Սա հաստատ այն դեպքը չէ, որ այդ մարդը Հայաստանին անգնահատելի ծառայություններ է մատուցել ու մատուցելու, որ պիտի ամեն գնով, ատամներով իրեն պահենք
Կարեն Վրթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Բելառուսում երեկ և այսօր կատարվում է մոտավորապես նույնը, ինչ Հայաստանում 2018-ի ապրիլին, այն տարբերությամբ, որ ՕՄՕՆ-ը ջարդում է ցուցարարներին, ծեծում է պատահական անցորդների, վարորդների, կոտրում է ավտոների ապակիները, գրոհում է բնակելի շենքերի շքամուտքերը՝ փորձելով գտնել այնտեղ թաքնվող ցուցարարների։
Մի քանի հազար մարդ է ձերբակալված, այդ թվում և լրագրողներ, նրանց էլ են ծեծում, ոմանց այնպես են ծեծում, որ տանում են հիվանդանոց։
Արդեն զոհ էլ կա։
Հայաստանում 2018-ի հակաիշխանական բողոքների առաջնորդ Նիկոլն այսօր օգնում է Լուկաշենկոյին լեգիտիմացնել այդ բեսպրեդելը իր շնորհավորանքով։
Ընկերներ, երբ ասում եք, որ դա նորմալ է, դա realpolitik է, «հանուն պետության» է և այլն, ուղղակի հիշեցնեմ, որ Լուկաշենկոն Հայաստանի հանդեպ գոնե վերջին 5–6 տարիներին իրեն երբեք դաշնակցավարի չի պահել։
Ու եթե Ռուսաստանը չվաճառեց Ադրբեջանին «Իսկանդերներ», ապա Լուկաշենկոն առանց վարանելու վաճառեց ադրբեջանցիներին «Պոլոնեզ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր (հաստատված է մինչև 200կմ հեռահարությամբ հրթիռների առկայությունն Ադրբեջանի մոտ, բայց հնարավոր է ավելի հեռահար՝ մինչև 280կմ հրթիռներն էլ արդեն ունենան)։
Լուկաշենկոն նաև իր երկրի տարածքում ապօրինի բռնեց և ապա նույնպես ապօրինի արտահանձնեց իր բարեկամ Իլհամ Ալիևին իսրայելցի բլոգգեր Լապշինին, որն առանց Ադրբեջանի թույլտվության Արցախ էր այցելել։
Ի վերջո Լուկաշենկոն հրապարակայնորեն վիրավորեց Նիկոլին և Նիկոլը դա կուլ տվեց։
Այս ամենը հաշվի առնելով՝ չեմ հասկանում, թե որն է Հայաստանի «պետական շահը» Լուկաշենկոյին շնորհավորելու, առավել ևս, որ արդեն այդքան էլ երաշխավորած չէ, որ Լուկաշենկոն կկարողանա իր եփած բորշչի մեջից անկորուստ դուրս գալ։
Հայաստանի ի՞նչ պետական շահ է պաշտպանում ռեվոլյուշնֆյուրեր Նիկոլը՝ շնորհավորելով կոլխոզենֆյուրեր Լուկաշենկոյին։
Սա հաստատ այն դեպքը չէ, որ այդ մարդը Հայաստանին անգնահատելի ծառայություններ է մատուցել ու մատուցելու, որ պիտի ամեն գնով, ատամներով իրեն պահենք։ Ճիշտ հակառակը։
Հաջորդ գրառմամբ երկու վիդեո կդնեմ Բելառուսից, ինքներդ նայեք ու մտածեք, թե արդյոք արժի այս հարցում Նիկոլին աջակցել։


















































70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Առողջապահության նախարարությունը՝ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակի մասին
Սիրո անունը Հայաստան է
Հայաստանի և Թուրքիայի մեդիա կարգավորողները կակտիվացնեն ոլորտային երկխոսությունը
Ընթանում է Գարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսի գործով դատական նիստը
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Հանրակրթական ուսումնական հաստատությունների ավագ դասարաններում ներդրվել է «Ճանապարհային երթևեկության ...
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Ռուսաստանը դրոնների հավաքման գործում ներգրավել է մինչև 25 հազար հյուսիսկորեացիների
Վաղարշապատի համայնքային ոստիկանները ձերբակալել են 1 տարի առաջ ծանր մարմնական վնասվածք պատճառած անձին