Եթե զրույցը լոկ «տեխնիկական» էր, ապա ինչու՞ Հայաստանի ԱԳՆ-ն առանձին հաղորդագրություն տարածեց
Տեղի էր ունեցել Մնացականյան-Լավրով հեռախոսազրույցը, որի մասին հայկական կողմը հաղորդագրություն էր տարածել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արմեն Աշոտյանը։
«Զրույցը տեղի էր ունեցել Արցախյան բանակցություններում առկա ճգնաժամի, Ադրբեջանի ԱԳ նախարարի մոսկովյան այցի եւ այդ համատեքստում Ռուսաստանի նշմարվող նախաձեռնողականության ֆոնին։
Սակայն հատկանշական է, որ օրն ավարտվեց, սակայն Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական կայքում Զոհրաբ Մնացականյանի հետ հեռախոսազրույցի մասին այդպես էլ որեւէ պաշտոնական հաղորդագրություն չկար։
Առաջին հայացքից այս «կազմակերպչական» խնդրի առիթով 3 հարց է ծագում։
1. Եթե այսօրվա զրույցը լոկ «տեխնիկական» էր, ապա ինչու՞ Հայաստանի ԱԳՆ-ն առանձին հաղորդագրություն տարածեց։ Ու՞մ եւ ի՞նչ էր ապացուցում «Иштояна видел» տրամաբանության ներքո։
2. Եթե զրույցը կարեւոր էր, ապա ինչու՞ ՌԴ համապատասխան գերատեսչությունը լռեց։
3. Եւ վերջապես երրորդ, ամենամտահոգիչ վարկածը. կարո՞ղ է Ադրբեջանի նախարարի մոսկովյան այցի ֆոնին Մոսկվան գերադասեց պաշտոնապես լռել Երեւանի հետ զրույցի մասին»,- գրել է Աշոտյանը։


















































70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Առողջապահության նախարարությունը՝ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակի մասին
Սիրո անունը Հայաստան է
Հայաստանի և Թուրքիայի մեդիա կարգավորողները կակտիվացնեն ոլորտային երկխոսությունը
Ընթանում է Գարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսի գործով դատական նիստը
Հանդիպում Համաշխարհային բանկի ներկայացուցիչների հետ
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Հանրակրթական ուսումնական հաստատությունների ավագ դասարաններում ներդրվել է «Ճանապարհային երթևեկության ...
Ռուսաստանը դրոնների հավաքման գործում ներգրավել է մինչև 25 հազար հյուսիսկորեացիների