Ի՞նչ է լինելու, եթե աշակերտը հրաժարվի դիմակ կրել, պատի՞ժ է նախատեսված
Դիմակների կրման պահանջն այսօր էլ գործում է եւ դպրոցներում որեւէ հավելյալ կարգավորում չի լինելու. գործընթացը կազմակերպվելու է այնպես, ինչպես ցանկացած այլ վայրում: Այս մասին, այսօր՝ օգոստոսի 26-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչպես է վերահսկվելու դիմակ կրելը, եթե ասենք ծնողն ասի՝ իմ երեխան դիմակ չի կրելու, կամ երեխան հրաժարվի:
«Ինչ վերաբերում է վերահսկողությանը, այդ գործառույթը տրված է տեսչական մարմնին, որը կհետեւի, թե որքանով է գործընթացը պահպանվում. «Առաջին փուլում այցելությունները լինելու են աջակցող բնույթ, խնդիր չկա որեւէ մեկին տուգանելու, պատժելու, եթե խոսքը չի վերաբերում պաշտոնական անձի անգործությանը, անփութությանը: Մենք հասկանում ենք, որ գործ ունենք երեխաների հետ: Խոսքն այն մասին է, որ հենց մենք պետք է երեխաներին բացատրենք կանոնների պահպանման կարեւորությունը, թե ինչպիսի հետեւանքներ կարող են լինել, եթե դրանք չպահենք:
Եթե մենք գտնենք բացատրության ձեւը, մեր երեխաներին սովորեցնենք առողջ ապրելակերպի, հանրային ճիշտ վարքագծի կանոնները, ու նրանք կարողանան դրանք կիրառել, արդյունքում ավելի արդյունավետ պայքար կլինի կորոնավիրուսի դեմ, իսկ վաղն ավելի գիտակից քաղաքացի կունենանք, որոնք գուցե նաեւ կանխեն իրավիճակները, որոնց մեջ մենք այսօր ենք հայտնվում հանրային ոչ բավարար պատասխանատու վարքագծի հետեւանքով»:


















































Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու համար. ՔԿ
Ջերմաստիճանը կբարձրանա
Հուսով ենք՝ Հայաստանը կունենա իր նավթազտարանը, որտեղ Իրանի հում նավթից կստանան անհրաժեշտ նավթամթերք
Գազայում ավելի քան 1500 հիվանդ է մահացել՝ բուժման հասանելիության սահմանափակումների պատճառով
Գյումրիում Արթուր Ալեքսանյանի անվան մարզահամալիրի շինարարական աշխատանքը մտել է ակտիվ փուլ․ կնքվել է ...
Վարշավան գաղտնազերծել է 2022 թվականից Ուկրաինա ուղարկված սպառազինության ծավալները
Թրամփը կրկին հայտարարել է, որ ԱՄՆ-ն պետք է իր վերահսկողության տակ վերցնի Գրենլանդիան
Խախտումներ՝ 102 մանկապարտեզից 82-ում․ նոր՝ խստացված սննդակարգի պահպանումը խոշորացույցի տակ է
Մատենադարանում հուլիսի 22-24-ը կանցկացվի 3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսը
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հուլիսի 7-ից-8-ը