Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Արջի հարձակման հետևանքով կինը տեղում մահացել է Իտալիայի խորհրդարանը հավանություն է տվել միջուկային օրենքին Չինաստանն ու ԱՄՆ-ն օգուտ կստանան համագործակցությունից, սակայն երկու երկրներն էլ կտուժեն հակամարտությունից Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ COP17-ին ընդառաջ Եվրոպական խորհրդարանում նախապատրաստական հատուկ միջոցառում տեղի կունենա Վարչապետ Փաշինյանը հանդիպում է ունեցել Թաիլանդի վարչապետի հետ Կիևյան փողոցի մասին (տեսանյութ) Տեղի է ունեցել Հայաստանի և Սլովենիայի վարչապետների հանդիպումը Աշտարակի հրշեջ-փրկարարներն իրականացրել են հարկադիր քարաթափման աշխատանքներ Բարձր ենք գնահատում Չինաստանի աջակցությունը «Խաղաղության խաչմերուկ»-ին․ Մհեր Գրիգորյան ՆԳՆ-ն ՀայՓասի հետ ներդնում է կենսաչափական նոր համակարգ՝ ապահովելով նաև 200 նոր աշխատատեղի ստեղծումը․ Ռեջիս Բուշյե Քննարկվել են Թվային համագործակցության կազմակերպության հետ կապերի զարգացման հնարավորությունները

Արջի հարձակման հետևանքով կինը տեղում մահացել է Իտալիայի խորհրդարանը հավանություն է տվել միջուկային օրենքինՉինաստանն ու ԱՄՆ-ն օգուտ կստանան համագործակցությունից, սակայն երկու երկրներն էլ կտուժեն հակամարտությունիցԱռանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպCOP17-ին ընդառաջ Եվրոպական խորհրդարանում նախապատրաստական հատուկ միջոցառում տեղի կունենաՎարչապետ Փաշինյանը հանդիպում է ունեցել Թաիլանդի վարչապետի հետԿիևյան փողոցի մասին (տեսանյութ)Տեղի է ունեցել Հայաստանի և Սլովենիայի վարչապետների հանդիպումըԱշտարակի հրշեջ-փրկարարներն իրականացրել են հարկադիր քարաթափման աշխատանքներԲարձր ենք գնահատում Չինաստանի աջակցությունը «Խաղաղության խաչմերուկ»-ին․ Մհեր ԳրիգորյանՆԳՆ-ն ՀայՓասի հետ ներդնում է կենսաչափական նոր համակարգ՝ ապահովելով նաև 200 նոր աշխատատեղի ստեղծումը․ Ռեջիս ԲուշյեՔննարկվել են Թվային համագործակցության կազմակերպության հետ կապերի զարգացման հնարավորություններըՄարթա Կոսը եվրոպացիներին կոչ է արել գնել հայկական արտադրանքԱռաջիկայում կվերականգնենք Մեղրիի և Երասխի՝ Խորհրդային Միության ժամանակ գոյություն ունեցած երկաթուղային հատվածները. վարչապետՎարչապետը հանդիպում է ունեցել ամերիկյան առաջատար բուհերում կրթություն ստացող ուսանողների հետՆիկոլ Փաշինյանը և Անտոնիու Գուտերեշը քննարկել են ՀՀ-ում COP17-ի անցկացման և տարածաշրջանային նշանակության հարցերՎարչապետը հանդիպում է ունեցել ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հետՎարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 81-րդ նստաշրջանում (տեսանյութ)Նյու Յորքում կայացել է Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հանդիպումըԷլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերումՏեղի է ունեցել ռազմական ակադեմիայի ՌՕՈՒԻ-ի շրջանավարտների ծառայավայրերի ընտրության վիճակահանությունըԱՄՆ-ը եվրոպական երկրներին զգուշացրել է Ռուսաստանի հնարավոր դրոնային հարձակման մասինԿարծում եմ մարդկանց մեծամասնությունը նման գումարի դիմաց կասեր «այո»Բրիտանիայում Brexit-ի շուրջ բանավեճը կրկին ակտիվացել էԴա գեղեցիկ պատմության գագաթնակետը կլիներԲրիտանիան կպահպանի ռուսաստանցի գործարարների նկատմամբ սահմանված պատժամիջոցներըԲագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի խափանման միջոցը երկարաձգվել էԿապահովվի հատուկ կարգավորմամբ շրջանառության մեջ դրված տրանսպորտային միջոցների վերաբերյալ տեղեկատվության ամրագրումըSTEAM ծրագիրն արդեն գործնական փուլում էԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հանդես կգա մամուլի ասուլիսովԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Ալեք Մանուկյան փողոցուԵՄ-ում մտահոգված են դիզելային վառելիքի արտահանումն արգելելու ԱՄՆ-ի հնարավոր պլանների առնչությամբՏեղի է ունեցել Ինտերպոլի CARIN ցանցի ամենամյա հանդիպումըԳեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքում կկառուցվի նոր կրթահամալիրՄոլդովայի նախագահը դատապարտել է ռուսական ԱԹՍ-ների կողմից իր երկրի օդային տարածքի խախտումը. MoldpresԿյանքից հեռացել է արձակագիր Վահագն ԳրիգորյանըՔննարկվել են Հայաստանում բարձրագույն կրթության որակի ապահովման բարեփոխումներըՌուսաստանը տարածքային ձեռքբերումների համար մեծ գին է վճարելՄանկուց տանը մեզ սովորեցնում էին խոսել հայերենՀՀ վարչապետն արձագանքել է Հայ Առաքելական Եկեղեցում ճգնաժամի և լուծման ուղիների մասին զեկույցին (տեսանյութ)Հրազդան մարզադաշտը՝ միջազգային չափանիշներին համապատասխան Շնորհակալություն ԵՄ անդամ պետություններին՝ Ինքնավար առևտրային միջոցների վերաբերյալ առաջարկին հավանություն տալու համար. ՄիրզոյանՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի ստուգայցերը ՊՆ զորամասեր շարունակվում են (ֆոտոշարք)Հայաստանի ԱԳՄԱ նախարարի և Մալթայի արտաքին և եվրոպական գործերի նախարարի հանդիպումըԱռաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանովԱնահիտ Մանասյանը հանդիպել է Բելգիայի դաշնային օմբուդսմանների հետՀաստատվել է Հայաստան–Լատվիա հանդիպումը սպասարկող մրցավարական անձնակազմըԱԲ գործակալը ներխուժել է պետական առողջապահական տվյալների պորտալՏեսանյութում պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակումԱրմավիրի քրեական ոստիկանները կանխել են Կողբավան գյուղում կազմակերպված ապօրինի արդյունահանումը (տեսանյութ)
Կարծիք

Ու՞ր է այն հայեցակարգը, որը երեկ ձայների չնչին տարբերությամբ ընդունվել է

Ու՞ր է այն հայեցակարգը, որը երեկ ձայների չնչին տարբերությամբ ընդունվել է։ Ինչու՞ մինչ այս պահը հրապարակված չէ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը` անդրադառնալով Գերագույն դատարան ստեղծելու հայեցակարգին:

«Երեկ Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի որոշմամբ հրահրվեց «Գերագույն դատարա՞ն» թե՞ «ՍԴ+Վճռաբեկ» բանավեճը։ Քանի որ երեկ առիթ եմ ունեցել որոշ ասպեկտներով արտահայտվել այդ հարցի շուրջ, կցանկանայի ամբողջացնել մոտեցումներս՝ թեզիսների ձևով․

1) «Գերագույն դատարանի» անկեղծ կողմնակիցներ Հայաստանում եղել են, կան և կան, և դա բնական է։ Նրանց հիմնական փաստարկն այն է, որ երկու բարձր դատարանը միշտ հանգեցնում է «դատական պատերազմների»՝ խլելով դատական իշխանության կենսական ռեսուրսը։

2) «Սահմանադրական դատարանի» անկեղծ կողմնակիցներ Հայաստանում միշտ եղել են, կան և կլինեն։ Նրանց հիմնական փաստարկն այն է, որ Սահմանադրական արդարադատությունն ունի կարևոր և ժամանակի ընթացքում է՛լ ավելի կարևորվող յուրահատկություն, ուստի այն ենթադրում է մասնագիտացվածություն և որպես դրա դրսևորում՝ ինստիցիոնալ առանձնացվածություն։ «Դատական պատերազմների» փաստարկին այս մոտեցման կողմնակիցները պատասխանում են, որ բարձր դատարաննների միջև որոշակի մրցակցությունը նպաստում է նրանց իրավաբանության որակի բարձրացմանը։

3) «Մեկ թե երկու» բանավեճը մեզանում մինչև վերջերս եղել է առավելապես մասնագիտական և ոչ քաղաքական։ Վերջին անգամ այն թեժացել է 2005 թվականի Սահմանադրական փոփոխություններին ընդառաջ։

4) Եվրոպական տարածաշրջանում «Մեկ թե երկու» երկընտրանքը լուծվում է առավելապես հօգուտ «երկուսի»։ Թեև կան բացառություններ, օրինակ՝ Էստոնիան։

5) Հանձնաժողովի հրահրած բանավեճը, թեև ունի մասնագիտական բաղադրատարր, սակայն առավելապես քաղաքական է՝ հաշվի առնելով իշխող քաղաքական ուժի նկրտումները դատարանների և հատկապես Սահմանադրական դատարանի նկատմամբ վերահսկողություն հաստատելու, իրենց խոսքով՝ «հեղափոխությունը դատական իշխանություն հասցնելու» ուղղությամբ։

6) Այն ինչ անում է «հեղափոխական» քաղաքական ուժը՝ Հանձնաժողովում իր մասնագետ և ոչ մասնագետ ներկայացուցիչների ձեռամբ (վերապահում՝ «կողմ» քվեարկածների մեջ կարող են լինել նաև գաղափարի անկեղծ կողմնակիցներ), նոր բան չէ։ Նույնն արեցին ֆրանսիական հեղափոխանները դեռ 18-րդ դարի վերջերին՝ ձգտելով վերահսկողություն հաստատել ֆրանսիայի դատարանների («պաղլեմանների») նկատմամբ։ Հենց այդ պատճառով էլ 1790թ․ ստեղծվեց «Կուղ դը Կասասյոնի»՝ Վճռաբեկ դատարանի ինստիտուտը։

7) «Մե՞կ, թե՞ երկու» բանավեճն ինչ-որ տեղ ինձ հիշեցնում է քրիստոնյա աշխարհը մոտ 15-16 դար առաջ ալեկոծած ու պառակտման հանգեցրած «Մե՞կ բնություն, թե երկու բնություն Բանին Մարմնացելոյ» բանավեճը։ Հիմա, դարերի հեռվից, բոլոր կողմերը ճանաչում են, որ երկու բանաձևերն էլ կարող էին ճշմարտացի լինել կամ չլինել։ Կարևորը այլ հանգամանքներ են։ Նույնը՝ դատարաններին է վերաբերում։ «Մեկը» կամ «երկուսը» չէ էականը։ Ու առհասարակ՝ շատ ու շատ էական հարցեր կան, որ աչքաթող են արվում՝ փոխարենը իրավաբանական հանրությանը ներքաշելով լայն առումով ամուլ մի բանավեճի մեջ։

8. Ու՞ր է այն հայեցակարգը, որը երեկ ձայների չնչին տարբերությամբ ընդունվել է։ Ինչու՞ մինչ այս պահը հրապարակված չէ»,-գրել է նա։