Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել Ոստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներ Փակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. Ջաբարով Ժաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարները Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում են Հրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումը Էրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համար Ինչպես են գայլերը գյուղի բանուկ մասում հարձակվել գյուղացիների վրա Հրաժարվել եմ պատգամավորի մանդատից և շարունակելու եմ իմ գործունեությունը՝ որպես Վայոց ձորի մարզպետ. Վահագն Արսենյան Փրկարարները Խաչաղբյուր գետից դուրս են բերել քաղաքացու դին Սաուդյան Արաբիան ընդհատում է ֆինանսական փոխանցումները ԱՄԷ. FT

Քննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորություններըԻրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազայինՏեղի է ունեցել Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 23-րդ կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունըԹեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ ԱրաղչիԾովի հատակին ոսկու «գանձարան» են գտելՈստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներՓակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. ՋաբարովԺաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարներըԱդրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում ենՀրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումըԷրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համարԻնչպես են գայլերը գյուղի բանուկ մասում հարձակվել գյուղացիների վրաՀրաժարվել եմ պատգամավորի մանդատից և շարունակելու եմ իմ գործունեությունը՝ որպես Վայոց ձորի մարզպետ. Վահագն ԱրսենյանՓրկարարները Խաչաղբյուր գետից դուրս են բերել քաղաքացու դինՍաուդյան Արաբիան ընդհատում է ֆինանսական փոխանցումները ԱՄԷ. FTՌոմիկ Մխիթարյանը դադարեցնում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի պաշտոնավարումըԱրարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացըԴավիթ Առուշանյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատիցՔաղաքապետարանը պարզաբանել է Գագիկ Ծառուկյանի կենդանիների տեղափոխման շուրջ շահարկումներըԹուրքիան որոշել է չմասնակցել ՆԱՏՕ-ի Պաշտպանության, անվտանգության և կայունության բանկի (DSRB) հիմնադրմանըԱշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 15,6 հա մակերեսով հողատարածքՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջակցման ծրագիրԱրևմտյան առաջնորդները պետք է ուժեղ ճնշում գործադրեն Ռուսաստանի վրա. Չեխիայի նախագահՔոնոր Մակգրեգորը 5 տարվա դադարից հետո վերադառնում է պրոֆեսիոնալ սպորտԿասեցվել է «Մարտին սթար»-ի բրիկետ վանիլային պաղպաղակի գործունեությունըԷնթոնի Հոփքինսը 88 տարեկանում թողարկել է իր դեբյուտային սինգլըՀՀ կառավարությունն առողջության ապահովագրության համակարգի շրջանակում վերջին 6 ամսում 97 մլրդ 4 մլն դրամ է ուղղել քաղաքացիների առողջական խնդիրների լուծմանըԿրեմլը մեկնաբանել է Թուրքիայի կողմից Ս-400-ների հնարավոր վաճառքի մասին տեղեկություններըԻնչի՞ց են մահանում Հայաստանում․ մահացության հիմնական պատճառները՝ նոր վիճակագրությամբՀՀ-ում էբոլայի հիվանդության դեպքեր չեն արձանագրվել. ՀՎԿԱԿՊուտինն էքսպանսիա կսկսի դեպի Բելառուս, Վրաստան և Հայաստան. ՍահակաշվիլիԱնգլիայի հավաքականի կիսապաշտպան Դեկլան Ռայսը մեկուսացվել է թիմիցՄԻՊ ներկայացուցիչները «Գորիս» ՔԿՀ-ում ծանոթացել են ազատությունից զրկված անձանց պահման պայմաններինՍտամբուլում Սկյուտարի հայկական գերեզմանոցը հարձակման է ենթարկվելԴամասկոսում իրականացված ահաբեկչական հարձակումների համար պատասխանատու է «Իսլամական պետության» հետ կապված բջիջըՀայաստանի քաղաքային փողոցների շուրջ 79 տոկոսը բարեկարգված էՄեկ օրում բացահայտվել է 168 հանցագործություն. ՆԳՆԲասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը դուրս է եկել կիսաեզրափակիչՄշակութային վերածնունդ Դիլիջանում. առաջին համերգը կնվիրվի կոմպոզիտոր Արամ ԽաչատրյանինՄանվել Վարդանյանը Եվրոպայի մինչև 10 տարեկանների կայծակնային շախմատի փոխչեմպիոնն է«Հրազդան» մարզադաշտում միջազգային չափանիշներին համապատասխան վազքուղի կստեղծվի«Ոսկե ծիրան» կինոփառատոնի բացման ավանդական ձևաչափին առաջարկվում է նոր մոտեցումԲասկետբոլի Հայաստանի Մ20 հավաքականը մեկնել է ԲրատիսլավաԵրկամարտի 301 կգ արդյունքով ծանրորդ Հարություն Ավետիսյանն աշխարհի առաջնությունում 5-րդն էՖրանսիան պարզվեց շատ ավելի ուժեղ է Մարոկկոյից. Գեղամ ՆազարյանԱՄՆ-ում կանխվել է ահաբեկչական հարձակում UFC մրցաշարի վրաՕդի ջերմաստիճանը կբարձրանա ևս 3-5 աստիճանովԱթենքում քննարկվել է կենդանիների պաշտպանության ոլորտի համագործակցությունըԲենիամին Նեթանյահուի և Դոնալդ Թրամփի միջև տեղի է ունեցել հեռախոսազրույցՍևանա լճի պահպանությունը՝ բնապահպանական և տնտեսական կարևոր հիմնախնդիր
Հայաստան

Տարրական դպրոցի երեխաներին անհնար է ստիպել ժամերով դիմակ կրել և ոչ ակտիվ վիճակում պահել․ նրանք կալանավոր չեն․ պրոֆեսոր

Մանկավարժական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Կամո Աթայանն անդրադարձել է համավարակի պայմաններում նոր ուսումնական տարին սկսելուն եւ դրա հնարավոր հետեւանքներին։

Նա մասնավորապես նշել է․

«Ամենատարբեր կարծիքներ են հնչում ինչպես նոր ուսումնական տարին սկսելու, այնպես էլ ուսուցման կազմակերպման ձեւի հետ կապված:

Իշխանությունները որոշել են հանրակրթության համար ուստարին սկսել առկա ձեւով՝ ս.թ. սեպտեմբերի 14-15-ին ու այդ առթիվ հրապարակել են հատուկ ուղեցույց, որի շատ կետեր ակտիվորեն քննարկվում եւ քննադատվում են՝ ինչպես մասնագետների, այնպես էլ ծնողական հանրության կողմից:

Թագավարակի պայմաններում, անցած ուստարվա երկրորդ կիսամյակը բավականին բարդ էր: Այն անսովոր էր, ու հնարավոր եղավ լավ թե վատ, այնուհանդերձ կազմակերպել հեռավար ոսուցման գործիքակազմով: Միայն հանրակրթության ոլորտում սովորողների մոտ 80 տոկոսը ընդգրկված էր ուսուցման կազմակերպման այդ ձեւում: Ոչ մեկը համոզված չի կարող խոսել նման ուսուցման արդյունավետության մասին: Մշտադիտարկումները ցույց են տալիս, որ ավելի շատ կարելի է խոսել աշխարհի կրթական համակարգը փլուզումից փրկելու եւ սովորողների կրթության իրավունքն իրականացնելու մասին: Հանրակրթության ոլորտում տուժել են տարրական հատվածի սովորողներն ու առանձնապես առաջին դասարանցիները:

2019-20 ուստարվա երկրորդ կիսամյակը եւ ամբողջությամբ ուստարին՝ բոլոր տեսակի քննաշրջաններով հանդերձ, հեռավար ձեւով ավարտվեց:

Շատ հետեւություններ չանենք, ուղղակի փաստենք, որ այս ժամանակահատվածն աշխարհին համոզեց, որ դեռեւս սովորական դպրոցին, իրական դաս-դասարանային համամակարգին այլընտրանք չկա ու երկար ժամանակ չի էլ լինի:

Շատերը սպասում էին, որ 2020-21 ուստարին, եւ մենք, եւ աշխարհը կսկսեն սովորական, կամ նրանից քիչ տարբերվող ձեւով: Սակայն, քաղաքակրթությունը դեռեւս պատանդ է թագավարակի ձեռքում ու նորմալ կրթական կյանքին վերադառնալու համար նվազագույնը պետք է հիվանդության դեմ հակամիջոցները գտնված լինեն: Այս գործընթացը աշխարհում բավականին ինտենսիվ ձեւով է ընթանում եւ հուսանք, որ 2021 թվականի սկզբներից սկսվելու է հաստատված եւ համընդհանուր փորձարկման արժանացած դեղամիջոցների զանգվածային կիրառություններն ու հետեւաբար անվտանգ կսկսեն գործել բոլոր ոլորտներն՝ այդ թվում նաեւ հանրակրթությունը:

Ելնելով որոշակի դրույթներից, համաշխարհային մի շարք կազմակերպություններ այնուհանդերձ երաշխավորում են հատուկ միջոցներով ու հատուկ պայմաններում կազմակերպել կրթություն՝ հատկապես դպրոցական երեխաների համար: Դա պայմանավորված է նաեւ տվյալ պետության համաճարակային իրավիճակի, դրա մոտակա կանխատեսումների հետ: Ելնելով վերոնշյալից առաջարկվում է կրթության կազմակերպման քիչ թե շատ գիտականորեն հիմնավորված ու վերջին կես տարվա ընթացքում փորձարկված կրթական հետեւյալ մոդելները՝ հեռավար, առկա եւ հիբրիդային:

Իհարկե մանկավարժական, հոգեբանական գիտությունները, բժշկագիտությունը եւ նորագույն տեխնոլոգիաները, որոնց զգալի ներդրմամբ ու կիրառմամբ է հնարավոր կազմակերպել հեռավար ու հիբրիդային կրթությունը, մեծ անելիքներ ունեն համապատասխան մեթոդիկաների մշակման ու դրանց կիրարկման ուղղությամբ, որն ի դեպ նաեւ անցած ամիսներին էր հընթացս կիրառվում:

Նպատակ չունենալով վերլուծելու նոր ուսումնական տարին հանրակրթության համար առկա ձեւով սկսելու որոշումն, այնուհանդերձ գտնում ենք, որ իրավիճակին հարիր, ոչ ռիսկային, ու ինչ խոսք, նաեւ արդյունավետ կլիներ առաջարկվող տարբերակը/այստեղ հաշվառված է նաեւ վերջին 10-15 օրերի ընթացքում այդ ոլորտում տեղի ունեցող զարգացումները եվրոպական մի շարք երկրներում եւ ԱՄՆ-ում/, որին կարելի է սահուն հիբրիդային անվանել: Այն է՝

1.Ուստարին առկա ձեւով սկսել եւ հնարավորինս իրագործելի/ոչ կոշտ ու կոպիտ/ սանիտարահիգիենիկ կանոններով առաջնորդվելով շարունակել, տարրական դպրոցի/ դասարանների/ սովորողների համար: Այստեղ պետք է հաշվի առնել, որ այդ տարիքային խմբի երեխաներին անհնարին է ստիպելով մի քանի ժամ դիմակ կրելը եւ տեւական ժամանակ դասարանում ոչ ակտիվ ֆիզիկական վիճակում պահելը: Այդ երեխաները կալանավորներ չեն ու տվյալ կրթական հաստատության սպորտային ու ժամանցի տարածքները/ նաեւ դպրոցի բակը, խաղահրապարակները/ պետք է օրվա ընթացքում նրանց տրամադրել, ինչպես նաեւ կենտրոնացված կարգով /միգուցե պետության միջոցներով/ լուծել նրանց սննդի հարցը:

Եթե համաճարակային վիճակը սկսում է բարդանալ/որը հավանական է հատկապես մեր դեպքում/, ապա սկսում ենք աշխատեցնել հետեւյալ ռեզերվային տարբերակը: Այն կառուցված է հեռավար ուսուցման կիրառման վրա, ու դրա ավանդական ձեւից տարբերվում է նրանով, որ հատկապես առաջին դասարանցիների ծնողներից կամ հարազատներից մեկը դառնում է միջանկյալ ուսուցանող օղակ ուսուցչի եւ աշակերտի միջեւ: Ցանկալի կլիներ հեռաուսուցմամբ կամ հեռուստատեսությամբ հատուկ վերապատրաստման պարապմունքներ կազմակերպել այս կատեգորիայում ինքնակամ ընդգրկված ծնողական հանրության ներկայացուցիչների համար:

Մնացածը հեռաուսուցման հնարավորություններով եւ ուսուցչի մեթոդամանկավարժական մակարդակով, համակարգչային գրագիտության աստճանով ու թվայնացված նյութերի պորտֆելի պարունակությամբ ու դրանք տեղին կիրառելու ունակությամբ է որոշվելու: Իհարկե այս մոտեցման նրբությունները շատ է ու այս պահին քննարկման թեմա չեն:

2.Հանրակրթության մյուս երկու հատվածները՝ հիմնական եւ ավագ դպրոցներն ուստարին սկսում են ուսուցման կազմակերպման առկա եւ հեռավար ձեւերի խելացի զուգակցման սկզբունքով/սեպտեմբերի 1-ից/, որին կարելի է անվանել հատուկ հիբրիդային ուսուցում: Այդ կրթական աստիճաններն ընդգրկող դասարաններում հիմնական տեսական նյութերն ուսուցիչների կողմից ուսուցանվում է հեռավար ձեւով՝ պահպանելով ծրագրային պահանջները եւ իրականացնելով մանկավարժական ինովացիաներ ու կիրառելով պահանջարկված մեթոդիկաներ եւ տեխնոլոգիաներ: Առարկաների գործնական մասերը սովորողները հանձնում են ըստ թեմաների ու մոդուլների՝ իրենց համար սահմանված ժամանակահատվածներում, համեմատաբար փոքր խմբերով ու առկա ձեւով՝ այսինքն դպրոցներում/օրինակ՝ շաբաթվա ընթացքում սովորողը դպրոցում կարող է լինել 1-2 անգամ/:

Այս դեպքում նույնպես կարելի է սահմանել սանիտարահիգիենիկ կանոններ, որոնց սովորողները պետք է ենթարկվեն: Այսպիսի իրավիճակում իհարկե կարելի է օգտվել ստուգման եւ հարցման գրավոր ու բանավոր ձեւերից, ինչպես նաեւ համակարգչային ստուգման մեթոդներից:Տարիքային այս խմբերի համար ուսուցման նման ձեւի ընտրությունը հիմնված է այն հետազոտությունների արդյունքների վրա, ըստ որի 12 եւ բարձր տարիքի երեխաները կարող են վարակի փոխանցման տեսանկյունից վտանգավոր լինել շրջապատի համար: Այդ պատճառով նրանց շփումներն անհրաժեշտ է նվազագույնի հասցնել:

3.Երկրորդ տարբերակը, որն այս պահի դրությամբ մեզ համար ավելի կիրառելի է, դա սեպտեմբերի մեկից համատարած ձեւով, կրթության բոլոր աստիճաններում ուստարին սկսելն է՝ հեռավար ձեւով ու դրա ստեղծագործաբար շարունակումը, այնքան ինչքան կպահանջի համաճարակային վիճակը:

Անհրաժեշտության դեպքում կարելի է սահուն անցում կատարել ինչպես առկա, այնպես էլ հատուկ հիբրիդային ուսուցմանը: Այստեղ շատ կարեւոր է ուստարվա համար սահմանված ժամկետների հստակ պահպանումը, ինչպես նաեւ սովորողների առողջությունը: Այս դեպքում աշխատանքի մեծ ճակատ կունենան նաեւ մեր հոգեբանները: Պետք է նման պարագայում մտածել նաեւ սովորողների ազատ ժամանակի ու մշակութային եւ սպորտային ակտիվ կյանքի կազմակերպման մասին:

4.Բուհական համակարգը նոր ուստարվա առաջին կիսամյակի համար ընտրել է համեմատաբար ընդունելի, մոբիլ, ու նաեւ որոշակի արդյունավետություն ապահովող ուսուցման կազմակերպման հիբրիդային տարբերակը, որից դեպի երկու կողմ անցումներն անցնցում կարելի է իրականացնել՝ ըստ ստեղծված իրավիճակի:

5.Ընդհանրապես ժամանակը, մոլորակի վրա ստեղծված իրավիճակը ցույց տվեցին, որ անհրաժեշտ է մշակել հատուկ մանկավարժություն/մանկավարժական գիտության ուղղություն/, եւ առարկայական մեթոդիկաներ, որի գիտականորեն հիմնավորված դրույթները պետք է կիրառվեն հատուկ դրության պայմաններին հարիր ձեւով եւ ընկած լինեն նման դեպքերում կրթության կազմակերպման հիմքում: Այդ գիտական ուղղությունը սերտորեն կապված կլինի բժշկագիտության, հոգեբանության ու պահանջարկված այլ ուղղությունների հետ:

Հ.Գ.1. Ցանկության դեպքում նշված հիմնախնդրով հետաքրքրվողների հետ կարելի է կազմակերպել անհատական ու խմբային քննարկումներ, որոնք կարող են արտակարգ իրավիճակներում ուսուցման կազմակերպման ավելի օպտիմալ այլ ձեւի հանգեցնել:

Հ.Գ.2.Անկախ սկսելու ձեւից, ներկա իրավիճակում ցանկալի է Նոր ուսումնականի սկիզբը Տոն դարձնել սովորողների եւ ուսուցիչների համար»: