Մեզ ու մեր երկրին հարկավոր է հզոր, ինտելեկտուալ և ամուր երիտասարդություն
Երիտասարդությունը յուրաքանչյուրիս կյանքում գեղեցիկ ժամանակաշրջան է լիասիրտ ապրելու, արարելու, համարձակ երազելու, երազանքներն ի կատար ածելու մի ժամանակաշրջան, երբ անհաս բարձունքն անգամ հասանելի է դառնում, անիրականը՝ իրական: Տասնամյակներ առաջ հենց մեր երիտասարդների համարձակության և խիզախության շնորհիվ կարողացանք ազատագրել մեր Սուրբ Հայրենիքն ու ձեզ ժառանգել ազատ ու անկախ Արցախ, որի հզորացման ու բարգավաճման համար վստահ եմ՝ կանեք հնարավորն ու անհնարինը: Մեր երկրի հենասյունը դուք եք, ապագան ձեր ձեռքերում է:
Երիտասարդը պետության շարժիչ ուժն է, առանց երիտասարդների պետություն և պետականություն կառուցել հնարավոր չէ։
Սիրելի՛ երիտասարդներ
Սրտանց շնորհավորում եմ երիտասարդների միջազգային օրվա կապակցությամբ, ցանկանում ձեզ հավերժ երիտասարդություն, մաղթում անկոտրում ոգի, ամուր կամք, նորանոր հաղթանակներ:
Մեզ ու մեր երկրին հարկավոր է հզոր, ինտելեկտուալ և ամուր երիտասարդություն։
Թո՛ղ ձեր բազկի ուժն անպակաս լինի, հավատն առ Աստված՝ անսասան:
Արցախի հերոս, գեներալ Վիտալի Բալասանյան


















































70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Սիրո անունը Հայաստան է
Առողջապահության նախարարությունը՝ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակի մասին
Հայաստանի և Թուրքիայի մեդիա կարգավորողները կակտիվացնեն ոլորտային երկխոսությունը
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Հանրակրթական ուսումնական հաստատությունների ավագ դասարաններում ներդրվել է «Ճանապարհային երթևեկության ...
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Հանդիպում Համաշխարհային բանկի ներկայացուցիչների հետ
Ընթանում է Գարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսի գործով դատական նիստը
Ռուսաստանը դրոնների հավաքման գործում ներգրավել է մինչև 25 հազար հյուսիսկորեացիների