Արեւմտյան ֆինանսավորմամբ ՀԿ-ները իշխանության հետ «համագործակցում» են կոնկրետ մի քանի նեղ ոլորտներում
«Փաստ» օրաթերթը գրում է. «Փաստ» թերթի տեղեկություններով, արեւմտյան ֆինանսավորմամբ գործող ՀԿ-ների ներկայացուցիչները կամ, այսպես ասած, սորոսականները, որոնք, ինչպես հայտնի է, առանցքային դերակատարություն ունեն Նիկոլ Փաշինյանի իշխանության մեջ, բաշխված են ըստ ոլորտների։
Մեր տեղեկություններով, նրանք ՀՀ իշխանության հետ «համագործակցում» են կոնկրետ մի քանի նեղ ոլորտներում, որտեղ ունեն հստակ «անելիքներ» ու բազմամյա փորձ։ Այսպիսով, նրանք առանցքային դերակատարություն ունեն հատկապես կրթության, դատական իշխանության եւ 1-2 այլ ոլորտների «բարեփոխումների» հարցերում։
Ըստ էության, խոսքը բավականին զգայուն ու առանցքային նշանակության ոլորտների մասին է։ Իսկ կոնկրետ ինչպիսի՞ կարգավորումների ու «բարեփոխումների» մասն է խոսքը:
«Դե, դա ակնհայտ երեւում է մասնավորաբար կրթության ու դատաիրավական ոլորտներում կատարվող իբր բարեփոխումներից, առաջարկվող կոնվենցիաներից ու օրենսդրական փոփոխություններից, որոնք հանրային մեծ դժգոհություն են առաջացրել»,-նշեց մեր զրուցակիցը»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու համար. ՔԿ
Ջերմաստիճանը կբարձրանա
Հուսով ենք՝ Հայաստանը կունենա իր նավթազտարանը, որտեղ Իրանի հում նավթից կստանան անհրաժեշտ նավթամթերք
Գազայում ավելի քան 1500 հիվանդ է մահացել՝ բուժման հասանելիության սահմանափակումների պատճառով
Գյումրիում Արթուր Ալեքսանյանի անվան մարզահամալիրի շինարարական աշխատանքը մտել է ակտիվ փուլ․ կնքվել է ...
Վարշավան գաղտնազերծել է 2022 թվականից Ուկրաինա ուղարկված սպառազինության ծավալները
Թրամփը կրկին հայտարարել է, որ ԱՄՆ-ն պետք է իր վերահսկողության տակ վերցնի Գրենլանդիան
Խախտումներ՝ 102 մանկապարտեզից 82-ում․ նոր՝ խստացված սննդակարգի պահպանումը խոշորացույցի տակ է
Մատենադարանում հուլիսի 22-24-ը կանցկացվի 3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսը
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հուլիսի 7-ից-8-ը