Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Արջի հարձակման հետևանքով կինը տեղում մահացել է Իտալիայի խորհրդարանը հավանություն է տվել միջուկային օրենքին Չինաստանն ու ԱՄՆ-ն օգուտ կստանան համագործակցությունից, սակայն երկու երկրներն էլ կտուժեն հակամարտությունից Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ COP17-ին ընդառաջ Եվրոպական խորհրդարանում նախապատրաստական հատուկ միջոցառում տեղի կունենա Վարչապետ Փաշինյանը հանդիպում է ունեցել Թաիլանդի վարչապետի հետ Կիևյան փողոցի մասին (տեսանյութ) Տեղի է ունեցել Հայաստանի և Սլովենիայի վարչապետների հանդիպումը Աշտարակի հրշեջ-փրկարարներն իրականացրել են հարկադիր քարաթափման աշխատանքներ Բարձր ենք գնահատում Չինաստանի աջակցությունը «Խաղաղության խաչմերուկ»-ին․ Մհեր Գրիգորյան ՆԳՆ-ն ՀայՓասի հետ ներդնում է կենսաչափական նոր համակարգ՝ ապահովելով նաև 200 նոր աշխատատեղի ստեղծումը․ Ռեջիս Բուշյե Քննարկվել են Թվային համագործակցության կազմակերպության հետ կապերի զարգացման հնարավորությունները

Արջի հարձակման հետևանքով կինը տեղում մահացել է Իտալիայի խորհրդարանը հավանություն է տվել միջուկային օրենքինՉինաստանն ու ԱՄՆ-ն օգուտ կստանան համագործակցությունից, սակայն երկու երկրներն էլ կտուժեն հակամարտությունիցԱռանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպCOP17-ին ընդառաջ Եվրոպական խորհրդարանում նախապատրաստական հատուկ միջոցառում տեղի կունենաՎարչապետ Փաշինյանը հանդիպում է ունեցել Թաիլանդի վարչապետի հետԿիևյան փողոցի մասին (տեսանյութ)Տեղի է ունեցել Հայաստանի և Սլովենիայի վարչապետների հանդիպումըԱշտարակի հրշեջ-փրկարարներն իրականացրել են հարկադիր քարաթափման աշխատանքներԲարձր ենք գնահատում Չինաստանի աջակցությունը «Խաղաղության խաչմերուկ»-ին․ Մհեր ԳրիգորյանՆԳՆ-ն ՀայՓասի հետ ներդնում է կենսաչափական նոր համակարգ՝ ապահովելով նաև 200 նոր աշխատատեղի ստեղծումը․ Ռեջիս ԲուշյեՔննարկվել են Թվային համագործակցության կազմակերպության հետ կապերի զարգացման հնարավորություններըՄարթա Կոսը եվրոպացիներին կոչ է արել գնել հայկական արտադրանքԱռաջիկայում կվերականգնենք Մեղրիի և Երասխի՝ Խորհրդային Միության ժամանակ գոյություն ունեցած երկաթուղային հատվածները. վարչապետՎարչապետը հանդիպում է ունեցել ամերիկյան առաջատար բուհերում կրթություն ստացող ուսանողների հետՆիկոլ Փաշինյանը և Անտոնիու Գուտերեշը քննարկել են ՀՀ-ում COP17-ի անցկացման և տարածաշրջանային նշանակության հարցերՎարչապետը հանդիպում է ունեցել ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հետՎարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 81-րդ նստաշրջանում (տեսանյութ)Նյու Յորքում կայացել է Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հանդիպումըԷլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերումՏեղի է ունեցել ռազմական ակադեմիայի ՌՕՈՒԻ-ի շրջանավարտների ծառայավայրերի ընտրության վիճակահանությունըԱՄՆ-ը եվրոպական երկրներին զգուշացրել է Ռուսաստանի հնարավոր դրոնային հարձակման մասինԿարծում եմ մարդկանց մեծամասնությունը նման գումարի դիմաց կասեր «այո»Բրիտանիայում Brexit-ի շուրջ բանավեճը կրկին ակտիվացել էԴա գեղեցիկ պատմության գագաթնակետը կլիներԲրիտանիան կպահպանի ռուսաստանցի գործարարների նկատմամբ սահմանված պատժամիջոցներըԲագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի խափանման միջոցը երկարաձգվել էԿապահովվի հատուկ կարգավորմամբ շրջանառության մեջ դրված տրանսպորտային միջոցների վերաբերյալ տեղեկատվության ամրագրումըSTEAM ծրագիրն արդեն գործնական փուլում էԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հանդես կգա մամուլի ասուլիսովԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Ալեք Մանուկյան փողոցուԵՄ-ում մտահոգված են դիզելային վառելիքի արտահանումն արգելելու ԱՄՆ-ի հնարավոր պլանների առնչությամբՏեղի է ունեցել Ինտերպոլի CARIN ցանցի ամենամյա հանդիպումըԳեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքում կկառուցվի նոր կրթահամալիրՄոլդովայի նախագահը դատապարտել է ռուսական ԱԹՍ-ների կողմից իր երկրի օդային տարածքի խախտումը. MoldpresԿյանքից հեռացել է արձակագիր Վահագն ԳրիգորյանըՔննարկվել են Հայաստանում բարձրագույն կրթության որակի ապահովման բարեփոխումներըՌուսաստանը տարածքային ձեռքբերումների համար մեծ գին է վճարելՄանկուց տանը մեզ սովորեցնում էին խոսել հայերենՀՀ վարչապետն արձագանքել է Հայ Առաքելական Եկեղեցում ճգնաժամի և լուծման ուղիների մասին զեկույցին (տեսանյութ)Հրազդան մարզադաշտը՝ միջազգային չափանիշներին համապատասխան Շնորհակալություն ԵՄ անդամ պետություններին՝ Ինքնավար առևտրային միջոցների վերաբերյալ առաջարկին հավանություն տալու համար. ՄիրզոյանՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի ստուգայցերը ՊՆ զորամասեր շարունակվում են (ֆոտոշարք)Հայաստանի ԱԳՄԱ նախարարի և Մալթայի արտաքին և եվրոպական գործերի նախարարի հանդիպումըԱռաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանովԱնահիտ Մանասյանը հանդիպել է Բելգիայի դաշնային օմբուդսմանների հետՀաստատվել է Հայաստան–Լատվիա հանդիպումը սպասարկող մրցավարական անձնակազմըԱԲ գործակալը ներխուժել է պետական առողջապահական տվյալների պորտալՏեսանյութում պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակումԱրմավիրի քրեական ոստիկանները կանխել են Կողբավան գյուղում կազմակերպված ապօրինի արդյունահանումը (տեսանյութ)
Կարծիք

Ոլորտը վստահել ենք անհայրենիք բախտախնդիրներին. Սարհատ Պետրոսյան

Հավատացնում եմ՝ պատմության գնահատականը տրվում է թողնված նյութական ժառանգությանը, իսկ դրա հիմնական արտացոլումը ճարտարապետությունն ու մեր քաղաքներն են։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Կադաստրի կոմիտեի նախկին ղեկավար Սարհատ Պետրոսյանը։

Նա, մասնավորապես, գրել է.

«Նախորդ շաբաթվա ընթացքում քաղաքաշինությանը վերաբերող երկու քննարկումները կառավարությունում (Քաղաքաշինության կոմիտեի 2019 թվականի միջոցառումները եւ Ֆիրդուսի թաղամասի կառուցապատումը) ունեին մեկ ընդհանրություն. երկուսում էլ քննարկման առարկան ներկայացնելուց հետո կարծես թե չենք հասկանում, թե ո՞ր ուղղությամբ ենք շարունակում առաջ գնալ ու առհասարակ մենք գոհ ե՞նք ոլորտում առկա իրավիճակից։

Եթե սրան գումարենք մեր ոլորտի պետական լիազոր մարմնի՝ Քաղաքաշինության կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարի ժամկետի ավարտը մի տասն օրից ու արդեն հանրայնացված փաստը, որ Երեւանը մի քանի օրից չի ունենալու նաեւ գլխավոր ճարտարապետ, ապա կհասկանանք, որ ողջ բնագավառը վերափոխման եզրին է։

Սա եւս մեկ անգամ վկայում է, որ 2018 թվականից ի վեր խայտառակ կադրային նշանակումների ու հայեցակարգային սխալների շղթայի պատճառով մենք ձախողել ենք այս ուղղությունը։ «Մենք» ասելով՝ ինչ-որ չափով ինձ եմ մեղավոր համարում. ինչպես նշել էի Կադաստրի կոմիտեի ղեկավարի պաշտոնից իմ հրաժարականի տեքստում, «չկարողացա պատշաճ կերպով ներկայացնել ոլորտում բարեփոխումների անհրաժեշտությունն ու դրանց տնտեսական հավելյալ արժեքը»: Ու այս ամենը շատ ավելի արդիական է դառնում, երբ հատկապես տեսնում ենք, որ հետհամաճարակային տնտեսական վերականգնման հիմնական ուղղություններից մեկը հենց շինարարությունն է, ու դրան մենք, ինչպես 2018-ին պատրաստ չէինք, պատրաստ չենք նաեւ հիմա։

Ավելին, 2018-ին չտալով դրան նախորդած շրջանի ոլորտային գնահատականը, պատահական անհայրենիք բախտախնդիրներին վստահելով ոլորտը՝ մենք ընկել ենք ծուղակի մեջ. երբ ամաչելով ու տարբեր սեթեւեթումներով հետ ենք բերում Նարեկ Սարգսյանի նման «մասնագետի»՝ կոռուպցիոն ռիսկեր պարունակող իր անցյալով։ Բացի այդ, 2018-ից հետո ոլորտը տապալած, դիլետանտ ու ակնհայտ կոռուպցիոն խնդիրներ ունեցող անձանց աշխատանքից հանելով, մենք չենք տվել համարժեք գնահատական՝ հնարավորություն տալով նրանց իրենց ազատման իրական պատճառների փոխարեն մերկապարանոց հայտարարություններ անել։ Եվ ինչն ամենատարօրինակն է, իրենցից ոչինչ չներկայացնող նման անձանց անունները դեռեւս դիտարկվում են նոր նշանակումների համար։

Դասական դարձած ոճով՝ «Տղե՛րք, դուք իրո՞ք չեք հասկանում, թե ինչ վտանգավոր ճանապարհով ենք գնում առաջ»:

Եվ.

- Արդյո՞ք հոգու խորքում վստահ եք, որ ճիշտ եք արել, երբ արտակարգ դրության պայմաններում՝ առանց պատշաճ քննարկումների, մարդկանց զրկել ենք իրենց անմիջական կենսամիջավայրում փոփոխությունների կանխատեսելիության խնդիրները դատական ճանապարհով լուծելու հնարավորությունից. այն դեպքում, երբ վերջին երկու տարվա ընթացքում շինարարական թույլտվություների մասով որեւէ բարեփոխում չի կատարվել։

- Դեռ ավելին, Քաղաքաշինության կոմիտեն նախատեսում է հանել հարեւանների թույլտվության պահանջը հետագա կառուցապատումների մի շարք դեպքերում, ինչն, ի դեպ, նախարարի հրամանով կարգավորվող ակտ է լինելու եւ իրավազոր է դառնալու առանց քննարկման ու իրազեկման։ Արդյո՞ք սա Ձեզ համար ընդունելի է։

- Նորմալ ե՞ք համարում, երբ Քաղաքաշինության կոմիտեի 2019 թվականի հաշվետվությունն եք քննարկում՝ առանց կոմիտեի նախագահի երկու տեղակալների, բայց մասնակցում է Նարեկ Սարգսյանի նախկին օգնականը, որը, եթե չեմ սխալվում, մի քանի շաբաթ է, ինչ վերադարձել է կոմիտե։

- Չե՞ք վիրավորվում, որ պարտավորված եք բացասական հանրային ու մասնագիտական իմիջ ունեցող մարդկանց ներառել աշխատանքային խմբի մեջ, քանի որ «այլ կերպ» այս խնդիրը չեք կարողանում լուծել։ Ավելին, նրանք էլ գլուխ են գովում, թե վարչապետն անձամբ է խնդրել գլուխ բերել այս նախագիծը, եւ իրենց սեփական նախագծային արվեստանոցը վերածել են Քաղաքաշինության կոմիտեի ու գլխավոր ճարտարապետի համադրված «հարց լուծելու» դուքանի։

- Ինչպե՞ս եք հանդուրժում, որ քաղաքաշինության ոլորտը կարող է վստահվել մեկ ու կես տասնամյակ մարզպետ եղած ու մոտ տասը տարի ոլորտի լիազոր մարմնի ղեկավարի տեղակալ աշխատած մի մարդու, որը մեծ ցանկության դեպքում անգամ չի կարող բարեփոխում նախաձեռնել՝ չունենալով եղածը փոխելու մտահորիզոնն ու կարողությունը։

- Իսկ ինքներդ ձեզ հարց տվել ե՞ք, թե ինչո՞ւ որեւէ նորմալ մասնագետ չի համաձայնում ստանձնել Քաղաքաշինության կոմիտեի կամ Երեւանի գլխավոր ճարտարապետի պատասխանատու ու պատվաբեր պաշտոնները, իսկ նրանք, ովքեր համաձայնում են, մասնագիտական ու մարդկային ի՞նչ որակներ ունեն։ Ինքներդ գիտեք, թե քանի թեկնածուի հետ եք զրուցել ու ինչ ծիծաղելի խոսակցություններ են տեղի ունեցել։

- Ինչպե՞ս է ստացվում, որ հայերեն մեկ էջ գրելու նորմալ կարողություն չունեցող նախկին չինովնիկը, որի դիլետանտ կառավարման ընթացքում վիժեցվեց հեղափոխական համարվող ճարտարապետների արտոնագրման ինստիտուտի կայացումն ու ներմուծվեց պետական համալիր հակապետական փորձաքննության ինստիտուտը, «հոդված» է տպում ոլորտի բարեփոխումների մասին, ու դեռ դիտարկվում է որպես Երեւանի գլխավոր ճարտարապետի թեկնածու։

Կարելի է հարցերի այս ցանկը երկար շարունակել, բայց կարծում եմ, որ տխուր պատկերն արդեն տեսնում եք։

Ու այս ամենն այն դեպքում, երբ Երեւանում 2017-ի համեմատ կրկնակի անգամ շատ թույլտվություններ են տրամադրվել, այն դեպքում, երբ Երեւանի գլխավոր հատակագծի ժամկետն ավարտվում է այս տարի, ու քաղաքի կեսը դեռեւս չունի պատշաճ գոտեւորման նախագծեր, էլ չեմ ասում եղածի որակի մասին. վկան՝ Ֆիրդուսիի վիճահարույց կառուցապատումը։

Այս ամենից ելնելով, եթե մեր ցանկություններում ազնիվ ենք, կարծում եմ, որ այս պահին պետք է մի պահ կանգ առնել, բաց (կամ թեկուզ փակ) ձեւաչափով քննարկումներ նախաձեռնել՝ հասկանալու բնագավառը մաքրելու ճանապարհային քարտեզը։ Հավատացնում եմ, որ հետո շա՜տ ուշ է լինելու։ Եվ ինչպես հիմա բազմաթիվ «նախկինում տրված» թույլտվությունների ձեռքն ենք կրակն ընկել, ապագայում կրակն ենք ընկնելու շուտով արդեն եռապատկված «նախկինում տրված» թույլտվությունների ձեռքը։ Իսկ սերունդները մեզ ու ձեզ չեն ներելու դրա համար։

Եվ ակնկալում եմ այս թեմայով քննարկումներ իշխանության տարբեր թեւերում, լինի՝ գործադիրում, Ազգային ժողովում, Երեւանի ավագանիում կամ պարզ կուսակցական գործիչների հավաքում՝ եթե չեք ուզում մեղավոր լինել այս ամենում։ Հիշենք՝ ցանկացած ձեւաչափով քննարկումներն ունենում են իրենց ազդեցությունն ու հետեւանքը։ Թե՛ Մաշտոցի պուրակի վերջին դեպքերը, թե՛Ֆիզիկայի ինստիտուտի նորակառույցի հարցը, թե՛ հանրային տրանսպորտի անլուծելի դարձած խնդիրը, թե՛ մեր բարձրարժեք գյուղատնտեսական հողերի կառուցապատումն ու ճանապարհների կողային մասերին բուսնող այլանդակ շինությունները, թե՛ հուշարձանների աղավաղումն ու բազմաթիվ ներդրողների օբյեկտիվ դժգոհությունը կախված են Ձեր այսօրվա անհատական ու խմբային ջանքերից։

Չնայած այս ամենի մասին է՛լ բաց, է՛լ փակ հոդվածների ու հարցազրույցների տեսքով դեռ 2018-ից ասել եմ, բայց հույս ունեմ, որ վերջին անգամ եմ գրում այս մասին։

Հավատացնում եմ՝ պատմության գնահատականը տրվում է թողնված նյութական ժառանգությանը, իսկ դրա հիմնական արտացոլումը ճարտարապետությունն ու մեր քաղաքներն են։ Ինչպես տեսնում ենք, «պատմության չափորոշիչները» շատ հեշտ են փոխվում, իսկ կանգուն շենքերը՝ ոչ։ Արե՛ք այնպես, որ այս ժամանակաշրջանը նախորդից տարբերվի, իսկ դրա համար պետք է մտածողության ու մարդկանց փոփոխություն, թե չէ՝ կմնանք սարդոստայնում, որը հյուսել է այն ճարտարապետական խունտան, որն իր զավակների ու դրսում բախտ որոնածների տեսքով հոշոտելու է մեր քաղաքներն ու ակնկալիքները»։