Մենք այնպիսի իրավիճակ ենք ստեղծելու, որ տարբերակ չեն ունենալու, քան խոսել․ Թեհմինե Ենոքյան
Առաջիկայում մենք կտեսնենք, թե ինչ զարգացումներ կան «Լիդիան Արմենիայի» պահնորդական խմբի գործունեության վերաբերյալ, պահնորդական խումբը պետք է այդ տարածքից հեռանա։ Սա մեր երկրորդ պահանջն է։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Գնդեվազի բնակիչ Թեհմինե Ենոքյանը։
Ամուլսարի պահապանների առաջին պահանջն այն էր, որ Ամուլսարի տարածքից «Լիդիան Արմենիայի» տեղադրած վագոն–տնակները հեռացվեն, ինչը երկար պայքարելուց հետո՝ օգոստոսի 7-ին, ոստիկանների հսկողությամբ կատարվեց։
Երրորդ պահանջն է՝ ուժը կորցրած ճանաչել Ամուլսարի ՇՄԱԳ-ի վերաբերյալ դրական եզրակացությունը, որը տրվել էր դեռ 2016թ․-ին։
«Այդ ուղղությամբ քայլեր ձեռնարկվում են և մենք ունենք բավականին լուրջ արձանագրում միջազգային ատյաններում, օրինակ՝ ընկերության սնանկ ճանաչվելու պահից սկսած՝ 2019թ․-ի դեկտեմբերը, նրա միջազգային ֆինանսավորող կառույցներից Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը դադարեցրել է իր մասնակցությունը այս ծրագրին՝ ֆինանսական եկամուտներ չունենալու պատճառով։ 23 բնակիչներով դիմել էինք նաև ՎԶԵԲ-ի օմբուդսմենի գրասենյակին, ասելով, որ «Լիդիանը» Ամուլսարի տարածքում տեղի բնակիչների նկատմամբ և այդ ամբողջ ծրագրի ընթացքում խախտել է մի շարք ստանդարտներ, որի համար բանկը մինչև այս պահը պատասխանատավություն է կրում։ Մենք բացահայտել ենք, որ ՎԶԵԲ-ի և «Լիդիան Արմենիա» ընկերության միջև եղած պայմանագրում նախատեսված չի եղել զինված պահնորդական խումբ բերել տարածք։ Սա ևս շատ կոպիտ խախտում է, մենք շուտով՝ մի երկու ամսից կստանանք ՎԶԵԲ-ի օմբուդսմենի գրասենյակի զեկույցը՝ «Լիդիանի»՝ բանկի ստանդարտների խախտման վերաբերյալ։ Սա նշանակում է, որ «Լիդիանն այլևս չունի միջազգային բարձր ստանդարտների կառույցների կողմից հովանավորչություն, և մեր Կառավարությունը ստիված պիտի լինի ՇՄԱԳ-ը ուժը կորցրած ճանաչել, որովհետև այս պահին այն ընկերությունը, որը կա, այլևս այն չէ, ինչ օրինակ 2016թ․-ին ներկայացել էր ՀՀ նախորդ կառավարությանը և ստացել էր ՇՄԱԳ փաստաթղթի դրական եզրակացություն»,- ասաց Թեհիմնե Ենոքյանը։
Օրեր առաջ, երբ Ամուլսարում իրավիճակը լարված էր, ակտիվիստները սպասում էին Կառավարության, ԱԺ-ի դիրքորոշմանը, սակայն գործադիրից այդպես էլ հայտարարություն չեղավ, իսկ ԱԺ իշխող խմբակցությունից հատուկենտ պատգամավորներ ֆեյսբուքյան գրառումների տեսքով արձագանքեցին։ Մեր հարցին, թե այս լռությունը ի՞նչ կարող է նշանակել, Թեհմինե Ենոքյանն արձագանքեց․
«Ես վստահ եմ, որ Կառավարությունում ներքին քննարկումներ ընթանում են, եթե այժմ դրա մասին գրառումներ կամ հայտարարություններ չկա, դա դեռ չի նշանակում, որ իրենք այդ հարցով չեն զբաղվում։ Հուսով եմ, որ իրենք դեռ կարձագանքեն, բացի այդ մենք այնպիսի իրավիճակ ենք ստեղծելու, որ տարբերակ չեն ունենալու, քան խոսել»,- ասաց Թեհմինե Ենոքյանը, հավելելով, որ ժամանակից առաջ չի ցանկանում ընկնել և գնահատականներ տալ։
«Ի վերջո գործողություններ են ընթանում իրավապահ համակարգի կողմից, որը հետագայում կոնկրետ արդյունք է տալու և մենք տեսնելու ենք այդ արդյունքը, բերեք ժամանակից առաջ չընկնենք և այլ գնահատականներ ու եզրակացություն չտանք։ Լռակյաց վիճակ է, բայց կրկնում եմ՝ ներքին քննարկումներում այդ հարցը դրված է, մենք հասնելու ենք նրան, որ Կառավարությունը ՇՄԱԳ-ը ուժը կորցրած ճանաչի»,- հավելեց նա։
Հիշեցնենք, որ «Լիդիան» ընկերության վարձած նոր պահնորդական ծառայությունը Ամուլսարի պահապանների վագոն-տնակները հանել ու փոխարենն իրենցն էր դրել, ինչը վրդովեցրել էր Ամուլսարի պահապաններին և ցուցարարները փակել էին Ջերմուկ քաղաք տանող ճանապարհը։ Ամուլսարում իրավիճակը լարված էր, ակցիայի ընթացքում բերման ենթարկվածներ կայքին, ոստիկանների և ցուցարարների միջև տեղի էին ունեցել բախումներ։ Օգոստոսի 4-ին, Վայքի ոստիկանություն բերման էր ենթարկվել 14 անձ, նրանցից 4-ը պահնորդական խմբից են:


















































Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու համար. ՔԿ
Ջերմաստիճանը կբարձրանա
Հուսով ենք՝ Հայաստանը կունենա իր նավթազտարանը, որտեղ Իրանի հում նավթից կստանան անհրաժեշտ նավթամթերք
Գազայում ավելի քան 1500 հիվանդ է մահացել՝ բուժման հասանելիության սահմանափակումների պատճառով
Գյումրիում Արթուր Ալեքսանյանի անվան մարզահամալիրի շինարարական աշխատանքը մտել է ակտիվ փուլ․ կնքվել է ...
Վարշավան գաղտնազերծել է 2022 թվականից Ուկրաինա ուղարկված սպառազինության ծավալները
Թրամփը կրկին հայտարարել է, որ ԱՄՆ-ն պետք է իր վերահսկողության տակ վերցնի Գրենլանդիան
Խախտումներ՝ 102 մանկապարտեզից 82-ում․ նոր՝ խստացված սննդակարգի պահպանումը խոշորացույցի տակ է
Մատենադարանում հուլիսի 22-24-ը կանցկացվի 3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսը
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հուլիսի 7-ից-8-ը