Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Նեթանյահուի ելույթը ՄԱԿ-ում․ պատվիրակների հեռանալը և կոշտ քննադատությունը Էրդողանի հասցեին Արջի հարձակման հետևանքով կինը տեղում մահացել է Իտալիայի խորհրդարանը հավանություն է տվել միջուկային օրենքին Չինաստանն ու ԱՄՆ-ն օգուտ կստանան համագործակցությունից, սակայն երկու երկրներն էլ կտուժեն հակամարտությունից Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ COP17-ին ընդառաջ Եվրոպական խորհրդարանում նախապատրաստական հատուկ միջոցառում տեղի կունենա Վարչապետ Փաշինյանը հանդիպում է ունեցել Թաիլանդի վարչապետի հետ Կիևյան փողոցի մասին (տեսանյութ) Տեղի է ունեցել Հայաստանի և Սլովենիայի վարչապետների հանդիպումը Աշտարակի հրշեջ-փրկարարներն իրականացրել են հարկադիր քարաթափման աշխատանքներ Բարձր ենք գնահատում Չինաստանի աջակցությունը «Խաղաղության խաչմերուկ»-ին․ Մհեր Գրիգորյան ՆԳՆ-ն ՀայՓասի հետ ներդնում է կենսաչափական նոր համակարգ՝ ապահովելով նաև 200 նոր աշխատատեղի ստեղծումը․ Ռեջիս Բուշյե

Նեթանյահուի ելույթը ՄԱԿ-ում․ պատվիրակների հեռանալը և կոշտ քննադատությունը Էրդողանի հասցեինԱրջի հարձակման հետևանքով կինը տեղում մահացել է Իտալիայի խորհրդարանը հավանություն է տվել միջուկային օրենքինՉինաստանն ու ԱՄՆ-ն օգուտ կստանան համագործակցությունից, սակայն երկու երկրներն էլ կտուժեն հակամարտությունիցԱռանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպCOP17-ին ընդառաջ Եվրոպական խորհրդարանում նախապատրաստական հատուկ միջոցառում տեղի կունենաՎարչապետ Փաշինյանը հանդիպում է ունեցել Թաիլանդի վարչապետի հետԿիևյան փողոցի մասին (տեսանյութ)Տեղի է ունեցել Հայաստանի և Սլովենիայի վարչապետների հանդիպումըԱշտարակի հրշեջ-փրկարարներն իրականացրել են հարկադիր քարաթափման աշխատանքներԲարձր ենք գնահատում Չինաստանի աջակցությունը «Խաղաղության խաչմերուկ»-ին․ Մհեր ԳրիգորյանՆԳՆ-ն ՀայՓասի հետ ներդնում է կենսաչափական նոր համակարգ՝ ապահովելով նաև 200 նոր աշխատատեղի ստեղծումը․ Ռեջիս ԲուշյեՔննարկվել են Թվային համագործակցության կազմակերպության հետ կապերի զարգացման հնարավորություններըՄարթա Կոսը եվրոպացիներին կոչ է արել գնել հայկական արտադրանքԱռաջիկայում կվերականգնենք Մեղրիի և Երասխի՝ Խորհրդային Միության ժամանակ գոյություն ունեցած երկաթուղային հատվածները. վարչապետՎարչապետը հանդիպում է ունեցել ամերիկյան առաջատար բուհերում կրթություն ստացող ուսանողների հետՆիկոլ Փաշինյանը և Անտոնիու Գուտերեշը քննարկել են ՀՀ-ում COP17-ի անցկացման և տարածաշրջանային նշանակության հարցերՎարչապետը հանդիպում է ունեցել ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հետՎարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 81-րդ նստաշրջանում (տեսանյութ)Նյու Յորքում կայացել է Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հանդիպումըԷլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերումՏեղի է ունեցել ռազմական ակադեմիայի ՌՕՈՒԻ-ի շրջանավարտների ծառայավայրերի ընտրության վիճակահանությունըԱՄՆ-ը եվրոպական երկրներին զգուշացրել է Ռուսաստանի հնարավոր դրոնային հարձակման մասինԿարծում եմ մարդկանց մեծամասնությունը նման գումարի դիմաց կասեր «այո»Բրիտանիայում Brexit-ի շուրջ բանավեճը կրկին ակտիվացել էԴա գեղեցիկ պատմության գագաթնակետը կլիներԲրիտանիան կպահպանի ռուսաստանցի գործարարների նկատմամբ սահմանված պատժամիջոցներըԲագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի խափանման միջոցը երկարաձգվել էԿապահովվի հատուկ կարգավորմամբ շրջանառության մեջ դրված տրանսպորտային միջոցների վերաբերյալ տեղեկատվության ամրագրումըSTEAM ծրագիրն արդեն գործնական փուլում էԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հանդես կգա մամուլի ասուլիսովԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Ալեք Մանուկյան փողոցուԵՄ-ում մտահոգված են դիզելային վառելիքի արտահանումն արգելելու ԱՄՆ-ի հնարավոր պլանների առնչությամբՏեղի է ունեցել Ինտերպոլի CARIN ցանցի ամենամյա հանդիպումըԳեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքում կկառուցվի նոր կրթահամալիրՄոլդովայի նախագահը դատապարտել է ռուսական ԱԹՍ-ների կողմից իր երկրի օդային տարածքի խախտումը. MoldpresԿյանքից հեռացել է արձակագիր Վահագն ԳրիգորյանըՔննարկվել են Հայաստանում բարձրագույն կրթության որակի ապահովման բարեփոխումներըՌուսաստանը տարածքային ձեռքբերումների համար մեծ գին է վճարելՄանկուց տանը մեզ սովորեցնում էին խոսել հայերենՀՀ վարչապետն արձագանքել է Հայ Առաքելական Եկեղեցում ճգնաժամի և լուծման ուղիների մասին զեկույցին (տեսանյութ)Հրազդան մարզադաշտը՝ միջազգային չափանիշներին համապատասխան Շնորհակալություն ԵՄ անդամ պետություններին՝ Ինքնավար առևտրային միջոցների վերաբերյալ առաջարկին հավանություն տալու համար. ՄիրզոյանՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի ստուգայցերը ՊՆ զորամասեր շարունակվում են (ֆոտոշարք)Հայաստանի ԱԳՄԱ նախարարի և Մալթայի արտաքին և եվրոպական գործերի նախարարի հանդիպումըԱռաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանովԱնահիտ Մանասյանը հանդիպել է Բելգիայի դաշնային օմբուդսմանների հետՀաստատվել է Հայաստան–Լատվիա հանդիպումը սպասարկող մրցավարական անձնակազմըԱԲ գործակալը ներխուժել է պետական առողջապահական տվյալների պորտալՏեսանյութում պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում
Կարծիք

Անսահման ատելություն

Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Երբ ի հայտ է գալիս բռնապետը, նա առաջ է քաշվում որպես ժողովրդի դրածո, Պլատոնն է ասել, ցավոք, սա արդիական է նաեւ այսօր։

Իսկ բռնապետերը բոլոր ժամանակներում ձգտել են ոչնչացնել եւ ուրանալ իրենցից առաջ եղած ամեն ինչ եւ հայտարարել, թե աշխարհի կենտրոնն են։ Ահա, սա կատարվեց նաեւ մեր երկրում եւ իզուր են մոլորյարները մտածում, թե մեր երկրում դեմոկրատիա է, չարաչար են սխալվում, բոլոր բռնապետությունները գործում եւ խոսում են ժողովրդի անունից, գլխատելով նույն այդ ժողովրդին։

Այսօր ՀՀ-ում իշխանությյան է եկել միապետ-բռնապետը։ Եվ նա մերժում եւ ոչնչացանում է իրենից առաջ եղած ամեն ինչ, անգամ սրբությունները եւ ազգային արժեքները։
Երեկ դիտեցի Հ1-ում Քոչարյան Անդրանիկի հարցազրույցը,/մինչ այդ՝ լսել էի Սամվել Բաբայանի խոսքը/, շատ տխուր եւ վտանգավոր է, երբ հայոց բանակի հաղթանակները օրվա իշխանությունը չի ուզում նկատել եւ այդ հաղթանակները իրար հետեւից ժխտում է, մերժում․․․Եվ երբ նույնն անում է բանակի մասին ոչ թե հեռավոր, այլ՝ անմիջական պատկերացում ունեցողը, հարյուրապատիկ ցավալի է։ Տխուր օրինակ, թե ինչպես կարող է պաշտոնը մարդուն /խոսքս այս դեպքում Բաբայանի մասին է/, փոխել եւ ստիպել, որ դառնա բանակից փախածի խաղալիքը, ստիպել, որ ինքնակամ անցնի գրեթե սեփական կենսագրության վրայով։

Ստացվում է, որ այս պահին հայոց բանակը, Արցախի պաշտպանության բանակը ստիպված ենք պաշտպանել ոչ թե թուրքից այլ՝ ՀՀ այսօրվա իշխանությունից․․ եւ նրա խամաճիկներից։

Նման աբսուրդ եւ վտանգավոր պահ երբեւէ չի եղել Հայաստանի Հանրապետության պատմության մեջ․․Բանակը ռազմաճակատներում հաղթանակներ է տանում, ետ է մղում թշնամու հարձակումները, թույլ չի տալիս, որ թուրքը իր նպատակին հասնի, եւ ահա, ՀՀ-ում իշխանությունը զավթածները առանց աչքը թարթելու վարկաբեկում են այդ հաղթանակը,,Չեն ուզում տեսնել, ասում են՝ չի եղել։Հիմա, որ Հ1-ի եւ <Ազատության> եթերներում այսպես կուրծք տված Ադրբեջանի մուղամախառն երգերն եք երգում, թուրքի ջրաղացին ջուր լցնելով, մերժելով եւ ապրիլյանի եւ, առհասարակ ,բանակի հաղթանակները, ի՞նչ նպատակ եք հետապնդում․։

Եթե ձեզ թվում է դրանով նախկին իշխանությանը, ՀՀԿ-ին կամ Սերժ Սարգսյանին եք վատություն անում, շատ եք սխալվում, դուք դրանով շատ ավելի վատ բան եք անում՝ ուրանում եք հայ ժողովրդի ստեղծած եւ փայփայած բանակի հաղթանակը։ Իսկ նա, ով ուրանում է զինվորի եւ հրամանատարի հաղթանակը, թափված արյունը եւ հերոսների կատարած սխրանքները, բանակի մարտական ոգին է կոտրում։ Դուք մեր զինվորի եւ հրամանատարի հերոսական պայքարն եք նսեմացնում, չունենալով դրա իրավունքը։ Անցած տարիներին այնքան թույն եւ մաղձ է կուտակվել ձեր հոգիներում, որ կհերիքի մի ամբողջ ատոմակայան աշխատեցնել․․։

Հիմա, բանակից եք խոսում, որ ի՞նչ անեք․․։

Վստահ եմ, իշխանազավթումից հետո, ի թիվս այլ «հանձնարարականների» ձեզ տրվել է նաեւ այս հանձնարարությունը՝ թուլացնել հայոց բանակը, միակ կայացած եւ ցայսօր անխափան աշխատող կառույցը․ միակ հարստությունը, անվտանգության միակ երաշխիքը,որը մեր երկրի սահմանների անվտանգության երաշխավորն ու պահապան է․․․ Այս պահի դրությամբ միակ կառույցը, որը կարող է, պատրաստ է եւ ուզում է թուրքին ցույց տալ իր տեղը եւ ռադ անել մեր երկրի սահմաններից։ Իսկ դուք եւ ձեր նմանները պատրաստ են Արցախում թուրքի հետ թեյ խմել եւ Ստեփանակերտում մուղամ լսել, էս չե՞ք․․․։

Թուրքը, որ թուրք է, ընդունում է մեր հաղթանակները և, ապրիլյանից հետո Ալիևը լացակումած հայտարարությունը, թե փակ դռների ետեւում իրենից պահանջում են ճանաչել Արցախի անկախությունը հենց դրա մասին է խոսում․․․ Իսկ դուք ի՞նչ եք անում, պարոնայք․․․

Էս ինչ անսահման ատելություն է, էս ինչ քինախնդրություն է, էս ի՞նչ մռմուռ է, որից չեք կարողանում ձերբազատվել․․․ Իրոք, ամոթ է, մի քիչ սառեք, նստեք ու մտածեք, հասկացեք, որ դուք ձեր էս ուրացումների շղթայով ինքներդ ձեզ եք խեղդելու շատ շուտով։ Ձեր նմանները եկել ու գնացել են, բայց մեր բանակը կա եւ լինելու է․․․։

Էն աստիճանի եք իջեցրել ձեր մտքերի մակարդակը, որ այլեւս ձեւի ու բովանդակության չափն ու սահմանը կորցրել եք․․․ Հասկանում եմ, մեջներդ վախը ահագնանում է, ինքներդ էլ զգում եք, որ հողը ձեզ այլեւս չի ուզում հանդուրժել, զգում եք, որ վերջներդ վատ է լինելու․․․ Բայց, մի՞թե կարելի է էս աստիճան փոքրոգի լինել․․․

Հայկական բանակը՝ հրամանատարներին ու զինվորներին հանգիստ թողեք, ամեն ինչ մեր երկրում ապականեցիք, բանակից ձեռքերդ հեռու։

Ուրացողի քաղաքականությւն եք վարում, իսկ ուրացողին ուրացում է սպասվում, շուտով ինքներդ եք դառնալու մերժված եւ դեն նետված, բայց ինչո՞ւ եք ձգտում հեռանալուց առաջ ամեն ինչ վերջնականապես մրոտել․․․ «Հետո թեկուզ ջրհեղեղ» ձեր նպատակը չի հաջողելու․․․

Թե ինչ ծրագիր կար ապրիլյանի հանձնաժողովը ստեղծելիս, ինձ համար գոնե, որպես երկար տարիներ տարբեր <ժամանակավոր> հանձնաժողովներ լուսաբանած լրագրողի, ի սկզբանե պարզ էր, բայց եւ հիմա պարզ է շատերի համար, ուստի՝ իզուր մի ջղաձգվեք․․․

Բոլոր նրանք, ովքեր դեռ մտածում են, թե խտացնում եմ գույները, թող հիշեն,կրկնում եմ՝ այս պահի դրությամբ միակ կառույցը, որը կարող է, պատրաստ է եւ ուզում է թուրքին ցույց տալ իր տեղը եւ ռադ անել մեր երկրի սահմաններից, երկրի անվտանգության միակ երաշխավորը,միակ կառույցը հայկական բանակն է։ Դա դուր չի գալիս եւ վախեցնում է այսօրվա իշխանությանը։ Իմ կարծիքով, ամեն ջանք դրվում է բանակը վարկաբեկելու եւ բանակի մարտական ոգին կոտրելու համար․․․ Իսկ սա ամենուղիղ եւ զազրելի ճանապարհն է թուրքի առաջ դարպասները բացելու համար, սա ամենանողկալի վասակություն է, հիշեք մեր պետության տարբեր այսպիսի էջեր, պատմությունից դասեր քաղեք․․․

Վերջում, պարզապես հիշեցնեմ՝ կարելի է հիմարացնել ժողովրդի մի մասին մշտապես, կարելի է հիմարացնել ամբողջ ժողովրդին մի որոշ ժամանակ, սակայն անհնար է հիմարացնել ամբողջ ժողովրդին մշտապես»։