Երևանի կենդանաբանական այգին և Գերմանիայի բնության պահպանության միության հայաստանյան մասնաճյուղը կհամագործակցեն
Երևանի կենդանաբանական այգու և Գերմանիայի բնության պահպանության միության (NABU) հայաստանյան մասնաճյուղի միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր։
Փաստաթուղթը ստորագրել են Կենդանաբանական այգու տնօրենի ժ/պ Վլադիմիր Սիմոնյանը և NABU կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի ղեկավար Նարեկ Գրիգորյանը։
Հուշագրի հիմքում դրվել են այն հիմնական ուղղությունները, որոնցով երկու կառույցները կընդլայնեն համագործակցության շրջանակը։ Նախանշվել են համատեղ էկոկրթական ծրագրերի իրականացումը, մասնագիտական վերապատրաստումները, վայրի կենդանիների, մասնավորապես, արագիլների փրկության ծրագրերի իրականացումը և այլն։
Վլադիմիր Սիմոնյանի խոսքով՝ նմանօրինակ գործակցությունները կնպաստեն կենդանաբանական այգու հիմնական առաքելության արդյունավետ իրագործմանը, ոլորտում նոր ու մրցունակ բնապահպանական ծրագրերի իրականացմանը։ Նա նշել է, որ ստորագրված հուշագիրը կձևավորի երկխոսության և փոխգործակցության նոր եզրեր։
Նարեկ Գրիգորյանը հույս է հայտնել, որ առաջիկայում համագործակցության շրջանակը կընդլայնվի, համատեղ կիրականացվեն մի շարք միջոցառումներ։ Եվ այս փաստաթուղթը թույլ կտա փոքր ինչ նպաստել վայրի բնության բնականոն զարգացմանը խոչընդոտող խնդիրների լուծմանը։
Կողմերը շնորհակալություն են հայտնել միմյանց և երկուստեք պայմանավորվածություն է ձեռք բերվել անել հնարավորը հուշագրով նախանշված հիմնական նպատակների իրականացման համար։
Քննարկվել են նաև վայրի բնության հիմնական մարտահարվերներին, մարդ-վայրի բնություն կոնֆլիկտին և բնապահպանությանն առնչվող մի շարք այլ հարցեր։


















































Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու համար. ՔԿ
Ջերմաստիճանը կբարձրանա
Հուսով ենք՝ Հայաստանը կունենա իր նավթազտարանը, որտեղ Իրանի հում նավթից կստանան անհրաժեշտ նավթամթերք
Գազայում ավելի քան 1500 հիվանդ է մահացել՝ բուժման հասանելիության սահմանափակումների պատճառով
Գյումրիում Արթուր Ալեքսանյանի անվան մարզահամալիրի շինարարական աշխատանքը մտել է ակտիվ փուլ․ կնքվել է ...
Վարշավան գաղտնազերծել է 2022 թվականից Ուկրաինա ուղարկված սպառազինության ծավալները
Թրամփը կրկին հայտարարել է, որ ԱՄՆ-ն պետք է իր վերահսկողության տակ վերցնի Գրենլանդիան
Խախտումներ՝ 102 մանկապարտեզից 82-ում․ նոր՝ խստացված սննդակարգի պահպանումը խոշորացույցի տակ է
Մատենադարանում հուլիսի 22-24-ը կանցկացվի 3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսը
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հուլիսի 7-ից-8-ը