Քրեակատարողական ծառայության համակարգում մեկնարկել են «E-penitentiary» էլեկտրոնային համակարգի ներդրման աշխատանքները
Նորարարական տեխնոլոգիաների զարգացման միտումներին համահունչ՝ Քրեակատարողական ծառայության գործունեության արդյունավետությունը բարձրացնելու, փաստաթղթաշրջանառությունը կրճատելու, արդյունավետ, թափանցիկ եւ հաշվետու կառավարում ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության քրեակատարողական եւ պրոբացիայի ոլորտի՝ 2019-2023 թվականների ռազմավարությամբ եւ դրա իրականացման՝ 2019-2023 թվականների միջոցառումների ծրագրով նախատեսվել էր Քրեակատարողական ծառայությունում ներդնել «E-penitentiary» էլեկտրոնային կառավարման համակարգը` «Կալանավորված անձանց եւ դատապարտյալների տեղեկատվական ռեգիստրը»։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից։
Ռազմավարական հիշյալ ուղենիշի իրագործման նպատակով Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի եւ 12 քրեակատարողական հիմնարկների միջեւ արդեն իսկ ստեղծվել է կորպորատիվ ցանց, քրեակատարողական հիմնարկները համալրվել են տեխնիկական անհրաժեշտ միջոցներով (համակարգիչներ, նույնականացման քարտ եւ մատնահետք ընթերցող սարքեր ու սարքավորումներ, թվային լուսանկարման եւ տեսաձայնագրման հնարավորությամբ շարժական տեսախցիկներ եւ այլն), տրվել են անհրաժեշտ ծրագրային լուծումներ, ինչպես նաեւ կահավորվել է սերվերային սենյակ (տվյալների հավաքագրման կենտրոն)։
«E-penitentiary» համակարգն ամբողջությամբ ներառելու է անհրաժեշտ տեղեկություններ կալանավորված անձանց եւ դատապարտյալների առնչությամբ օրենսդրությամբ իրականացվող բոլոր գործառույթների, կազմվող փաստաթղթերի, պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատման, պատժի կրման ռեժիմների փոփոխման, տեսակցությունների եւ ուսման վերաբերյալ։ Ընդ որում, լուսանկարելու, մատնահետքեր վերցնելու, ինչպես նաեւ տեսանկարելու ողջ գործընթացն իրականացվելու է թվայնացված եղանակով՝ արխիվացվելով յուրաքանչյուր անձի անվանական թղթապանակում:
Ավտոմատացված համալիրի առավելություններից է հանդիսանալու նաեւ ցանկացած ձեւաչափով հաշվետվություններ ստանալու եւ վերլուծական աշխատանքներ իրականացնելու հնարավորությունը, այն համակցվելու է նաեւ այլ գերատեսչությունների էլեկտրոնային կառավարման համակարգերի հետ։
2020 թվականի օգոստոսի 15-ից մեկնարկել են համակարգի օգտագործման համար անհրաժեշտ հմտությունների ձեռքբերման նպատակով քրեակատարողական ծառայողների վերապատրաստման դասընթացները։
Ակնկալվում է, որ 2021 թվականից «E-penitentiary» էլեկտրոնային կառավարման համակարգն ամբողջությամբ գործարկվելու է։


















































Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու համար. ՔԿ
Ջերմաստիճանը կբարձրանա
Հուսով ենք՝ Հայաստանը կունենա իր նավթազտարանը, որտեղ Իրանի հում նավթից կստանան անհրաժեշտ նավթամթերք
Գազայում ավելի քան 1500 հիվանդ է մահացել՝ բուժման հասանելիության սահմանափակումների պատճառով
Գյումրիում Արթուր Ալեքսանյանի անվան մարզահամալիրի շինարարական աշխատանքը մտել է ակտիվ փուլ․ կնքվել է ...
Վարշավան գաղտնազերծել է 2022 թվականից Ուկրաինա ուղարկված սպառազինության ծավալները
Թրամփը կրկին հայտարարել է, որ ԱՄՆ-ն պետք է իր վերահսկողության տակ վերցնի Գրենլանդիան
Խախտումներ՝ 102 մանկապարտեզից 82-ում․ նոր՝ խստացված սննդակարգի պահպանումը խոշորացույցի տակ է
Մատենադարանում հուլիսի 22-24-ը կանցկացվի 3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսը
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հուլիսի 7-ից-8-ը