«Անասնաֆերման» երկու տարում որպես պետական ծրագիր իրականացնելուց հետո անցել են «1984»-ին
Բժիշկ Հայկ Մանասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Դպրոցներում բեմականացվող հակահամաճարակային միջոցառումների մասին։
Շատ բան կարելի է ասել։ Բայց։
Եկեք նախ ինքներդ Ձեզ հայելու մեջ նայեք, զորք իմ, ազգ իմ, ժողովուրդ իմ։
Ի՞նչ կլինի, եթե հանկարծ առաջիկա ամսին լինի մանկական մահ COVID-19-ից կամ մեկ այլ վարակիչ հիվանդությունից։ Թեև վաղուց հայտնի է, որ գրեթե անհնար է Կովիդից մանկական մահ, բայց ամեն բանում մեղավորներ ու քավության նոխազ փնտրող հայրենակիցներս, ի՞նչ կլինի եթե լինի թեկուզ մեկ մանկական մահ։
Այո։ Դա կսարքեն մատի փաթաթան, ու հավիտյանս կմեղադրեն ԱԳԼՃԿ նախարարին ու կառավարությանը դպրոցներում ոչ պատշաճ պաշտպանություն կազմակերպելու համար։
Իհարկե կլինեն բազմաթիվ ողջախոհ մարդիկ, ովքեր կհասկանան որ դժբախտ պատահարներ կյանքում լինում են, ու լինել փոխկապակցված դժբախտ պատահարի հետ, դեռ չի նշանակում լինել դրանում մեղավոր։ Բայց այս մարղիկ ծպտուն չեն հանի, երբ խոսելու ժամանակը գա։ Նրանք պարզապես կնախընտրեն չեզոք լռություն, իսկ կատաղած ամբոխը այդ լռությունը կընդունի որպես իր իրավացի լինելու հավաստիք, և կթափի իր ողջ թույնը ասենք այն ուսուցչուհու վրա, ով գուցե կլինի վարակի աղբյուրը այդ դասարանում։
Հասկանու՞մ եք։
Չէ լուրջ, միջնադարի խավարը գլխներիդ մեջ իմ հասարակություն, հասկանու՞մ եք։
Ահա թե ինչու, քաջ գիտակցելով դպրոցական դիմակահանդեսի ողջ անհեթեթությունը, հասկանում եմ այն անհեթեթներին, ովքեր մեկ ուրիշ խումբ անհեթեթներից ապահովագրվելու համար Օրուելի «Անասնաֆերման» երկու տարում որպես պետական ծրագիր իրականացնելուց հետո անցել են «1984»-ին»։


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Ջերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ ԲԸՏՄ
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Էմանուել Մակրոնի հետ Գյումրի այցը մեկնարկում է 1988-ի երկրաշարժի զոհերի հիշատակին հարգանքի տուրքի մա...
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ