Human Rights Watch-ի անդրադարձը «Սասնա ծռերի» հանդեպ բռնություններին
Human Rights Watch-ը հայտարարություն է տարածել «Վատ վերաբերմունքի մասին հաղորդումները խափանել են աղմկահարույց դատավարությունը» վերտառությամբ՝ կապված Սասնա ծռերի դատավարության հետ։ Այս մասին հայտնում է a1plus.am-ը։
Human Rights Watch –ի հայտարարության մեջ մասնավորապես ասվում է. «Հայաստանում զինված ընդդիմադիր խմբի չորս անդամներ, որոնք մեղադրվում են լուրջ հանցագործություններ կատարելու մեջ, հայտարարել են, որ ոստիկանները ծեծել են իրենց կալանքի տակ գտնվելու ժամանակ։
Իշխանությունները պարտավոր են սկսել արագ, մանրակրկիտ և արդյունավետ հետաքննություն՝ ծեծի մասին հաղորդումների գործով և պատասխանատվության ենթարկել վատ վերաբերմունքի մեջ ներգրավված անձանց։
Մեղադրյալների մոտ նկատվել են կտրվածքներ և կապտուկներ երեսի, գլխի, որովայնի, մեջքի և ոտքերի շրջաններում, որոնք ստացել են ծեծի ժամանակ, ինչը, ըստ նրանց, տեղի ունեցել 2017 թվականի հունիսի 28-ին։
Բոլոր դեպքերում կալանավորվածների հանդեպ վատ վերաբերմունքը խստորեն արգելված է։ Ո՛չ այդ մարդկանց կատարած հանցագործությունների հանդեպ ունեցած զայրույթը, ո՛չ դատավարությունների ընթացքում առկա լարվածությունը չեն կարող արդարացնել մեղադրյալների հանդեպ ֆիզիկական բռնության կիրառումը,-ասել է Գիորգի Գոգիան՝ «Human rights watch»-ի Հարավային Կովկասի մասով տնօրենը,-Իշխանությունները ունեն հստակ պարտավորություն արագ և մանրակրկիտ կերպով քննել այս գործը և պատասխանատվության ենթարկել մեղավորներին»։
Մանրամասները՝ a1plus.am-ում։


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Wildberries-ի կողմից տրամադրված փոխհատուցումների ընդհանուր ծավալը կազմում է մի քանի միլիարդ ռուբլի
BP-ն վաճառում է Հյուսիսային ծովում իր բիզնեսը և դուրս գալիս տարածաշրջանից
«Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանը. Գլխավոր դատ...
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար
Սևանում տեղի է ունեցել «Sevan AgriTech Summit»-ը
Կարլոս Էսպին պայմանագիր է կնքել «Ռեալ Մադրիդի» հետ
«Տելեգրամ»-ի միջոցով 10 կգ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքի վերաբերյալ քրեական վարույթի նախ...
Գանսուի թռչող ձին. չինական նահանգի հնագույն ժառանգություն