Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել Ոստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներ Փակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. Ջաբարով Ժաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարները Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում են Հրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումը Էրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համար Ինչպես են գայլերը գյուղի բանուկ մասում հարձակվել գյուղացիների վրա Հրաժարվել եմ պատգամավորի մանդատից և շարունակելու եմ իմ գործունեությունը՝ որպես Վայոց ձորի մարզպետ. Վահագն Արսենյան Փրկարարները Խաչաղբյուր գետից դուրս են բերել քաղաքացու դին Սաուդյան Արաբիան ընդհատում է ֆինանսական փոխանցումները ԱՄԷ. FT

Քննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորություններըԻրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազայինՏեղի է ունեցել Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 23-րդ կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունըԹեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ ԱրաղչիԾովի հատակին ոսկու «գանձարան» են գտելՈստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներՓակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. ՋաբարովԺաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարներըԱդրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում ենՀրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումըԷրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համարԻնչպես են գայլերը գյուղի բանուկ մասում հարձակվել գյուղացիների վրաՀրաժարվել եմ պատգամավորի մանդատից և շարունակելու եմ իմ գործունեությունը՝ որպես Վայոց ձորի մարզպետ. Վահագն ԱրսենյանՓրկարարները Խաչաղբյուր գետից դուրս են բերել քաղաքացու դինՍաուդյան Արաբիան ընդհատում է ֆինանսական փոխանցումները ԱՄԷ. FTՌոմիկ Մխիթարյանը դադարեցնում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի պաշտոնավարումըԱրարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացըԴավիթ Առուշանյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատիցՔաղաքապետարանը պարզաբանել է Գագիկ Ծառուկյանի կենդանիների տեղափոխման շուրջ շահարկումներըԹուրքիան որոշել է չմասնակցել ՆԱՏՕ-ի Պաշտպանության, անվտանգության և կայունության բանկի (DSRB) հիմնադրմանըԱշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 15,6 հա մակերեսով հողատարածքՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջակցման ծրագիրԱրևմտյան առաջնորդները պետք է ուժեղ ճնշում գործադրեն Ռուսաստանի վրա. Չեխիայի նախագահՔոնոր Մակգրեգորը 5 տարվա դադարից հետո վերադառնում է պրոֆեսիոնալ սպորտԿասեցվել է «Մարտին սթար»-ի բրիկետ վանիլային պաղպաղակի գործունեությունըԷնթոնի Հոփքինսը 88 տարեկանում թողարկել է իր դեբյուտային սինգլըՀՀ կառավարությունն առողջության ապահովագրության համակարգի շրջանակում վերջին 6 ամսում 97 մլրդ 4 մլն դրամ է ուղղել քաղաքացիների առողջական խնդիրների լուծմանըԿրեմլը մեկնաբանել է Թուրքիայի կողմից Ս-400-ների հնարավոր վաճառքի մասին տեղեկություններըԻնչի՞ց են մահանում Հայաստանում․ մահացության հիմնական պատճառները՝ նոր վիճակագրությամբՀՀ-ում էբոլայի հիվանդության դեպքեր չեն արձանագրվել. ՀՎԿԱԿՊուտինն էքսպանսիա կսկսի դեպի Բելառուս, Վրաստան և Հայաստան. ՍահակաշվիլիԱնգլիայի հավաքականի կիսապաշտպան Դեկլան Ռայսը մեկուսացվել է թիմիցՄԻՊ ներկայացուցիչները «Գորիս» ՔԿՀ-ում ծանոթացել են ազատությունից զրկված անձանց պահման պայմաններինՍտամբուլում Սկյուտարի հայկական գերեզմանոցը հարձակման է ենթարկվելԴամասկոսում իրականացված ահաբեկչական հարձակումների համար պատասխանատու է «Իսլամական պետության» հետ կապված բջիջըՀայաստանի քաղաքային փողոցների շուրջ 79 տոկոսը բարեկարգված էՄեկ օրում բացահայտվել է 168 հանցագործություն. ՆԳՆԲասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը դուրս է եկել կիսաեզրափակիչՄշակութային վերածնունդ Դիլիջանում. առաջին համերգը կնվիրվի կոմպոզիտոր Արամ ԽաչատրյանինՄանվել Վարդանյանը Եվրոպայի մինչև 10 տարեկանների կայծակնային շախմատի փոխչեմպիոնն է«Հրազդան» մարզադաշտում միջազգային չափանիշներին համապատասխան վազքուղի կստեղծվի«Ոսկե ծիրան» կինոփառատոնի բացման ավանդական ձևաչափին առաջարկվում է նոր մոտեցումԲասկետբոլի Հայաստանի Մ20 հավաքականը մեկնել է ԲրատիսլավաԵրկամարտի 301 կգ արդյունքով ծանրորդ Հարություն Ավետիսյանն աշխարհի առաջնությունում 5-րդն էՖրանսիան պարզվեց շատ ավելի ուժեղ է Մարոկկոյից. Գեղամ ՆազարյանԱՄՆ-ում կանխվել է ահաբեկչական հարձակում UFC մրցաշարի վրաՕդի ջերմաստիճանը կբարձրանա ևս 3-5 աստիճանովԱթենքում քննարկվել է կենդանիների պաշտպանության ոլորտի համագործակցությունըԲենիամին Նեթանյահուի և Դոնալդ Թրամփի միջև տեղի է ունեցել հեռախոսազրույցՍևանա լճի պահպանությունը՝ բնապահպանական և տնտեսական կարևոր հիմնախնդիր
Հայաստան

Կոռուպցիայի «պոզն ու պոչը»

 Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի 2019 թվականի հայտարարագիրն անհետացել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կայքից։ «Դեպքը» կմնար աննկատ, եթե նշված պատգամավորի անունը չկապվեր Սևանի «Սպիտակ Շորժա» հանգստի գոտու սեփականատեր լինել-չլինելու խնդրի հետ, գրում է hraparak.am-ը:

Սակայն վերոհիշյալ Հանձնաժողովի կայքում զետեղված մեկ այլ նյութ կարծես լույս է սփռում անհետացած հայտարարագրի պատմության վրա: Կայքում օգոստոսի 4-ի թվագրությամբ զետեղված է Հանձնաժողովի կողմից մշակված մի կարգ («Հայտարարագրերի ներկայացման և հայտարարագրում փոփոխություն կատարելու կարգ»), որից կատարված քաղվածքը փաստում է, որ՝ «Այն դեպքում, երբ հայտարարատու պաշտոնատար անձը կամ նրա ընտանիքի անդամը հայտարարագրում հայտնաբերում են տվյալներ, որոնք լիարժեք չեն կամ սխալ են լրացվել, կարող են Հանձնաժողովի [email protected] էլեկտրոնային հասցեին դիմում գրել՝ դրանք ուղղելու թույլտվություն ստանալու համար»։ Հայկ Սարգսյանը, ամենայն հավանականությամբ, գրել է այդպիսի դիմում և իր հայտարարագիրը ետ վերցրել` ուղղում կատարելու համար: Սակայն այս «քաղվածքային լույսի» ներքո մի քանի հարցական-կետ, ինչպես Պարոնյանը կասեր, «կմթնին»:

1. Ի՞նչ է նշանակում՝ «ոչ լիարժեք կամ սխալ տվյալներ հայտնաբերել». հայտարարագիրը կազմում են հայտարարատուներն իրենք, ուրեմն ինչպե՞ս են հետո իրենք «հայտնաբերում» «սխալ» տվյալը: Այստեղից չի՞ ենթադրվում, որ հայտարարատուն կարող է իրեն ձեռնտու սխալ տվյալը սկզբում հայտարարագրել, հետո, ըստ հարկի, «ուղղել» այն:

2. Հայտնաբերվող սխալ տվյալները, որոնք ուղղման կարիք ունեն, ինչպե՞ս է, որ ընդհանրապես հայտնվում են հայտարարագրում: Հայտարարագիրը, մեր պատկերացմամբ, ավելի պատասխանատու փաստաթուղթ է, քան, դիցուք, ինքնակենսագրությունը, և այնպես, ինչպես քիչ թե շատ գրագետ մարդը ինքնակենսագրությունը գրելիս հազիվ թե փաստական կամ թվական սխալներ թույլ տա, առավել ևս այդպես է հայտարարագիրը կազմողի պարագայում: Չէ որ դա, ենթադրաբար, նաև մի քանի անձանց (պատգամավորի դեպքում՝ իր, օգնականների ևն) աշխատանքի արդյունք է, ինչով նույնպես պետք է երաշխավորվեր փաստաթղթի անսխալականությունը և հետագա անփոփոխելիությունը:

3. Արդ՝ ամենակարևորը. քաղվածքում չի նշվում, թե նույն հայտարարատուն քանի՞ անգամ կարող է դիմել սխալների «ուղղման» խնդրանքով: Որքան կամենա՞: «Բա կոռուպցիան հո պոզով-պոչով չի՞ լինում»:

4. Ակամա կոռուպցիայի հնարավոր կողմ չի՞ դարձվում արդյոք Հանձնաժողովի այն անդամը կամ աշխատակիցը, որը համակարգում է հայտարարագրերն «ուղղելու» խնդրանքով հայտարարատուներին վերադարձնելու, ապա նորից ընդունելու գործընթացը: Մի «պոզ ու պոչ» էլ սա չէ՞:

5. Հայտարարագրում ուղղումներ կատարելու ընթացակարգի վերաբերյալ կարգավորումներ չունի նաև «Ֆիզիկական անձանց գույքի և եկամուտների հայտարագրման մասին» ՀՀ օրենքը: Ակնհայտ է, սակայն, չպետք է թույլ տալ, որ հայտարարագիրը գրվելուց հետո վերադառնա, առավել ևս՝ մի քանի անգամ, հայտարարատուի մոտ. ինքնին դա խելամիտ չէ, ավելին` կոռուպցիավտանգ է:
Կարծում ենք` անհրաժեշտություն կա, որ Հանձնաժողովն առաջարկի լրացումներ և փոփոխություններ կատարել «Ֆիզիկական անձանց գույքի և եկամուտների հայտարագրման մասին» ՀՀ օրենքի մասնավորապես հոդված 4-ի կետ 3-րդ կետում` ընթացակարգն ավելի թափանցիկ և վերահսկելի դարձնելու ուղղությամբ:
Անշուշտ, եթե իսկապես ուզում ենք պայքարել կոռուպցիայի դեմ:

ՀԳ.: Իսկ թե ի՛նչ է իր հայտարարագրում «ուղղել» պատգամավոր Հ. Սարգսյանը, հուսանք` դեռ կիմանանք: