Ծիծաղելի են Փաշինյանից «մարշալ Ժուկով» կերտելու փորձերը
Պոպուլիստական և իզմեր չունեցող ռեժիմը ջանք ու եռանդ չի խնայում՝ քողարկելու իր ձախողումները: Այդ մասին ֆեյսբուքյան գրառում է արել ՀՀԿ մամուլի խոսնակ, ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
Նա գրել է. «2020- ի հուլիսին մեր զինված ուժերը՝ պատվով պաշտպանելով հայրենի սահմանները, դիրքային առավելության հասան հայ-ադրբեջանական սահմանի Տավուշի հատվածում: Բայց,այնուամենայնիվ,
Փաշինյանի իշխանությանը չհաջողվեց այն կապիտալիզացնել դիվանագիտության մեջ:
1. Որևէ միջազգային կառույց նույնիսկ Ադրբեջանին քննադատելու փորձ չարեց:
2. Նիկոլի իշխանությունը չկարողացավ գեթ մեկ հայամետ հայտարարություն կորզել որևէ միջազգային կառույցից. միակ հայտարարությունը, որտեղ հղում էր արվում հիմնարար սկզբունքներին, այսինքն՝ նաև ինքնորոշման իրավունքին ,արել է Եվրոպայի Ժողովրդական կուսակցությունը ՀՀԿ-ի ջանքերով:
3. Եթե 2016 -ի դեկտեմբերին մեր դաշնակիցը մեղադրեց պրովոկացիայի մեջ Ադրբեջանին, ապա 2020-ին քննադատության սլաքներն ուղղվեցին ընդդեմ ՀՀ- ի:
4 . 2016 -ի դեկտեմբերին ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ն. Բորդյուժան Տավուշում ադրբեջանցիների հարձակման փորձը խիստ քննադատեց`անվանելով այն պրովոկացիա:
5. Մինչդեռ 2020-ի հուլիսյան դեպքերից հետո ՌԴ արտաքին գործերի նախարար Լավրովը հայկական կողմի գործողություններն անվանեց «չարդարացված արձագանք»:
Այս փաստերը ի ցույց են դնում օրվա իշխանությունների քաղաքական անկարողությունը:
Իշխանությունների ապիկարության պատճառով հայոց բանակի հաջողությունները վեր են ածվել դիվանագիտական ֆիասկոյի: Ըստ այդմ՝ ծիծաղելի են Փաշինյանից «մարշալ Ժուկով» կերտելու փորձերը»:


















































70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Առողջապահության նախարարությունը՝ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակի մասին
Սիրո անունը Հայաստան է
Հայաստանի և Թուրքիայի մեդիա կարգավորողները կակտիվացնեն ոլորտային երկխոսությունը
Ընթանում է Գարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսի գործով դատական նիստը
Հանդիպում Համաշխարհային բանկի ներկայացուցիչների հետ
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Հանրակրթական ուսումնական հաստատությունների ավագ դասարաններում ներդրվել է «Ճանապարհային երթևեկության ...
Ռուսաստանը դրոնների հավաքման գործում ներգրավել է մինչև 25 հազար հյուսիսկորեացիների