդիպումըԷլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերումՏեղի է ունեցել ռազմական ակադեմիայի ՌՕՈՒԻ-ի շրջանավարտների ծառայավայրերի ընտրության վիճակահանությունըԱՄՆ-ը եվրոպական երկրներին զգուշացրել է Ռուսաստանի հնարավոր դրոնային հարձակման մասինԿարծում եմ մարդկանց մեծամասնությունը նման գումարի դիմաց կասեր «այո»Բրիտանիայում Brexit-ի շուրջ բանավեճը կրկին ակտիվացել էԴա գեղեցիկ պատմության գագաթնակետը կլիներԲրիտանիան կպահպանի ռուսաստանցի գործարարների նկատմամբ սահմանված պատժամիջոցներըԲագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի խափանման միջոցը երկարաձգվել էԿապահովվի հատուկ կարգավորմամբ շրջանառության մեջ դրված տրանսպորտային միջոցների վերաբերյալ տեղեկատվության ամրագրումըSTEAM ծրագիրն արդեն գործնական փուլում էԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հանդես կգա մամուլի ասուլիսովԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Ալեք Մանուկյան փողոցուԵՄ-ում մտահոգված են դիզելային վառելիքի արտահանումն արգելելու ԱՄՆ-ի հնարավոր պլանների առնչությամբՏեղի է ունեցել Ինտերպոլի CARIN ցանցի ամենամյա հանդիպումըԳեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքում կկառուցվի նոր կրթահամալիրՄոլդովայի նախագահը դատապարտել է ռուսական ԱԹՍ-ների կողմից իր երկրի օդային տարածքի խախտումը. MoldpresԿյանքից հեռացել է արձակագիր Վահագն ԳրիգորյանըՔննարկվել են Հայաստանում բարձրագույն կրթության որակի ապահովման բարեփոխումներըՌուսաստանը տարածքային ձեռքբերումների համար մեծ գին է վճարելՄանկուց տանը մեզ սովորեցնում էին խոսել հայերենՀՀ վարչապետն արձագանքել է Հայ Առաքելական Եկեղեցում ճգնաժամի և լուծման ուղիների մասին զեկույցին (տեսանյութ)Հրազդան մարզադաշտը՝ միջազգային չափանիշներին համապատասխան Շնորհակալություն ԵՄ անդամ պետություններին՝ Ինքնավար առևտրային միջոցների վերաբերյալ առաջարկին հավանություն տալու համար. ՄիրզոյանՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի ստուգայցերը ՊՆ զորամասեր շարունակվում են (ֆոտոշարք)Հայաստանի ԱԳՄԱ նախարարի և Մալթայի արտաքին և եվրոպական գործերի նախարարի հանդիպումըԱռաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանովԱնահիտ Մանասյանը հանդիպել է Բելգիայի դաշնային օմբուդսմանների հետՀաստատվել է Հայաստան–Լատվիա հանդիպումը սպասարկող մրցավարական անձնակազմըԱԲ գործակալը ներխուժել է պետական առողջապահական տվյալների պորտալՏեսանյութում պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակումԱրմավիրի քրեական ոստիկանները կանխել են Կողբավան գյուղում կազմակերպված ապօրինի արդյունահանումը (տեսանյութ)
Կարծիք

Նիկոլը ու Ստամբուլյան կոնվենցիան. «արդյոք համասեռամոլները մա՞րդ են, թե՞ ոչ»

Արթուր Թովմասյանն իր ֆոյսբուքյան էջում գրում է.

Քաղաքական որոշո՞ւմ, թե՞ իշխանության համար պատուհաս։

ՀՀ-ում տեղի ունեցած իշխանազավթումից հետո առանցքային թեմաներից մեկը, որի հետ կապված օրվա իշխանությունը կոշտ քննադատության է ենթարկվում, կապված է տխրահռչակ Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման հետ։ Պարբերաբար նշվում էր, որ իշխանությունները հարմար առիթ են փնտրում այն վավերացնելու, ապա նաև՝ հանրային կյանքում իրագործելու համար վերջնականապես կյանքի կոչելու համար։

Ստամբուլյան կոնվենցիան ոչ միայն չի համապատասխանում մեր Սահմանադրության որոշ հոդվածների։ Առաջին հայացքից նշվում է, թե այն ծառայելու է կանանց և երեխաների նկատմամբ բռնությունների, հավասար հասարակության ստեղծելու և այլ գլոբալիստական գաղափարների իրականացման, սակայն այն, ըստ էության, միտված է ծառայելու ԼԳԲՏ-ների իրավունքներին, գրանցելու նրանց ամուսնությունը, օժանդակելու երեխա որդեգրելուն և այլ՝ ավանդական հասարակությունների կողմից անընդունելի մի շարք հոռի բարքերի ներդրմանը։

Հիմա փորձենք այս ամենը դիտարկենք մանիպուլյացիոն քաղաքականության տեսանկյունից և կհամոզվենք, որ առաջիկայում հայ հասարակությանն իրականում բավականին լուրջ մարտահրավերներ են սպասվում։ Տարբեր առիթներով հաճախ ենք լսում կամ կարդում, որ այս կամ այն հարցում կիրառվել է «Օվերտոնի պատուհանի» մեթոդը, սակայն համոզված եմ, շատ քչերը գիտեն, թե ինչի մասին է խոսքը, և ինչ ասել է այդ չարաբաստիկ «պատուհանը» ասեմ իմացեք, այս տեխնոլոգիայի կիրառմամբ հասարակության (փաթաթել հանրության վզին) համար անթույլատրելի երևույթը հասցվում է գործնական քաղաքականության մակարդակ, ամրագրվում օրենքով և դառնում ենթակա՝ պարտադիր կատարման:Այս գործընթացում շատ կարևոր է այնպես անել, որպեսզի հանրությունը չզգա ներդրվող գաղափարի վտանգավորությունը։ Այսինքն՝ զոհի համար պետք է աննկատ մնա իր վրա աստիճանաբար գործադրվող ճնշումը։ Հիմա փորձեմ կոնկրետ մի դեպքով ներկայացնել «Օվերտոնի պատուհանի» կիրառումը հայաստանյան այսօրվա իշխանությունների կողմից։ Եթե ասվածը համեմատենք և զուգադրենք «Օվերտոնի պատուհանի» հետ, ապա ներկայումս մենք պատուհանի վերջին փուլում ենք:  Բանը հասել է նրան, որ հայտնիություն ու վստահություն ունեցող մարդը, տվյալ դեպքում` Նիկոլը, հռետորական հարց է բարձրացնում` «արդյոք համասեռամոլները մա՞րդ են, թե՞ ոչ»:

Մամուլում տեղեկատվություն է շրջանառվում, որ առաջիկայում իշխանությունները մտադիր են Կոնվենցիան վավերացնելու նպատակով այն քննարկել խորհրդարանում, և հենց այս թեմայի հետ անմիջականորեն առնչվող մի առանցքային դրվագ դիտարկենք։

Օրերս հայտնի դարձավ, որ Տավուշի մարզի Խաշթառակ գյուղում տեղի է ունեցել ողբերգություն, երբ ընտանիքում տեղի ունեցած ծեծի արդյունքում 6-ամյա տղան, այդպես էլ գիտակցության չգալով, մահացավ։ Երեխայի մահվան լուրից հետո արևմտյան ֆինանսավորում ունեցող ՀԿ-ների ներկայացուցիչների «սթաֆը» առանց ամոթի լծվեցին երևույթի դատափետման ու հարցի շահարկման գործընթացին։ Գրեթե կասկած չունեմ, որ Խաշթառակի դեպքը, որը շատ ցավալի դեպք է (ցավակցում եմ հարազատներին), արդեն որոշ ժամանակ անց իշխանության համապատասխան կառույցներն ու սատելիտ կեղծ «փորձագետ-հոգեբանները», ինչպես նաև կեղծ «իրավապաշտպանները» փորձելու են նաև քարոզչական իմաստով օգտագործել՝ Ստամբուլյան կոնվենցիան առաջ բերելու համար։

Ասեմ ավելին, իրականում Ստամբուլյան կոնվենցիայի բաղկացուցիչ մաս է համարվում նաև Լանզարոտեի կոնվենցիան, որը դեռևս մայիսին ԱԺ-ն վավերացրեց։

Հ.Գ. Ի դեպ, այս առիթով բազմաթիվ մտահոգիչ հարցեր բարձրացվեցին տարբեր մասնագետների և ընդհանրապես լայն հանրության կողմից։ Հավելենք, որ Կոնվենցիան այն վավերացրած պետություններին պարտադրում է տարրական և միջնակարգ կրթության ընթացքում սեռական շահագործումից, սեռական բնույթի բռնություններից պաշտպանվելու հետ կապված տեղեկություններ հաղորդել երեխաներին:

Հ.Գ.Գ. Այն հակաազգային քաղաքականությունը, որը գրեթե բոլոր ոլորտներում իրականացնում են Նիկոլը ու իր քայլած իշխանությունը, ևս մեկ անգամ վկայում է, որ գործ ունենք մի հավաքականի հետ, ում վերջնական նպատակը հայ Ազգի արժեհամակարգային ողջ պաշարը հնարավոր բոլոր մեթոդներով մսխելն է։