Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Արջի հարձակման հետևանքով կինը տեղում մահացել է Իտալիայի խորհրդարանը հավանություն է տվել միջուկային օրենքին Չինաստանն ու ԱՄՆ-ն օգուտ կստանան համագործակցությունից, սակայն երկու երկրներն էլ կտուժեն հակամարտությունից Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ COP17-ին ընդառաջ Եվրոպական խորհրդարանում նախապատրաստական հատուկ միջոցառում տեղի կունենա Վարչապետ Փաշինյանը հանդիպում է ունեցել Թաիլանդի վարչապետի հետ Կիևյան փողոցի մասին (տեսանյութ) Տեղի է ունեցել Հայաստանի և Սլովենիայի վարչապետների հանդիպումը Աշտարակի հրշեջ-փրկարարներն իրականացրել են հարկադիր քարաթափման աշխատանքներ Բարձր ենք գնահատում Չինաստանի աջակցությունը «Խաղաղության խաչմերուկ»-ին․ Մհեր Գրիգորյան ՆԳՆ-ն ՀայՓասի հետ ներդնում է կենսաչափական նոր համակարգ՝ ապահովելով նաև 200 նոր աշխատատեղի ստեղծումը․ Ռեջիս Բուշյե Քննարկվել են Թվային համագործակցության կազմակերպության հետ կապերի զարգացման հնարավորությունները

Արջի հարձակման հետևանքով կինը տեղում մահացել է Իտալիայի խորհրդարանը հավանություն է տվել միջուկային օրենքինՉինաստանն ու ԱՄՆ-ն օգուտ կստանան համագործակցությունից, սակայն երկու երկրներն էլ կտուժեն հակամարտությունիցԱռանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպCOP17-ին ընդառաջ Եվրոպական խորհրդարանում նախապատրաստական հատուկ միջոցառում տեղի կունենաՎարչապետ Փաշինյանը հանդիպում է ունեցել Թաիլանդի վարչապետի հետԿիևյան փողոցի մասին (տեսանյութ)Տեղի է ունեցել Հայաստանի և Սլովենիայի վարչապետների հանդիպումըԱշտարակի հրշեջ-փրկարարներն իրականացրել են հարկադիր քարաթափման աշխատանքներԲարձր ենք գնահատում Չինաստանի աջակցությունը «Խաղաղության խաչմերուկ»-ին․ Մհեր ԳրիգորյանՆԳՆ-ն ՀայՓասի հետ ներդնում է կենսաչափական նոր համակարգ՝ ապահովելով նաև 200 նոր աշխատատեղի ստեղծումը․ Ռեջիս ԲուշյեՔննարկվել են Թվային համագործակցության կազմակերպության հետ կապերի զարգացման հնարավորություններըՄարթա Կոսը եվրոպացիներին կոչ է արել գնել հայկական արտադրանքԱռաջիկայում կվերականգնենք Մեղրիի և Երասխի՝ Խորհրդային Միության ժամանակ գոյություն ունեցած երկաթուղային հատվածները. վարչապետՎարչապետը հանդիպում է ունեցել ամերիկյան առաջատար բուհերում կրթություն ստացող ուսանողների հետՆիկոլ Փաշինյանը և Անտոնիու Գուտերեշը քննարկել են ՀՀ-ում COP17-ի անցկացման և տարածաշրջանային նշանակության հարցերՎարչապետը հանդիպում է ունեցել ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հետՎարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 81-րդ նստաշրջանում (տեսանյութ)Նյու Յորքում կայացել է Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հանդիպումըԷլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերումՏեղի է ունեցել ռազմական ակադեմիայի ՌՕՈՒԻ-ի շրջանավարտների ծառայավայրերի ընտրության վիճակահանությունըԱՄՆ-ը եվրոպական երկրներին զգուշացրել է Ռուսաստանի հնարավոր դրոնային հարձակման մասինԿարծում եմ մարդկանց մեծամասնությունը նման գումարի դիմաց կասեր «այո»Բրիտանիայում Brexit-ի շուրջ բանավեճը կրկին ակտիվացել էԴա գեղեցիկ պատմության գագաթնակետը կլիներԲրիտանիան կպահպանի ռուսաստանցի գործարարների նկատմամբ սահմանված պատժամիջոցներըԲագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի խափանման միջոցը երկարաձգվել էԿապահովվի հատուկ կարգավորմամբ շրջանառության մեջ դրված տրանսպորտային միջոցների վերաբերյալ տեղեկատվության ամրագրումըSTEAM ծրագիրն արդեն գործնական փուլում էԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հանդես կգա մամուլի ասուլիսովԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Ալեք Մանուկյան փողոցուԵՄ-ում մտահոգված են դիզելային վառելիքի արտահանումն արգելելու ԱՄՆ-ի հնարավոր պլանների առնչությամբՏեղի է ունեցել Ինտերպոլի CARIN ցանցի ամենամյա հանդիպումըԳեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքում կկառուցվի նոր կրթահամալիրՄոլդովայի նախագահը դատապարտել է ռուսական ԱԹՍ-ների կողմից իր երկրի օդային տարածքի խախտումը. MoldpresԿյանքից հեռացել է արձակագիր Վահագն ԳրիգորյանըՔննարկվել են Հայաստանում բարձրագույն կրթության որակի ապահովման բարեփոխումներըՌուսաստանը տարածքային ձեռքբերումների համար մեծ գին է վճարելՄանկուց տանը մեզ սովորեցնում էին խոսել հայերենՀՀ վարչապետն արձագանքել է Հայ Առաքելական Եկեղեցում ճգնաժամի և լուծման ուղիների մասին զեկույցին (տեսանյութ)Հրազդան մարզադաշտը՝ միջազգային չափանիշներին համապատասխան Շնորհակալություն ԵՄ անդամ պետություններին՝ Ինքնավար առևտրային միջոցների վերաբերյալ առաջարկին հավանություն տալու համար. ՄիրզոյանՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի ստուգայցերը ՊՆ զորամասեր շարունակվում են (ֆոտոշարք)Հայաստանի ԱԳՄԱ նախարարի և Մալթայի արտաքին և եվրոպական գործերի նախարարի հանդիպումըԱռաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանովԱնահիտ Մանասյանը հանդիպել է Բելգիայի դաշնային օմբուդսմանների հետՀաստատվել է Հայաստան–Լատվիա հանդիպումը սպասարկող մրցավարական անձնակազմըԱԲ գործակալը ներխուժել է պետական առողջապահական տվյալների պորտալՏեսանյութում պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակումԱրմավիրի քրեական ոստիկանները կանխել են Կողբավան գյուղում կազմակերպված ապօրինի արդյունահանումը (տեսանյութ)
Կարծիք

Ատելությունը ամենադաժան բումերանգն է

Ատելությունը ամենադաժան բումերանգն է: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԲՀԿ խմբկցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Երեկ երկար անունով նախարարության նախարարի համահայկական ծնողական ժողովին էի հետեւում: Հիմա չեմ խոսելու էն մասին, թե նախարարի պարզաբանումները ինձ համար ընդունելի՞ էին, թե` ոչ կրթական նոր չափորոշիչների, ամենաազգային կառավարության, դիմակներով փոքր երեխաներին շնչահեղձ անելու ու մնացյալի մասին:

Ինձ զարհուրեցրեց լայվի ընթացքում հայհոյանքների տարափը. 4 հազարից ավելի գրառում, որի գերակշիռ մասը հայհոյանք ու անպատվություն էր նախարարի հասցեին:

Ու դրանք ՊՈԱԿ-ի եւ իմքայլական պատգամավորի կողմից կորդինացվող ֆեյքեր չէին, այլ իրական մարդիկ, որոնք չէին զսպում իրենց ցասումը:

Ի դեպ, ՊՈԱԿ-ը, եթե չունի կոնկրետ հրահանգ, նման դեպքերում չի միացնում ֆեյքերի իր բանդան: Էս դեպքում ակնհայտ չկար հրահանգ ու մենք տեսանք, թե հեղափոխությունից 2 տարի անց ինչպես է սերն ու աննախադեպ վստահությունը տրանսֆորմացվում նման չափի ատելության:

Չեմ չարախնդում, որովհետեւ հայհոյանքը շարունակում եմ համարել արգումենտի բացակայություն: Չեմ չարախնդում, չնայած էս երկու տարում, խիստ համակարգված ու հետեւողականորեն հատկապես ինձ ու իմ որոշ գործընկերների դարձրել էիք ու էլի անելու եք, ատելության թիրախ` մեր վրա բաց թողնելով ՊՈԱԿ-ի ու իմքայլական պատգամավորի կողմից կառավարվող ֆեյք նախիրն ու գլենդել-նա դոնուի քիսոյատիպ կեղտաջրերը:

Չեմ չարախնդում, քանզի շարունակում եմ պնդել, որ ատելությունը, չարությունը, մաղձն ու թշնամանքը կազմաքանդում է ռացիոնալ ու ադեկվատ հնարավոր ամեն բան:

Բայց դուք էսօր դառնում եք էն ատելության ու թշնամանքի թիրախը, ինչը աննկարագրելի ցինիզմով ու լկտիությամբ ուղղորդում էիք մեր վրա ու դեռ էլի ուղղորդելու եք`քանի կաք: Էն պահից, երբ հայհոյանքն ու կոյուղաջրերի լեքսիկոնը դարձավ բոլոր ընդդիմախոսներին, ձեր կարծիքով, ոչնչացնելու ու լռեցնելու գործիք, հենց էդ պահից դուք պարտվեցիք: Որովհետեւ, որքան էլ իռացիոնալ թվա, բայց ատելությունն ու թշնամանքը մի ներքին կանոն ունի՝ այն դաժան բումերանգ է, որը հետ է վերադառնում իրեն բաց թողածի վրա:

Ու վաղը գալու է էն պահը, երբ արդեն ֆեյքերի բանակը տարածաշրջանում ամենամարտունակ բանակը դարձնելով անգամ չեք կարողանալու կասեցնել բումերանգի էֆեկտը:

Ու դա իմ կամ մյուսի ուզել-չուզելով չի: Դա, եթե կուզեք, տրամաբանական օրինաչափություն է, որից չեք խուսափելու ու էս պահին արդեն չգիտեմ, թե ոնց է լուծվելու հումանիտար միջանցքի հարցը, որ խուսափեք հաշվեհարդար տեսնողներից, ում ընտանիք եք մտել ու շարունակում եք մտնել ամեն օր, ում երեխաներին ու ծնողներին հոգեկան մեծ ցավ եք պատճառել։

Իսկ կրթական չափորոշիների ու «նյու-կրթակարգի» մասին` հաջորդ դասին:

Հ. Գ. Ես հաշվեհարդարի կողմնակից չեմ: Դուք ինձ սովորեցրիք լինել համբերատար: Ես հանգիստ հավաքում եմ փաստեր, որոնցով դատվելու են բոլոր նրանք, այդ թվում ՝ իմքայլական այն պատգամավորը, ովքեր կորդինացրել եւ շարունակում են կորդինացնել իրենց ընդդիմախոսների հանդեպ ֆեյքային նողկալի այս պատերազմը:

Ես կողմ եմ օրինական ու բաց դատավարությանը, որը անխուսափելիորեն լինելու է:

Իսկ փաստերի հավաքագրման գործում մեզ մեծապես օգնում են ձեր այն թիմակիցները, ովքեր առաջինն են լքելու խորտակվող նավը։