Մինչև հիմա «Փարկինգ սիթի սերվիս»-ն է վճարել միջնորդավճարը. հիմա բեռը տեղափոխվում է վարորդների վրա
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Փաստացի ավելացել է Երևանում վճարովի ավտոկայանատեղիներից օգտվելու վարձը: Օգոստոսի 1-ից սկսած SMS հաղորդագրության միջոցով ավտոկայանատեղիի համար վճարումն իրականացնելուց գանձումն ապահովող բջջային օպերատորների միջնորդավճարները վճարելու է քաղաքացին, նրա հաշվից կգանձվի 748 դրամ գումար, որից 500 դրամը՝ որպես ավտոկայանատեղիի վճար, 124.6 դրամը՝ միջնորդավճար և 123.4 դրամը՝ ԱԱՀ: «Փարկինգ սիթի սերվիսից» «Ժողովուրդ»-ին պարզաբանել են, որ մինչև հիմա իրենք են վճարել միջնորդավճարը, բայց, քանի որ ընկերությունը գումարներ չունի, ստիպված բեռը տեղափոխվել է վարորդների վրա:
Նկատենք, որ այս ընկերությունը ֆինանսական խնդիրներ ունեցավ այն բանից հետո, երբ բռնի ուժով պետականացվեց: Այն գտնվում է Երևանի քաղաքապետարանի լիազորությունների տակ»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Wildberries-ի կողմից տրամադրված փոխհատուցումների ընդհանուր ծավալը կազմում է մի քանի միլիարդ ռուբլի
BP-ն վաճառում է Հյուսիսային ծովում իր բիզնեսը և դուրս գալիս տարածաշրջանից
«Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանը. Գլխավոր դատ...
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար
Սևանում տեղի է ունեցել «Sevan AgriTech Summit»-ը
Կարլոս Էսպին պայմանագիր է կնքել «Ռեալ Մադրիդի» հետ
«Տելեգրամ»-ի միջոցով 10 կգ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքի վերաբերյալ քրեական վարույթի նախ...
Գանսուի թռչող ձին. չինական նահանգի հնագույն ժառանգություն