Ինչ են որոշել ԿԳՄՍՆ-ում Հայ եկեղեցու պատմություն առարկայի վերաբերյալ
Հայ եկեղեցու պատմություն առարկան իհարկե այս ուսումնական տարում պահպանվում է, որովհետեւ հանրակրթության պետական չափորոշչի նախագծով հստակ ամրագրված է, որ չափորոշիչը նախատեսվում է ներդնել 2022-23 ուսումնական տարուց: Այս մասին, այսօր՝ օգոստոսի 26-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը:
«Այսինքն հստակ է, որ մենք առարկայացանկի փոփոխությունների մասին խոսելու ենք 2022-2023 թթ ուսումնական տարվա համար:
Ես ճիշտն ասած, հանրակրթության բովանդակային փոփոխության խնդիր չեմ տեսնում Հայ եկեղեցու պատմության եւ հայ ժողովրդի պատմության համադրմամբ: Մենք ընդամենը խոսել ենք այն մասին, որ եկեղեցու պատմությունը հայոց ընդհանուր պատմության մի մասն է եւ պետք է արտացոլված լինի հայոց պատմության շրջանակներում: Սա չի նշանակում երկու առարկաների համադրում: Սա ընդամենը նշանակում է հայոց պատմության ամբողջական ներկայացում, ինչը եւ արվել է»,-ասաց փոխնախարարը:
Նրա խոսքով, օրինակ արվեստի չափորոշիչում կան թեմաներ, որոնք վերաբերում են նաեւ եկեղեցական արվեստին, միջնադարյան շարականներին. «Ինչ է սա, եթե ոչ գիտելիքի եւ հմտությունների փոխանցում: Հասարակագիտության մեջ էլ ներկայացնում ենք քրիստոնեական արժեբանական հիմքը: Այսինքն մեխանիկակական մոտեցմամբ առաջ չենք գնա»:
Ինչ վերաբերում է Եկեղեցու պատմություն առարկան դասավանդող ուսուցիչներին, փոխնախարարի խոսքով, նրանք մինչեւ 2022-23 ուսումնական տարին կկարողանան վերապատրաստվել, ինչպես մյուսները, ինչի արդյունքում կկարողանան իրենց տեղը գտնել նոր չափորոշչի շրջանակներում իրականացվող ուսումնական գործընթացում:


















































Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու համար. ՔԿ
Ջերմաստիճանը կբարձրանա
Հուսով ենք՝ Հայաստանը կունենա իր նավթազտարանը, որտեղ Իրանի հում նավթից կստանան անհրաժեշտ նավթամթերք
Գազայում ավելի քան 1500 հիվանդ է մահացել՝ բուժման հասանելիության սահմանափակումների պատճառով
Գյումրիում Արթուր Ալեքսանյանի անվան մարզահամալիրի շինարարական աշխատանքը մտել է ակտիվ փուլ․ կնքվել է ...
Վարշավան գաղտնազերծել է 2022 թվականից Ուկրաինա ուղարկված սպառազինության ծավալները
Թրամփը կրկին հայտարարել է, որ ԱՄՆ-ն պետք է իր վերահսկողության տակ վերցնի Գրենլանդիան
Խախտումներ՝ 102 մանկապարտեզից 82-ում․ նոր՝ խստացված սննդակարգի պահպանումը խոշորացույցի տակ է
Մատենադարանում հուլիսի 22-24-ը կանցկացվի 3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսը
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հուլիսի 7-ից-8-ը