Գնաճ. թանկացել են ցորենը, միսը, պարենային մթերքը
ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) կողմից հրապարակվող պարենի գնային ինդեքսը հունիս ամսին բարձրացել 1,4%-ով՝ համեմատած մայիս ամսվա ցուցանիշի հետ և միջինում կազմում է 175,2։ Նախորդ տարվա հունիս ամսվա ցուցանիշի հետ համեմատությամբ այն բարձրացել է 7%-ով։
ՊԳԿ-ի գնային ինդեքս դիտարկում է միջազգային շուկայական գները հինգ հիմնական պարենային մթերքների համար՝ հացահատիկային մշակաբույսեր, ձեթ, կաթնամթերք, միս և շաքարավազ։
Հացահատիկի գնային ինդեքսը ըստ ՊԳԿ-ի տվյալների մեկ ամսվա ընթացքում բարձրացել է 4,2%-ով՝ ԱՄՆ-ում ցանքի պայմանների վատթարացմամբ պայմանավորված ցորենի գնի թանկացման պատճառով։ Միևնույն ժամանակ նույն ժամանակահատվածում իջել է եգիպտացորենի գինը՝ պայմանավորված Հարավային Ամերիկայում ռեկորդային քանակի բերքով։ Մսամթերքի և կաթնամթերքի գնային ինդեքսը նույնպես բարձրացել է, սակայն ձեթի և շաքարավազի գինը անկում է գրանցել։
Հացահատիկի պաշարները ռեկորդային սահմանի են հասնում։
Չնայած սպիտակուցով հարուստ հացահատիկի առաջարկի նվազմանը՝ հացահատիկի առաջարկը համաձայն ՊԳԿ-ի հրապարակած զեկույցի շարունակում է մնալ առատ գալիք տարվա ընթացքում։ ՊԳԿ-ն հրապարակել է, որ 2017թ․ին ըստ կանխատեսումների ցորենի արտադրությունը կկազմի 2,593 միլլիոն տոննա, որը 0,6 %-ով ավելի ցածր է, քան 2016-ի ցուցանիշը։ Իսկ հացահատիկի համաշխարհային պաշարները 2017թ․ին ակնկալվում է կհասնեն 704 միլլիոն տոննա։
ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպություն


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Wildberries-ի կողմից տրամադրված փոխհատուցումների ընդհանուր ծավալը կազմում է մի քանի միլիարդ ռուբլի
BP-ն վաճառում է Հյուսիսային ծովում իր բիզնեսը և դուրս գալիս տարածաշրջանից
«Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանը. Գլխավոր դատ...
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար
Սևանում տեղի է ունեցել «Sevan AgriTech Summit»-ը
Կարլոս Էսպին պայմանագիր է կնքել «Ռեալ Մադրիդի» հետ
«Տելեգրամ»-ի միջոցով 10 կգ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքի վերաբերյալ քրեական վարույթի նախ...
Գանսուի թռչող ձին. չինական նահանգի հնագույն ժառանգություն