Բռնցքամարտիկներն այցելեցին Իսրայել Հակոբկոխյանին, բայց չկարողացան համոզել դադարեցնել հացադուլը (տեսանյութ)
Երևանում՝ Գարեգին Նժդեհի արձանի մոտ արդեն հինգերորդ օրը հացադուլ անող բռնցքամարտի աշխարհի չեմպիոն Իսրայել Հակոբկոխյանին այսօր՝ օգոստոսի 17-ին, այցելել էին նրա բռնցքամարտիկ ընկերները՝ իր կողքին լինելու, ինչպես նաև համոզելու, որ նա դադարեցնի հացադուլը, քանի որ, ըստ նրանց՝ դա վնաս կհասցնի նրա առողջությանը:
Միջազգային կարգի մրցավար Դերենիկ Գաբրիելյանը, ով ևս եկել էր տեսնելու գործընկերոջը՝ Իսրայել Հակոբկոխյանին, ասաց, որ բավական երկար տարիներ է ճանաչում նրան, և այն, ինչ անում է Իսրայել Հակոբկոխյանը, պարտավոր է անել յուրաքանչյուր հայ. «Երկար ճանապարհ ենք անցել Հակոբկոխյանի հետ միասին, ինքը որպես մարզիկ, ես՝ որպես մրցավար, մարզիչ, կազմակերպիչ՝ տեսնելով այս երևույթը, ցանկացա անպայման տեսնել, զրուցել իր հետ: Նրա ապրած ամեն մի տարին մի պատմություն է, նա իր ազգանունը ոսկե տառերով գրել է համաշխարհային բռնցքամարտի պատմության մեջ: Իր ցավը անձնական չէ, իր ցավը ազգի համար է, ազգի վաղվա օրվա համար, ինչպես պետք է անի յուրաքանչյուր հայ: Իր քայլը ես չեմ ողջունում նրա համար, որ իր առողջությունն ավելի թանկ է ինձ համար»,- ասաց Դերենիկ Գաբրիելյանը:
Նա նշեց նաև, որ ինքը ուզում է՝ Իսայել Հակոբկոխյանի կողքին լինել այն առումով, որ փորձի ամեն ինչ անել, որ նա ողջ ու առողջ այս վիճակից դուրս գա. «Իսկ որոշողն առաջին հերթին նա է, քանի որ ոչ մեկս նրան կյանք սովորեցնել չենք կարող, նա բարդ կյանք է անցել և ամեն ինչ գիտի»,- հավելեց նա:
Այնումաենայնիվ, բռնցքամարտիկներին չհաջողվեց համոզել Հակոբկոխյանին դադարեցնել հացադուլը։
Հիշեցնենք, որ բռնցքամարտի աշխարհի չեմպիոն Իսրայել Հակոբկոխյանը օգոստոսի 12-ից հացադուլ է հայտարարել՝ ընդդեմ իշխանությունների քաղաքականության, որը, ըստ Իսրայել Հակոբկոխյանի՝ ոտնահարում են մեր ազգային արժեքները: Նա բողոքում է Ստամբույլան կոնվենցիայի վավերացման, Լանզարոտեի կոնվենցիայի, Ամուլսարը բացելու և այլ հարցերի դեմ։


















































Գալուստ Սահակյանը, Վահրամ Բաղդասարյանը, Էդուարդ Շարմազանովն այցելեցին հացադուլ հայտարարած Իսրայել Հակոբկոխյանին (տեսանյութ)
Չեն կարող մեր երեխաները տեսնել միասեռականների գուրգուրանք.Արցախցիները ևս Իսրայել Հակոբկոխյանի կողքին են (տեսանյութ)
70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Առողջապահության նախարարությունը՝ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակի մասին
Սիրո անունը Հայաստան է
Հայաստանի և Թուրքիայի մեդիա կարգավորողները կակտիվացնեն ոլորտային երկխոսությունը
Ընթանում է Գարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսի գործով դատական նիստը
Հանդիպում Համաշխարհային բանկի ներկայացուցիչների հետ
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Հանրակրթական ուսումնական հաստատությունների ավագ դասարաններում ներդրվել է «Ճանապարհային երթևեկության ...
Ռուսաստանը դրոնների հավաքման գործում ներգրավել է մինչև 25 հազար հյուսիսկորեացիների