«Արսեն Երեւանսկին» անցել է դատաբժշկական փորձաքննություն. պաշտպանները կալանքի որոշման դեմ վճռաբեկ բողոք են ներկայացրել
«Արսեն Երեւանսկի» մականունով հայտնի «օրենքով գող» Արսեն Մկրտչյանի կալանքի երկարացման ժամկետի վերաբերյալ բողոք է ներկայացվել Վճռաբեկ դատարան։ Այս մասին NEWS.am-ին հայտնեց պաշտպան Լուսինե Մարտիրոսյանը։
«Առաջինով խափանման միջոցը որպես կալանավորումը ընտրելու հետ կապված վճռաբեկ բողոք ենք ներկայացրել, դեռեւս չկա նորություն։ Նշանակված դատաբժշկական համալիր փորձաքննության արդյունքներին ենք սպասում»,- ասաց նա։
Մարտիրոսյանը նշեց, որ Մկրտչյանի առողջական վիճակում կա բացասական դինամիկա. «Նա չի կարողանում անգամ դատական նիստերին ներկայանալ»։
Նշենք, որ Արսեն Մկրտչյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 223.2-8-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ստեղծելը կամ ղեկավարելը)։
Հիշեցնենք , որ ավելի վաղ պաշտպանները հայտնել էին, որ Մկրտչյանն ունի առողջական լուրջ խնդիրներ։ Նա հունիսի 18-ին տեղափոխվել էր քաղաքացիական հիվանդանոց՝ բուժզննման։
Հիշեցնենք, որ մայիսի 22-ին ԱԱԾ-ն հայտարարեց, որ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի կողմից, քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ստեղծելու եւ ղեկավարելու հիմնավոր կասկածանքով 2020թ. մայիսի 21-ին ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտ է բերման ենթարկվել «Արսեն Երեւանսկի» մականունով Արսեն Մկրտչյանը եւ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի կողմից քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցելու կամ դրա հետապնդած նպատակների իրականացմանը ներգրավված լինելու կամ քրեական ենթամշակույթ կրող խմբավորման հավաքներ կազմակերպելու կամ դրանց մասնակցելու կասկածանքով՝ «Բասար» մականունով Արմեն Մելքոնյանը:


















































Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու համար. ՔԿ
Ջերմաստիճանը կբարձրանա
Հուսով ենք՝ Հայաստանը կունենա իր նավթազտարանը, որտեղ Իրանի հում նավթից կստանան անհրաժեշտ նավթամթերք
Գազայում ավելի քան 1500 հիվանդ է մահացել՝ բուժման հասանելիության սահմանափակումների պատճառով
Գյումրիում Արթուր Ալեքսանյանի անվան մարզահամալիրի շինարարական աշխատանքը մտել է ակտիվ փուլ․ կնքվել է ...
Վարշավան գաղտնազերծել է 2022 թվականից Ուկրաինա ուղարկված սպառազինության ծավալները
Թրամփը կրկին հայտարարել է, որ ԱՄՆ-ն պետք է իր վերահսկողության տակ վերցնի Գրենլանդիան
Խախտումներ՝ 102 մանկապարտեզից 82-ում․ նոր՝ խստացված սննդակարգի պահպանումը խոշորացույցի տակ է
Մատենադարանում հուլիսի 22-24-ը կանցկացվի 3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսը
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հուլիսի 7-ից-8-ը