Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ձեռքի տեսքով կախազարդը կարող է պատկերել Աստծո ձեռքը ՀԱՊԿ-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության համաձայնագրի շուտափույթ կնքման հույս ունի Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Գերտ Յան Կուպմանի հետ (տեսանյութ) Սպանելու դիտավորություն չի ունեցել Հայկ Սարգսյանի և Նարեկ Նալբանդյանի հետ կապված՝ ՔԿ-ում վարույթներ կան Ամերիկացի ռեփեր P.Diddy ազատ կարձակվի լավ վարքագծի համար Ռանչպար տանող կամրջի վերականգնման աշխատանքներն ավարտական փուլում են Ընդդիմությունը, չծանոթանալով նախագծի բովանդակությանը, ի սկզբանե «ոչ»-ի քարոզարշավ է անում. Գալյան Քննարկվել են ՀՀ էներգետիկ համակարգի արդիականացմանն ուղղված հնարավոր համագործակցության հեռանկարները Թուրքիան և Հարավային Կորեան ատոմային էներգետիկայի ոլորտում փոխըմբռնման հուշագիր են ստորագրել Նեթանյահուն կոչ է արել ձևավորել ընդլայնված կոալիցիոն կառավարություն՝ առանց արաբական կուսակցությունների Գոռավանում կասեցվել է «Չանախ» պանրի արտադրությունը

Ձեռքի տեսքով կախազարդը կարող է պատկերել Աստծո ձեռքըՀԱՊԿ-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության համաձայնագրի շուտափույթ կնքման հույս ունիՆիկոլ Փաշինյանը հանդիպել է Գերտ Յան Կուպմանի հետ (տեսանյութ)Սպանելու դիտավորություն չի ունեցելՀայկ Սարգսյանի և Նարեկ Նալբանդյանի հետ կապված՝ ՔԿ-ում վարույթներ կանԱմերիկացի ռեփեր P.Diddy ազատ կարձակվի լավ վարքագծի համարՌանչպար տանող կամրջի վերականգնման աշխատանքներն ավարտական փուլում ենԸնդդիմությունը, չծանոթանալով նախագծի բովանդակությանը, ի սկզբանե «ոչ»-ի քարոզարշավ է անում. ԳալյանՔննարկվել են ՀՀ էներգետիկ համակարգի արդիականացմանն ուղղված հնարավոր համագործակցության հեռանկարներըԹուրքիան և Հարավային Կորեան ատոմային էներգետիկայի ոլորտում փոխըմբռնման հուշագիր են ստորագրելՆեթանյահուն կոչ է արել ձևավորել ընդլայնված կոալիցիոն կառավարություն՝ առանց արաբական կուսակցություններիԳոռավանում կասեցվել է «Չանախ» պանրի արտադրությունըԱրարատի նախկին մարզպետին պատկանող հողամասերի ձեռքբերման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներՄԻԵԴ-ի Մեծ պալատը մերժել է Ադրբեջանի ներկայացրած գանգատը՝ հօգուտ հայ դիմումատուների կայացված ՄԻԵԴ-ի վճռի դեմԴժվար մրցակցություն Amazon-ի ու Apple-ի հարթակների հետՀՀ գլխավոր դատախազության պատվիրակությունը ճանաչողական այցով մեկնել է ՍտրասբուրգՖինանսների նախարարը ԱԺ-ում ներկայացրել է 2027-ի պետբյուջեի օրենքի նախագծով մի շարք գերատեսչությունների տրամադրվելիք գումարները Բոլորն ասում են՝ ուժ չկա, ռեսուրսներ չկան, բոլորը հոգնել ենՕդի ջերմաստիճանը նոյեմբերի 5-7-ին աստիճանաբար կնվազիԵս միշտ քաղաքապետերին համարել եմ քաղաքականության հերոսներԿարդալ թղթի՞ց, թե՞ էկրանից․ ինչպե՞ս է ազդում ընթերցանության ձևն ուղեղի աշխատանքի վրա Բարսելոնան շարունակում է պայքարել ամենաբարձր տիտղոսների համարԻնքնաթիռի կործանման պատճառը դեռ հայտնի չէԱյժմ պատերազմը կանխելու քայլերը կախված են ԱՄՆ-իցԽամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելովԶապորոժիեի մարզում հումանիտար օգնության կենտրոնին ռուսական հարվածների հետևանքով 29 մարդ է զոհվելՎարչապետ Փաշինյանը հանդիպում է ունեցել Ռոբերտա Մեցոլայի հետ (տեսանյութ)ՀՀ ԿԲ խորհուրդը որոշել է բարձրացնել քաղաքականության տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով 7.0%Սրբուհի Գալյանը՝ ՔԿՀ-ներում մահվան դեպքերի մասինԻնչպե՞ս ստանալ նոր կենսաչափական անձնագիր և նույնականացման քարտ․ տեղի կունենա Նելլի Դավթյանի և Ռեջիս Բուշյեի համատեղ ասուլիսըԹեհրանի հրթիռները կարող են հասնել նաև ԵվրոպաԳրենլանդիայի մասին հայտարարությունները դիտարկում եմ Թրամփին բնորոշ հաղորդակցման ոճի համատեքստումՎարչապետը ժամանել է Բրյուսել (տեսանյութ)Մի շարք արդյունավետ խորհրդակցություններ ենք ունեցել իրանական կողմի հետՎարչապետն աշխատանքային այցով ժամանել է ԲրյուսելԻ՞նչ գիտենք մեր նոր անձնագրի մասին (տեսանյութ)Քննարկվել են պաշտպանության ոլորտում Հայաստանի և Վրաստանի միջև համագործակցությանը և անվտանգությանը վերաբերող հարցերԴատավոր Գևորգ Մանուկյանին նկատողություն է հայտարարվել (տեսանյութ)Հայաստանի Հանրապետությունը երբեք չի հրաժարվելու իր շահերի պաշտպանությունն իրականացնել միջազգային որևէ ատյանումԽավիեր Տեբասը հերթական անգամ կոշտ քննադատության է ենթարկել Մադրիդի Ռեալի ղեկավարությանըՌուսաստանը և Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածներըՔրեակատարողական հիմնարկներում տեղադրվել են տեսահսկողական համակարգերԱմերիկացիները նոյեմբերի 3-ին կմասնակցեն ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների2027-ին շարունակվելու են նոր Սահմանադրության նախագծի մշակման աշխատանքները. Սրբուհի ԳալյանՍևանա լճի բացարձակ նիշից ցածր 81 հողամասերում ապամոնտաժվել է 238 շենք- շինությունՖրանսիան թալիբների հետ բանակցում է աֆղանստանցի միգրանտների արտաքսման շուրջՀամիկ Սայադյանը նոյեմբերի 23-ից կնշանակվի Չինաստանում ՀՀ ռազմական կցորդՊարտադի՞ր է փոխարինել գործող փաստաթղթերը. ՆԳՆ-ն իրազեկում է (տեսանյութ)Արենի համայնքին կհատուցվի 5 միլիոն 251 հազար դրամՖինանսների նախարարի անունով կեղծ օգտահաշիվներ են բացվել

Ծանր պատժաչափեր. Իրավական, թ՞ե քաղաքական մոտիվացիա

Օգոստոսի 12-ին Հայաստանում մի շատ կարեւոր եւ առանցքային իրադարձություն տեղի ունեցավ. Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում հրապարակվեց «Սասնա ծռերի» գործով մեղադրող դատախազների մեղադրական ճառը։

Մեղադրող կողմը նրանց համար շատ ծանր պատժաչափեր պահանջեց։ նվազագույնը 8 տարի 6 ամսից մինչեւ ցմահ։

Հիշեցնենք, որ ՊՊԾ գունդը գրաված միավորման հիման վրա հետագայում ստեղծվել էր «Սասնա ծռեր» կուսակցությունը։ Անցյալ տարի կուսակցության անդամների՝ Ժիրայր Սեֆիլյանի եւ Գարեգին Չուգասզյանի հետ անսպասելի փակ հանդիպում ունեցավ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ինչը շատերը գնահատեցին, որպես պաշտոնական համագործակցության ցուցադրում. «ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է «Սասնա Ծռեր» կուսակցության ղեկավար անդամ Ժիրայր Սեֆիլյանի եւ «Սասնա Ծռեր» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Գարեգին Չուգասզյանի հետ։ Քննարկվել են երկուստեք հետաքրքրության հարցեր»,- հանդիպումից հետո հայտարարել էր Փաշինյանի խոսնակ Կարապետյանը, հրաժարվելով այլ մանրամասներ հայտնել:

Երեկվա պահանջված պատժաչափերը շատերի համար անակնկալ էր: Թվում էր, թե այն փաստը, որ «Սասնա ծռերը», հեղափոխության ժամանակ եւ դրանից հետո սատարում էին Նիկոլ Փաշինյանին, եւ որ նրանց խափանման միջոցը փոխվեց, հիմք է, որ նրանց նկատմամբ շատ մեղմ վարվեն կամ նվազագույնը. այսօրվա իշխանության մոտեցումները փոխվեն նախկին իշխանության մոտեցումներից։ Իհարկե, դատարանը դեռ կարող է սահմանել այլ պատժաչափեր, կա բողոքարկման հնարավարոթյուններ, բայց ինքնին երեկվա փաստը վկայում է ինչ-որ կարեւոր փոփոխության մասին։

Այսօրվա իշխանության կամ նրանց սատարողների մեջ կան բազմաթիվ դեմքեր, ովքեր ամենաակտիվ կերպով աջակցում էին «Սասնա Ծռերին»։

Նիկոլ Փաշինյանն իր համախոհների հետ մասնակցում էր ի աջակցություն ՊՊԾ գունդը գրավածների կազմակերպվող հանրահավաքներին եւ անգամ փորձում գլխավորել այն, մինչեւ Պավլիկ Մանուկյանը, որին այժմ սպառնում է ութ տարվա ազատազրկում, կոչ չարեց նրան նետել աղբամանը:

Լուլուն՝« Իմ քայլի» պատգամավոր Լուսինե Բադալյանը, 2016-ին «Սասնա ծռերին» հերոս էր համարում: «... Բայց ամենայն անկեղծությամբ հայտարարում եմ, որ ես վերջապես գտա իմ հերոսներին (ամաչում եմ, որ մինչեւ այդ իրենց մասին չեմ իմացել): Պավլիկյանները (Սասնա ծռերը) դարձան իմ հերոսը, եւ էս համատարած ծախու երեւույթների ու գաղջ մթնոլորտում դուք դարձաք իմ հույսը, որ դեռ ամեն ինչ կորած չէ...»,- գրել էր Լուլուն՝ Լուսինե Բադալյանը տարիներ առաջ:

Հասկանալի է, որ նրա հերոսը հիմա այլ տղա է, բայց միեւնույն է ծագում է պարզ մարդկային հարցը. այս տողերի հեղինակն իր բողոքի ձայնը կբարձրացնի՞, երբ իր ոչ վաղ անցյալի հերոսներին ծանր պատժաչափեր են նախատեսում։

Մանե Գեւորգյանը՝ վարչապետի խոսնակը, որը 2016-ին զբաղեցնում էր « ՍիվիլՆեթ» առցանց հեռուստատեսության գլխավոր պրոդյուսերի եւ Վարդան Օսկանյանի օգնականի պաշտոնը, եւ «Սասնա ծռերի» հիմնական ինֆորմացիոն հովանավորներից էր՝ կհայտնի՞ իր անհամաձայնությունը, թե նրա հերոսներն էլ են փոխվել։

Սասուն Միքայելյանը՝ « Իմ քայլի» պատգամավոր եւ ԵԿՄ նախագահ ժամանակին ասում էր. «Ասում եք՝ «Սասնա ծռերն» ինչու այսպես արեցին, բա էլ ի՞նչ անեն… Մեղադրում են, ասում են ահաբեկիչ… Ի՞նչ ահաբեկիչ, ախր էդ տղերքին չեն ճանաչում՝ ով են, ինչ են: Ահաբեկիչներն իշխանություններն են, որ ահաբեկում են էսօր մեր ժողովրդին, եւ էսօր այդ տղերքը կարող են լինել հակաահաբեկիչ այս ահաբեկիչների դեմ»:

Ստեփան Գրիգորյան՝ քաղաքագետ հեղափոխության եւ հակառուսականության մեկ այլ մոլի ջատագով, որը խորհրդարանական վերջին ընտրությունների ժամանակ «Սասնա ծռերի» երկրորդ համարն էր. գուցե նա ինքնահրկիզման փորձ կանի՞ ի պաշտպանություն «արդարադատության»։

Հետաքրքիր է ինչ կասեն «մարդու իրավունքների պատվերով պաշտպաններ» Սաքունցն ու Բարսեղյանը, որոնք համարում էին, որ «Սասնա ծռերն» ընդվզել են եւ շախ տվել իշխանություններին:

Պատվերով կարծիք ունենալը, պատվերով աջակից լինելը, պատվերով իրավապաշտպան խաղալը, իրոք, բարդ գործ է. պահեր են գալիս, երբ շահերի բախում է տեղի ունենում։ Այստեղ խոսք չկա անձնական տեսակետի եւ անձնական դիրքորոշման մասին. դրանք վաղուց ստորադասված են պատվիրատուին զանգին։

Ավելի բարդ է վարչապետ Փաշինյանի վիճակը. նա պահի սեփական օգուտի համար կարող է քաղաքական բարեկամություն անել, իսկ հետո չտեսնելու տալ ծանր պատժաչափերը։ Այդ ընթացքում պետության շահի վրա խորապես թքած ունենալով: Մի տեսակ տպավորություն է, որ մոլի հակառուսականության գծում աշխատող «Սասնա ծռերի» հետ Փաշինյանը քաղաքական սիրախաղ էր անում, երբ իրեն պետք էր, իսկ հիմա երբ պետք է ամեն կերպ լավացնել հարաբերությունները Ռուսաստանի հետ, նա ընդհուպ մինչեւ ցմահ ազատազրկում է ակնկալում նրանց համար։

Ինչ վերաբերում է Լուլուին, ապա նա իրոք անկեղծ է, չկա այս խաղերի մեջ, պարզապես նրա հերոսներն են արագ-արագ փոխվում՝ Պավլիկ Մանուկյան, Կարեն Կարապետյան, Նիկոլ Փաշինյան...:

Գեղամ Նազարյան

«Այլընտրանքային նախագծեր խումբ»