Պարետի որոշումը ոչ միայն շատ անտրամաբանական է, այլև շատ խտրական է
Սա պարետի միակ անտրամաբանական մոտեցումը չէ, բացի այն, որ անտրամաբանական է, նաև շատ խտրական է, որովհետև միջոցառումներ կազմակերպում և ելույթներ ունենում են ոչ միայն բարձրաստիճան պաշտոնյաները, այլ նաև շատ այլ մարդիկ. Tert.am-ի հետ զրույցում նշեց ԼՀԿ պատգամավոր Անի Սամսոնյանը՝ մեկնաբանելով երեկ պարետի ընդունած որոշումը, որով դիմակ դնելն այլևս պարտադիր չէ ՀՀ նախագահի, Ամենայն հայոց կաթողիկոսի, վարչապետի, ԱԺ-ի նախագահի, ՍԴ և ԲԴԽ նախագահների գլխավորությամբ անցկացվող արարողակարգային միջոցառումների ժամանակ:
«Եթե դիտարկում ենք այն համատեքստում, որ միջոցառում կազմակերպելիս և ելույթ ունենալիս դիմակ չդնելը կարող է լինել անվտանգ, ուրեմն դա պետք է տարածվի բոլոր այն մարդկանց վրա, որոնք միջոցառման են մասնակցում և ելույթ են ունենում: Առհասարակ, որոշումները ընդունվում են ոչ թե ընդհանուր պատկերը վերլուծելով, այլ որ իրավիճակում անհրաժեշտ է դիմակ չդնել, ուրեմն պետք է որոշում ընդունել, որը կտարածվի սահմանափակ թվով մարդկանց վրա, և կլուծվի մեր իրավիճակային խնդիրը՝ օրինակ` ԱԺ նախագահը ելույթ ունենալիս դիմակ չի դնի», -ասաց պատգամավորը:
Անի Սամսոնյանը նշում է, որ նույն խնդիրն առաջացավ, երբ արգելվում էր հեռուստառադիոտաղավարներ առանց դիմակի ներկայանալը, և անհասկանալի էր, թե որն էր տրամաբանությունը, որ մեկ հոգով լուրեր վարող հաղորդավարը տաղավարում պետք է լինի դիմակով.
«Ես առաջարկ էի ներկայացրել, որ տաղավարում ելույթ ունեցող հյուրերին հնարավորություն տրվի ներկայանալ առանց դիմակի, որովհետև, ըստ էության, այդ սոցիալական հեռավորությունը պահպանվում է, և չկա մի երկիր, որ հեռուստատեսային տաղավարներում մարդիկ հարցազրույց տան դիմակով: Իմ գրության հետ կապված` դեռ պաշտոնական պատասխան չեմ ստացել, բայց իմ գրությունից հետո պարետը որոշում ընդունեց, որ միայն նրանք, ովքեր տաղավարում ելույթ են ունում, կարող են դիմակ չդնել»:
Խոսելով դպրոցներում դիմակներ դնելու շուրջ բարձրացված ծնողների դժգոհությունների մասին` Անի Սամսոնյանը նշեց, որ ԿԳՄՍ նախարարությունը` ի դեմս նախարարի, որդեգրել է մի քաղաքականություն, որ նրա բոլոր որոշումներին, նախաձեռնություններին կամ այսպես կոչված «բարեփոխումներին» դեմ կանգնողները կամ այլընտրանքային կարծիքներ ներկայացնողները խավարամիտներ են և նրան խանգարում են: Անի Սամսոնյանի խոսքով` այսպիսի ապակառուցողական մթնոլորտում հույս չկա, որ ծնողի կամ ուսուցչի ձայնը կարող է տեղ հասնել: Մնում է միայն, որ քաղաքական գործիչները կարողանան քաղաքական ճնշում գործադրել և ստիպել, որ նախարարը հաշվի նստի այդ կարծիքների հետ:
«Կրթության ոլորտում տեղի են ունենում ինչ -որ գործընթացներ, որտեղ կենտրոնական դերը նախարարինն է, և նա որոշում է, որ բոլորը խավարամիտներ են, և ինքը լուսավորչական է, ըստ էության, նաև այլասերելով լուսավորչականության գաղափարը: Ներկայացնում է, որ ինքը մեծ բարեփոխիչ է և լավ բաներ է ուզում անել: Միգուցե ցանկությունները բարի են, բայց բարեփոխություններն իրագործելու համար դու պետք է ունենաս բավականաչափ կարողություններ, ինտելեկտ և իմաստություն, որպեսզի դա կարողանաս կյանքի կոչել, իսկ այս նախարարը չունի դրանք»,- եզրափակեց խոսքը Անի Սամսոնյանը:


















































Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու համար. ՔԿ
Ջերմաստիճանը կբարձրանա
Հուսով ենք՝ Հայաստանը կունենա իր նավթազտարանը, որտեղ Իրանի հում նավթից կստանան անհրաժեշտ նավթամթերք
Գյումրիում Արթուր Ալեքսանյանի անվան մարզահամալիրի շինարարական աշխատանքը մտել է ակտիվ փուլ․ կնքվել է ...
Գազայում ավելի քան 1500 հիվանդ է մահացել՝ բուժման հասանելիության սահմանափակումների պատճառով
Վարշավան գաղտնազերծել է 2022 թվականից Ուկրաինա ուղարկված սպառազինության ծավալները
Թրամփը կրկին հայտարարել է, որ ԱՄՆ-ն պետք է իր վերահսկողության տակ վերցնի Գրենլանդիան
Խախտումներ՝ 102 մանկապարտեզից 82-ում․ նոր՝ խստացված սննդակարգի պահպանումը խոշորացույցի տակ է
Մատենադարանում հուլիսի 22-24-ը կանցկացվի 3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսը
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հուլիսի 7-ից-8-ը