Արցախի նախագահը Ասկերանի շրջանում ոռոգմանն ու բնակարանաշինությանն առնչվող հանձնարարականներ է տվել
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն օգոստոսի 16-ին այցելել է Ասկերանի շրջանի հողատարածքներ եւ տեղում քննարկել ոռոգման հնարավորությունները: Այս մասին հայտնում են նախագահի տեղեկատվության գլխավոր վարչությունից։
Երկրի ղեկավարը նշել է, որ զարգացած գյուղատնտեսություն եւ երաշխավորված բերք ունենալու համար կարեւոր նշանակություն ունի ոռոգման կայուն համակարգի ստեղծումը, եւ պետական զգալի միջոցներ են ուղղվում այդ նպատակին: Շրջայցի ընթացքում լինելով Նախիջեւանիկ, Վարդաձոր եւ Ուղտասար համայնքներին պատկանող դաշտերում՝ Հանրապետության նախագահը մի շարք հանձնարարականներ է տվել ինչպես նոր ջրագիծ անցկացնելու, այնպես էլ ինքնահոս եղանակով ոռոգում իրականացնելու նպատակով բարձրադիր վայրերում ջրահավաք ավազաններ կառուցելու վերաբերյալ:
Այցի ընթացքում նախագահը եղել է նաեւ Ասկերան քաղաքում, ծանոթացել շրջկենտրոնում կառուցվող բազմաբնակարան շենքերի շինարարական աշխատանքներին: Հաշվի առնելով առկա մեծ պահանջարկը՝ նախագահ Հարությունյանը հանձնարարել է առաջիկայում աշխատանքներ տանել նաեւ նոր բազմաբնակարան շենքերի կառուցման ուղղությամբ:
Այնուհետեւ շրջանի վարչակազմի շենքում հրավիրված աշխատանքային խորհրդակցության ընթացքում Արայիկ Հարությունյանն ամփոփել է շրջայցի արդյունքները, ինչպես նաեւ անդրադարձ է կատարվել Ասկերան քաղաքի եւ Խանապատ համայնքի խմելու ջրի ապահովման հարցերին:
Այցի ընթացքում նախագահին ուղեկցում էին գյուղատնտեսության, քաղաքաշինության, տարածքային կառավարման եւ զարգացման նախարարները եւ պաշտոնատար այլ անձինք:


















































70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Սիրո անունը Հայաստան է
Առողջապահության նախարարությունը՝ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակի մասին
Հայաստանի և Թուրքիայի մեդիա կարգավորողները կակտիվացնեն ոլորտային երկխոսությունը
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Հանրակրթական ուսումնական հաստատությունների ավագ դասարաններում ներդրվել է «Ճանապարհային երթևեկության ...
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Հանդիպում Համաշխարհային բանկի ներկայացուցիչների հետ
Ընթանում է Գարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսի գործով դատական նիստը
Ռուսաստանը դրոնների հավաքման գործում ներգրավել է մինչև 25 հազար հյուսիսկորեացիների