Սպասում են փորձագետի եզրակացությանը. Կպատժի՞ ԱԺ նախագահը Ալեն Սիմոնյանին
«Հրապարակ» թերթը գրում է. «Բաց հասարակության հիմնադրամների» նախագահ Լարիսա Մինասյանի նամակն ընդդեմ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի, ուրբաթ օրը մուտքագրվել է Ազգային ժողով։ ԱԺ նախագահի խորհրդական Վահան Կոստանյանը մեզ հայտնեց, որ դիմումն ԱԺ նախագահի աշխատակազմում է, դեռ ուսումնասիրում են, հետո պարզ կդառնան անելիքները։
Հիշեցնենք, որ դեռեւս օգոստոսի 14-ին տիկին Լարիսան բաց նամակ էր հղել ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին, որտեղ վերջնագրի տոնով առաջարկում էր Ալեն Սիմոնյանին պատժել՝ էթիկայի հանձնաժողով ձեւավորել, լսումներ կազմակերպել այն բանի համար, որ փոխխոսնակը մեր թերթին տված հարցազրույցում, ըստ Մինասյանի, վիրավորել է «Բաց հասարակության հիմնադրամների» նախագահ Ջորջ Սորոսին՝ իր հետեւյալ հայտարարությամբ․ «Սորոսը, իրա հերը կամ որեւիցե մեկն ո՞ւմ շունն են, որ ՀՀ-ում իշխանության վրա ազդեցություն ունենան»։
«ԱԺ կանոնակարգ» օրենքի 162-րդ հոդվածի համաձայն, «Մինչեւ պատգամավորական էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողով ստեղծելը, պատգամավորական էթիկայի հարցերով դիմումներն ուսումնասիրում եւ երկշաբաթյա ժամկետում խմբակցություններին եզրակացություն է ներկայացնում աշխատակազմի իրավասու փորձագետը (մասնագետը), որը հանձնաժողով ստեղծվելուց հետո իրականացնում է հանձնաժողովի գործունեության մասնագիտական սպասարկումը: Աշխատակազմի իրավասու փորձագետը (մասնագետը) քաղաքացիական ծառայող է»:
Իսկ մինչ այդ սորոսական ՀԿ-ները հերթով հանդես են գալիս եւ պահանջում են պատժել Ալեն Սիմոնյանին»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու համար. ՔԿ
Ջերմաստիճանը կբարձրանա
Հուսով ենք՝ Հայաստանը կունենա իր նավթազտարանը, որտեղ Իրանի հում նավթից կստանան անհրաժեշտ նավթամթերք
Գազայում ավելի քան 1500 հիվանդ է մահացել՝ բուժման հասանելիության սահմանափակումների պատճառով
Գյումրիում Արթուր Ալեքսանյանի անվան մարզահամալիրի շինարարական աշխատանքը մտել է ակտիվ փուլ․ կնքվել է ...
Վարշավան գաղտնազերծել է 2022 թվականից Ուկրաինա ուղարկված սպառազինության ծավալները
Թրամփը կրկին հայտարարել է, որ ԱՄՆ-ն պետք է իր վերահսկողության տակ վերցնի Գրենլանդիան
Խախտումներ՝ 102 մանկապարտեզից 82-ում․ նոր՝ խստացված սննդակարգի պահպանումը խոշորացույցի տակ է
Մատենադարանում հուլիսի 22-24-ը կանցկացվի 3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսը
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հուլիսի 7-ից-8-ը