Կարելի՞ է այսչափ ատել հայրենակիցներին, որ այս մարդը ստիպում է բոլորին ամոթից գլուխները կախել
Միհրան Հակոբյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.
BBC-ի Hard Talk ձևաչափը շատ կարևոր առանձնահատկություն ունի. հենց սկզբից զգուշացնում են՝ ծանր և անհարմար հարցեր են լինելու: Լավ, կարելի՞ է այսչափ չսիրել երկիրը, կարելի՞ է այսչափ ատել հայրենակիցներին, որ այս մարդը ստիպում է բոլորին ամոթից գլուխները կախել: Ամաչել, որ Նիկոլ Փաշինյանն երկրի ղեկավարը: Ամաչել այս մարդու պրիմիտիվության մակարդակից: Ամաչել Նիկոլի անգրագիտությունից: Ամաչել այս մարդու ցինիզմից:
Դաս չեղա՞վ, որ Սակուրն իր հարցադրումներով, հարցերի տողատակերով ու խոսքի վրա բռնացնելու մարտավարությամբ անցած տարի ստորացրեց հայերենից ավելի լավ անգլերեն իմացող ԱԳ նախարար Մնացականյանին: Ինչո՞ւ, մեր ժողովրդի ո՞ր մեղքի համար այս մարդը համաձայնվեց իր չիմացած լեզվով ստորանալ անգլիախոս լսարանի առջև: Ինքը հեչ, քարն իր գլուխը, երկիրն է ափսոս, ժողովուրդն է ափսոս, որ աշխարհը մեր պետության ու 5000-ամյա ժողովրդի մասին հիմա դատողություններ է անում այս փողոցային պոպուլիստի պրիմիտիվության մակարդակով: Ամբողջը մի կողմ. ժողովուրդ ջան, ձեր գեները չեն վիրավորվո՞ւմ:


















































70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Առողջապահության նախարարությունը՝ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակի մասին
Սիրո անունը Հայաստան է
Հայաստանի և Թուրքիայի մեդիա կարգավորողները կակտիվացնեն ոլորտային երկխոսությունը
Հանդիպում Համաշխարհային բանկի ներկայացուցիչների հետ
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Հանրակրթական ուսումնական հաստատությունների ավագ դասարաններում ներդրվել է «Ճանապարհային երթևեկության ...
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Ընթանում է Գարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսի գործով դատական նիստը
Վաղարշապատի համայնքային ոստիկանները ձերբակալել են 1 տարի առաջ ծանր մարմնական վնասվածք պատճառած անձին