Սա հարված է բոլորիս պարծանք՝ Արցախի Հանրապետության սուբյեկտայնությանը և նրա դավանած արժեքներին. Կարեն Բեքարյան
Սա հարված է բոլորիս պարծանք՝ Արցախի Հանրապետության սուբյեկտայնությանը և նրա դավանած արժեքներին, արյան գնով ձեռք բերած ազատությանն ու համահայկական օրակարգի սրբագույն կետին: Այս մասին իր ֆեյսբուքյան էջուըմ գրել է քաղաքական վերլուծաբան Կարեն Բեքարյանը` անդրադառնալով նախագահի խոսնակի աղմկահարույց հայտարարությանը, թե ինչու Արցախի նախագահը չի հանդիպել «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի հետ:
«Արցախի մեծարգո նախագահ
(Արայիկ Հարությունյան Arayik Harutyunyan),
Գտեք ճիշտ ձևը և բառերը՝ չափազանց վտանգավոր այս միտքը հերքելու.
«Մեկ կարևոր հավելում ևս: Արցախի Հանրապետության նախագահի հետ պաշտոնական հանդիպում չի կայացել, քանի որ, բացի ծանրաբեռնված օրակարգից, Նախագահ Հարությունյանի համար ընդունելի չեն պաշտոնական հանդիպումներն այն քաղաքական ուժերի հետ, որոնք կասկածի տակ են դնում Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ ՀՀ իշխանությունների վարած քաղաքականությունը: Եվ սա ամենևին անձնական բնույթի հարց չէ...»:
Եվ հերքելու՝ հնարավորինս արագ:
Սա Ձեր անձի հարցը չէ, Հայաստանի վարչապետի հարցը չէ, ճաշակների ու քաղաքական դիրքորոշումների հարց չէ:
Սա հարված է բոլորիս պարծանք՝ Արցախի Հանրապետության սուբյեկտայնությանը և նրա դավանած արժեքներին, արյան գնով ձեռք բերած ազատությանն ու համահայկական օրակարգի սրբագույն կետին:
Հ.Գ. Խնդրանք ընկերներիս, գործընկերներիս, բոլորին՝ չշտապենք, ես հավատում եմ, որ առողջ բանականությունը կհաղթի... և մենք կունենանք Արցախի նախագահի հերքումը»:


















































70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Սիրո անունը Հայաստան է
Առողջապահության նախարարությունը՝ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակի մասին
Հայաստանի և Թուրքիայի մեդիա կարգավորողները կակտիվացնեն ոլորտային երկխոսությունը
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Հանրակրթական ուսումնական հաստատությունների ավագ դասարաններում ներդրվել է «Ճանապարհային երթևեկության ...
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Հանդիպում Համաշխարհային բանկի ներկայացուցիչների հետ
Ընթանում է Գարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսի գործով դատական նիստը
Ռուսաստանը դրոնների հավաքման գործում ներգրավել է մինչև 25 հազար հյուսիսկորեացիների