Հայկ Սարգսյանը հրավիրվել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը՝ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի հետ կապված միջադեպի վերաբերյալ ուսումնասիրությունը դեռ չի ավարտել։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանը՝ հավելելով, որ տվյալներ կային ձեռքբերելու, այդ պատճառով էլ երեկ՝ օգոստոսի 19-ին Հայկ Սարգսյանին հրավիրել են հանձնաժողով, որպեզի նա պարզաբանումներ ներկայացնի։
Մենք փորձեցինք նաև մեկնաբանություն ստանալ ԱԺ պատգամավորից, սակայն կապ հաստատել չհաջողվեց։
Հիշեցնենք, որ հուլիսի 26-ին «Հրապարակ» կայքում հրապարակված տեղեկության և տեսանյութի համաձայն՝ Հայկ Սարգսյանը Սևանի «Սպիտակ Շորժա» լողափում փարթի էր կազմակերպել։ Ըստ կայքի՝ լողափը կապ ունի պատգամավոր Հայկ Սարգսյանի հետ կամ հենց նրան է պատկանում։
Ավելի վաղ տիկին Հարությունյանն ասել էր, որ հանձնաժողովը պիտի ուսումնասիրի՝ արդյոք մամուլում հրապարակված նյութերն իրենց որակական հատկանիշով բավարարո՞ւմ են իրավական տեսանկյունից այն պահանջը, որ իրենք անմիջականորեն վարույթ հարուցեն։
«Մամուլի քննարկումների արդյունքները դրել ենք, հանձնաժողովն օրակարգային այլ հարցերի հետ ենթարկել է ուսումնասիրության հատ առ հատ, թե որ տվյալը արժանահավատության ի՞նչ մակարդակ ունի և ի՞նչ հնարավորություն է տալիս հանձնաժողովին գործողություններ իրականացնելու, ու եկել ենք այն հանգուցալուծմանը, որ այս պահին այդ ուսումնասիրության իրականացման շարունակության կարիքը կա, այսինքն՝ այս պահին մամուլի հրապարկումները չունեն այն արժանահավատ փաստական հանգամանքները, որոնք մեզ հնարավորություն են տալիս անմիջապես վարույթ իրականացրել»,- ասել էր նա։


















































Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու համար. ՔԿ
Ջերմաստիճանը կբարձրանա
Հուսով ենք՝ Հայաստանը կունենա իր նավթազտարանը, որտեղ Իրանի հում նավթից կստանան անհրաժեշտ նավթամթերք
Գազայում ավելի քան 1500 հիվանդ է մահացել՝ բուժման հասանելիության սահմանափակումների պատճառով
Գյումրիում Արթուր Ալեքսանյանի անվան մարզահամալիրի շինարարական աշխատանքը մտել է ակտիվ փուլ․ կնքվել է ...
Վարշավան գաղտնազերծել է 2022 թվականից Ուկրաինա ուղարկված սպառազինության ծավալները
Թրամփը կրկին հայտարարել է, որ ԱՄՆ-ն պետք է իր վերահսկողության տակ վերցնի Գրենլանդիան
Խախտումներ՝ 102 մանկապարտեզից 82-ում․ նոր՝ խստացված սննդակարգի պահպանումը խոշորացույցի տակ է
Մատենադարանում հուլիսի 22-24-ը կանցկացվի 3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսը
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հուլիսի 7-ից-8-ը