Աշակերտները դիմակով են դասերին մասնակցելու, դասերը վեցօրյա կլինեն․ նախարար
Դպրոցներում աշակերտները դիմակով են դասերին մասնակցելու։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 18-ին, «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում ասել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը։
«Դուք տեսնում եք, որ մենք զգալի սահմանափակումները հանում ենք, ըստ էության դասապրոցեսն ամբողջությամբ վերականգնում ենք, ապահովում ենք աշակերտների մեծ հոսք դպրոցներ, և տարրական հակահամաճարակային պայմանները պետք է պահվեն։ Հարցադրումներ են հնչում, թե դիմակների դեպքում ինչպե՞ս է լինելու։ Այստեղ բոլորս պետք է աշխատենք և բացատրենք ծնողներին աշակերտների՝ դիմակներ կրելու անհրաժեշտությունը, որովհետև այս սահմանափակումների թեթևացման պայմաններում դիմակը տարածման կանխարգելման ամենալավ միջոցն է»,- ասել է նախարարը։
Արայիկ Հարությունյանը նաև նշել է, որ նախատեսում են դասարանների՝ մեծ լինելու պարագայում, դրանք կիսել, որպեսզի հնարավոր լինի ապահովել սոցիալական հեռավորությունը։
«Որքան որակյալ սա մենք կազմակերպենք, այնքան մեծ է հավանակությունը, որ մենք մոտ ապագայում կհրաժարվենք այս սահմանափակումներից և լիարժեք դասապրոցես կիրականացնենք։ Ախտահանման առումով նույնպես ցուցումները տրված են։ Դպրոցները կապահովեն նաև ախտահանման միջոցները, մասնավորապես՝ ձեռքերի ախտահանում, դասարանների ախտահանում դասերից առաջ կամ հետո»,- նշել է Արայիկ Հարությունյանը։
Նախարարը այսօր՝ ավելի վաղ կոչով դիմել է աշակերտներին, ուսանողներին և ծնողներին, որպեսզի հնարավորության դեպքում սեպտեմբերի 1-ից 14-ն ընկած ժամանակահատվածում սահմանափակեն շփումները կամ ինքնամեկուսանան։
«Որպեսզի մենք արդեն ամենասկզբից դասապրոցեսի մեկնարկից ի վեր վիրուսը չբերենք դպրոց և մի մեծ շղթա կտրենք, ինչը մեծ հավանականությամբ մեզ թույլ կտա որևէ սահմանափակման գոնե այս կիսամյակում չգնալ և հետևել այն ծրագրերին, որոնք կիրառվելու են»,-ասել է նա։
Ըստ Արայիկ Հարությունյանի՝ դասացուցակի թեթևացում է լինելու։ Աշակերտները հնգօրյայի փոխարեն վեցօրյա կայցելեն դպրոցներ։
«Սա շատ կարևոր է։ Մենք երկարացնում ենք ուսումնական շաբաթը, որպեսզի աշակերտները առավելագույնս քիչ ժամանակ անցկացնեն դպրոցում, ինչը զգալի կնվազեցնի վիրուսի տարածումը։ Բացի այդ հաճարակի այցելություններով դասապրոցեսի և կրթության շարունակակությունը կապահովվի։ Առաջանալու է նաև սննդի խնդիր։ Ճաշարաններն ու բուֆետները չեն գործելու և մենք որոշ լուծումներ ենք փորձում այստեղ գտնել, բայց լուծումներից մեկն էլ այն է, որ երեխան որքան քիչ դպրոցում ժամանակ անցկացնի, այնքան սննդի մատակարարման անհրաժեշտությունը նվազում է»,- ասել է նա։
Լրագրողի հարցին՝ դպրոցները հնարավորություն ունե՞ն, որպեսզի, օրինակ 30 աշակերտ ունեցող դասարաները երկու մասի բաժանվեն, Արայիկ Հարությունյանը պատասխանել է՝ այն դեպքում, երբ նման իրավիճակ կառաջանա, երկհերթ կանցկացվեն դասերը։
Մեկ այլ հարցին՝ եթե դասարանում 2 վարակակիր հայտնաբերվի, ի՞նչ է լինելու, ԿԳՄՍ նախարարը պարզաբանել է․
«Ըստ իրավիճակի պետք է հասկանանք` նախ իր համադասարանցիների շրջանում, ամենայն հավանականությամբ, ամբողջական թեստավորում կիրականացվի, և եթե դասարանում այդպես տարածում չկա, ապա դասերը չեն կասեցվի տվյալ դասարանում: Եթե մենք տեսնենք, որ տարածում կա այդ թեստավորման արդյունքում, ապա տվյալ դասարանում դասերը կդադարեցվեն։ Մենք դեռ գարնանից ունենք հեռավար ուսուցման անցկացման կարգ, և ըստ այդ կարգի՝ տվյալ դասարանի համար կիրականացնենք հեռավար ուսուցում»։
Նախարաևը հավելել է, որ այս միջոցառումները կիրառվելու են թե՛ պետական, թե՛ մասնավոր դպրոցներում։ Արայիկ Հարությունյանը նաև պարզաբանել է, թե ինչո՞ւ են սեպտեմբերի 1-ից դասի գնալու միայն բուհերի բակալավրի առաջին կուրսի ուսանողները։
«Բուհերը, ըստ էության, բավականին մեծ են և պետք է նախապատրաստվեն գործընթացին, որոշում կայացվեց, որ ավելի փոքր թվով ուսանողներով սկսվեն դասերը, որպեսզի բուհերն այդ ընթացքում թերությունները շտկեն, որ ավելի մեծ թվով ուսանողներ հաճախելու դեպքում արդեն ընտելացած լինեն այդ նոր իրավիճակին: Իրականում բուհերի համար և դպրոցների համար էլ միանգամայն նոր իրավիճակ է»,- ասել է նա։


















































Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու համար. ՔԿ
Ջերմաստիճանը կբարձրանա
Հուսով ենք՝ Հայաստանը կունենա իր նավթազտարանը, որտեղ Իրանի հում նավթից կստանան անհրաժեշտ նավթամթերք
Գազայում ավելի քան 1500 հիվանդ է մահացել՝ բուժման հասանելիության սահմանափակումների պատճառով
Գյումրիում Արթուր Ալեքսանյանի անվան մարզահամալիրի շինարարական աշխատանքը մտել է ակտիվ փուլ․ կնքվել է ...
Վարշավան գաղտնազերծել է 2022 թվականից Ուկրաինա ուղարկված սպառազինության ծավալները
Թրամփը կրկին հայտարարել է, որ ԱՄՆ-ն պետք է իր վերահսկողության տակ վերցնի Գրենլանդիան
Խախտումներ՝ 102 մանկապարտեզից 82-ում․ նոր՝ խստացված սննդակարգի պահպանումը խոշորացույցի տակ է
Մատենադարանում հուլիսի 22-24-ը կանցկացվի 3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսը
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հուլիսի 7-ից-8-ը